Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, June 18, 2015

Էքսպերիմենտ



Գիտնականը փորձել է երկրի վրա դրախտ ստեղծել: Տեսնենք, թե ինչ է դրանից ստացվել… 1968թվականին գիտնական-կենսաբան Ջոն Կելխունը, Ամերիկայի ազգային համալսարանի հոգեբուժարանի տարածքում, կատարել է տպավորիչ փորձ: Կելխունը զուգահեռներ անցկացրեց մկների և մարդկային հասարակությունների միջև և այդ համընկման վրա փորձեց գուշակել ողջ մարդկության ապագան: Դրա համար գիտնականը ստեղծեց այսպես ասած «դրախտ» սպիտակ մկների համար:
Լաբորատոր պայմաններում, պատրաստվել էր քառակուսի 2х2 մետր և 1,5 մետր բարձրությամբ տարածք, որտեղից փորձամկները չէին կարողանա դուրս գալ: Կառույցում առկա էր բարենպաստ ջերմաստիճան, կար առատ ջուր և ուտելիք, պարբերաբար ավելացվում էին նյութեր բներ կառուցելու համար: Կրծողները գտնվում էին անասնաբուժերի անընդմեջ հսկողության տակ, որոնք հետևում էին նրանց առողջությանը: Պահպանվում էին անվտանգության բոլոր կանոնները՝ բացառվում էր գիշատիչների ներկայությունը և մասսայական վարակների տարածմանը: Տարածքը մաքրում էին շաբաթը մեկ և մշտապես մաքուր էին պահում: Այսինքն, մկների համար ստեղծված էր իդեալական պայմաններ կյանքի համար: Գիտնականը իր կոնստրուկցիան անվանել էր «մկնային ուտոպիա», իսկ էքսպերիմենտը՝ «Տիեզերք 25»: Տարածքը հարմարեցված էր 3840 մկների համար, նշենք որ, փորձի ժամանակ գրանցված մաքսիմալ բնակչությունը հասել է 2200-ի և հետո միայն կրճատվել է:  Երբ փորձի համար ամեն-ինչ պատրաստ էր, մկների դրախտ ժամանեցին 4 զույգ կրծող: Այդ ժամանակվանից սկսվեց Ա փուլը՝ հարմարվելու շրջան: 55 օրից մկնային ընտանիքը սկսեց տալ սերունդ: Առաջին ձագերի ծնունդի հոտ սկսվեց փուլ Բ-ն: Հաջորդող ամեն 55 օրում կրծողների  թիվը կրկնապատկվում էր: Արդեն 315 օր անց բազմացումը կրճատվեց: Արդեն պոպուլյացիան երկու անգամ ավելանում էր ամեն 145-րդ օրը՝ փուլ Գ: Այս փուլում տարածքում տեղը քչացավ, իսկ մկների քանակը գերազանցեց 600-ը: Նրանց մոտ հասցրել էր ձևավորվել դասակարգում և համապատասխան սոցիալական կյանք:  1)Ստեղծվեց «մերժվածների» խավ, որը կազմված էր հիմնականում երիտասարդներից, նրանք քշված էին կենտրոն և անընդհատ դառնում էին ագրեսսիայի զոհ: Առաջացել էր դա այն պատճառով, որ տարածքի իդեալական պայմաններում մկները երկար էին ապրում և ծերացող սերունդը սոցիալական բուրգում չէր զիջում իր տեղը երիտասարդներին: Այդիսկ պատճառով ագրեսսիան ուղղված էր երիտասարդ կրծողների կողմը: Նրանց կարելի էր ճանաչել կրծած պոչերով և թափած մորթիով: Վտարվելուց հետո արուները հոգեպես կոտրվում էին և չէին ցանկանում պաշտպանել իրենց հղի էգերին: 2)Էգերը դարձել էին ավելի ագրեսիվ, քանի որ նրանք անձամբ պետք է պաշտպանեյին իրենց ժառանգներին: Ավելի ուշ, իրենց ագրեսիվությունն ազդեց ձագերի վրա, որոնց նրանք սպանում էին և բարձրանում էին վերևի բները՝ հրաժարվելով բազմանալուց: Արդյունքում ծնելիությունը նվազեց, իսկ երիտասարդների մահվան թիվը հասավ բարձր արդյունքների: Սկսվեց փուլ Դ-ն՝ մնկերի դրախտի վախճանը: Այս փուլում հայտնվեց մկների նոր տեսակ «գեղեցիկներ»: 3)«Գեղեցիկ» անվանում էին այն մկներին, ովքեր դրսևորում էին իրենց տեսակին ոչ բնորոշ պահվածք: Նրանք էգի և տարածքի համար կռվի մեջ չէին մտնում, չէին արտահայտում բազմանալու ցանկություն: Նրանք միայն ուտում էին, խմում, քնում և մաքրում մորթին: Արդյունքում «գեղեցիկները» և միայնակ էգերը դարձան մեծամասնություն: Մկների կյանքի միջին տևողությունը դարձել էր 776 օր, որը 200-րդ օրն  արդեն գերազանցում էր սովորական տարիքի շեմը: Հղիության քանակը «մկային դրախտում»  վերջին շրջանում հավասարվում էր զրոյի: Պասիվ պահվածքը հանգեցրեց համասեռամոլության: Ինչպես նաև, մկների շրջանում, չնայած
ուտելիքի առատությանը, ծաղկում էր հանիբալլիզմը: Բնակչությունը ոչնչանում էր և 1780-րդ օրը մահացավ մկային դրախտի վերջին բնակիչը: Մկների հասարակությունը ինքնաոչնչացվեց: Դրախտը վերածվեց դժոխքի:  Էքսպերիմենտն անվանել են «Տիեզերք 25», քանի որ դա 25 (վերջին) փորձն էր ստեղծելու մկների դրախտ, որի արդյունքը եղավ ինչպես նախորդներինը: Ահա այս կերպ, մկների հասարակության օրինակի վրա, գիտնականին հաջողվեց հետևել  «համայնքի» վարքը կուշտ և անվտանգ կյանքում:Ուղիղ կապ անցկացնել մարդկանց միջև դժվար չի լինի:Ահա ձեզ թափառականների, միայնակ մայրերի, ընտանեկան բռնության, համասեռամոլության, անտեղի ագերեսսիայի, ծուլացող քաղաքացիների և սոցիալական գոյատևման օրինակներ:

Աղբյուր՝  https://vk.com/id124856962?w=wall124856962_341



0 մեկնաբանություն:

Post a Comment