Մոսկվա, սեպտ. 16, РИА Новости. Ֆեդերացիայի խորհրդում պաշտպանում են 21 տարին չլրացած անձնանց ծխախոտի վաճառքը արգելելու առաջարկը, բայց նշում են, որ այս գաղափարի իրականացումը հնարավոր չի թվում։
«Ամբողջ սրտով պաշտպանում եմ այս նախաձեռնությունը՝ որպես առողջ մարդկանց թիվն ավելացնելու հնարավորություն։ Բայց հարկավոր է նշել, որ գործնականում այդ առաջարկն իրականացնելն անհնար է»,- РИА Новости-ին ասել է Ֆեդխորհի՝ սոցիալական քաղաքականության գծով ղեկավարՎալերի Րյազանսկին։
Նա բացատրել է, որ օրենսդրական նման՝ մինչև 21 տարեկանների համար ծխախոտի ու ալկոհոլի սպառումը սահմանափակող նախաձեռնությունները միշտ չեն ընդունվում կառավարության կողմից, քանի որ ՌԴ գործող սահմանադրությամբ քաղաքացիները չափահաս են դառնում 18 տարեկանից։ «Դրա համար էլ այս առաջարկը կառավարության կողմից բացասական եզրափակման է հանգել։ Ի՞նչ անենք. նորից ու նորից նախաձեռնություն ցուցաբերենք ու դեմ առնենք նորանոր մերժումների՞, թե ուրիշ ճանապարհով գնանք»,- հայտարարել է սենատորը։
Րյազանսկիի ասելով՝ անհրաժեշտ է մինչև 18 տարեկաններին ծխախոտ ու ալկոհոլ վաճառելն արգելող արդեն եղած համակարգի արդյունավետ գործելու ճանապարհ գտնել։ «Դրան գումարած՝ հարկավոր է ուժեղացնել արդեն եղած ապահովող միջոցները՝ հետևել անչափահասներին ալկոհոլ վաճառելու, առևտրական ցանցերի միջոցով ծխելու տարբեր խառնուրդների իրացման անվերապահ արգելքին, սահմանափակել նարգիլեի մոդան»,- համոզված է նա։
Սենատորի կարծիքով՝ օրենսդրական առկա հնարավորություններն այս ոլորտում մինչև վերջ չէ, որ օգտագործվում են։
Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը
Աղբյուրը՝ РИА Новости
0 մեկնաբանություն:
Post a Comment