Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, October 8, 2015

Էռնեստ Հեմինգուեյի մտքերից

Ամենալավ ձևը պարզելու համար` կարող ես վստահել ինչ-որ մեկին, նրան վստահել սկսելն է: 
Երջանկությունը մտավորական մարդկանց կյանքում ամենահազվագյուտ բանն է, որ ես գիտեմ:
Չկա այնքան հավատարիմ ընկեր,  ինչքան գիրքն է:
Երբ մարդիկ խոսում են, լսիր շարունակաբար: Շատ մարդիկ երբեք չեն լսում:
Մենք բոլորս արհեստի աշակերտներ ենք, որտեղ ոչ ոք երբևիցե չի դարձել վարպետ
Չկա ոչ մի բան, որ ճիշտ է: Ամեն ինչն էլ ճիշտ է:
Ինչու պետք է ինչ-որ մեկը հետաքրքրվի ինչ-որ ծեր մարդով, ով եղել է անհաջողակ:
Մարդը չի ծնվել հաղթելու համար:
Ես խմում եմ, որպեսզի  այլ մարդկանց դարձնեմ ավելի հետաքրքիր:
Ինչպես գրողը դու չպետք է դատես, պետք է հասկանաս:
Որպեսզի գրես կյանքի մասին, նախ պետք է ապրես այն:
Ամենադժվար հատվածը վեպ գրելու մեջ այն վերջացնելն է:
Եթե երկու մարդիկ սիրում են իրար, դա լավ վերջաբան չի ունենա:
Ինչու են ծեր մարդիկ այդքան շուտ արթնանում. որ ևս մեկ երկար օր ունենան:
Դու պատկանում ես ինձ և ամբողջ Փարիզն է պատկանում ինձ, իսկ ես պատկանում եմ այս 
տետրին ու մատիտին:
Ցույց տուր ընթերցողներին ամեն ինչ, պատմիր`ոչինչ:

Անգլերենից թարգմանեց Աննա Մկրտչյանը

0 մեկնաբանություն:

Post a Comment