Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Friday, December 30, 2016

Բույսերը վերահսկում են միջատներին

Որոշ բույսեր զարմանալի ունակություն ունեն՝ վերահսկում են միջատների գործողությունները: Օրինակ՝ սովորական լոլիկը: Եթե թրթուրը սկսում է կրծել իրեն, երկչոտ լոլիկը, ինչպես ուսումնասիրություններն են ցույց տալիս, արձկում է քիմիական նյութեր, որոնք հրապուրում են թրթուրի դեմ պայքարող մակաբուծ կրետների բանակին:

Ծխախոտը նույնպես ի վիճակի է «օգնության կանչել»՝ դիմագրավելու անհագ թրթուրներին և այլ վնասատուներին: Ավելին, այդ բույսերը ոչ թե պարզապես ազդանշան են ուղարկում մոտակայքում եղած ցանկացած գիշատիչների, այլ նրանց քիմիկատները ուղղված են բացառապես որոշակի տեսակներին:
 Մի տրամաբանական հարց է ծագում. ինչպե՞ս է բույսը «հասկանում», որ իրեն սկսում են ուտել, նրանք անգամ տարրական ուղեղ չունեն, ինչպես միջատները: Իսկ ինչպե՞ս են կարողանում պարզել՝ հենց ով է իրենց ուտում և ումից կարելի է օգնություն խնդրել:
Գիտնականները ենթադրում են, որ բույսերը կարողանում են զգալ մարսողական նյութերը, որոնք արտազատվում են միջատների կամ վնասատուների ուտելու ժամանակ: Տարբեր միջատներ արտազատում են տարբեր նյութեր, ուստի բույսերը «հասկանում» են, որ անհրաժեշտ է կանչել այս կամ այն գիշատիչներին՝  գիշատիչ կրետներին, տիզերին թե ճիճուներին:

Բույսերը կարողանում են ոչ միայն ազատվել անկոչ հյուրերից, այլ նաև միջատներին խաբել հենց նրանց օգտին: Օրինակ՝ խոլորձներն արդեն ութսունհինգ միլիոն տարի է՝ կարողանում են վերծանել քիմիական ազդանշանները, որոնք միջատներն օգտագործում են հաղորդակցման համար, և այդ հոտերը օգտագործում են՝ միջատներին ծաղկափոշիներ տարածողի վերածելու համար: Օրինակ՝ շատ խոլորձներ կարողանում են արտադրել զուգավորություն ցանկացող էգ բզեզի հոտ: Ծաղկի նպատակն է գրավել արու բզեզին, որ նա թաթախվի ծաղկափոշու մեջ:


Թարգմանությունը՝ Մարիամ Խաչանյանի (9-րդ դասարան)

0 մեկնաբանություն:

Post a Comment