Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Monday, September 28, 2015

Բարաք Օբամայի չինացի նմանակը


Միտ Խիաո: Եթե նրա դեմքը ձեզ ծանոթ է թվում, չեք սխալվում:
Խիաոյի նմանությունը համաշխարհային առաջնորդին օգնեց նրան դեր ստանալու չինական ֆիլմում: Եվ չնայած նա լավ չի խոսում անգլերեն, կարողանում է ընդօրինակել Բարաք Օբամային, ցույց տալ առաջնորդի ոգին:

«Իմ անգլերենը վատն է, և ես նկարահանման ընթացքում խոսում եմ իրական ու կեղծ անգլերենը խառնելով։ Տեղում հորինում եմ։ Ոչ ոք չի հասկանում: Կուզե՞ք՝ ցույց տամ. «Բարև բոլորին, տիկնա՛յք և պարոնա՛յք .... »:
Խիաոն կատակերգական ֆիլմում խաղում է ցածրաստիճան ավազակի դեր, ով շատ նման է նախագահ Օբամային: Սպասվում է, որ ֆիլմը մեծ էկրան կբարձրանա եկող ամռանը:
Սա առաջին անգամը չէ, որ Խիաոն հայտնվում է էկրանին։ 2012 թվականին նա մասնակցել է տաղանդների համաժողովրդական հեռուստատեսային շոուին և նկարահանվել մի քանի կարճամետրաժ փորձարարական ֆիլմերում:
Խիաոն ասում է, որ իր և Բարաք Օբամայի ծննդյան օրերի միջև մեկ օրվա տարբերություն է, և ավելին՝ իրենք ունեն արյան միևնույն խումբը:
Չնայած նմանությունները շատ են, Խիաոն ասում է, որ իրենք մտադիր չեն տեղերը փոխել:

Աղբյուրը՝ News in levels

Թարգմանությունը՝ Էրիկ Հովհաննիսյանի
Ուսուցիչ՝ Իրինա Ապոյան

0 մեկնաբանություն:

Post a Comment