Գիշերը Աֆֆանդիի մոտ գողեր եկան։ Ինչքան էլ որ փնտրեցին, ոչինչ չգտան սենյակում, բացի մի հին սնդուկից։ Մեծ դժվարությամբ բարձրացնելով այդ ծանր սնդուկը, գողերը հանեցին այն տնից։
Հասցնելով ինչ-որ ավերակների, նրանք որոշեցին բաժանել սնդուկի պարունակությունը։ Երբ նրանք բարձրացրին կափարիչը, տեսան մի մարդու, ով ձեռքերով փակում էր իր դեմքը։ Ուժով տարանջատելով նրա ձեռքի ափերը երեսից, գողերը ճանաչեցին Աֆանդիին։
-Ի՞նչու ես թաքցնում դեմքդ,- հարցրին գողերը։
-Ես սնդուկի մեջ եմ թաքնվել,-պատասխանեց Աֆանդին, – որովհետև ես ամաչում եմ իմ աղքատության համար։
Թարգմանությունը՝ Տիգրան Աբրահամյանի
Աղբյուր՝ http://pritchi.ru/id_9510
0 մեկնաբանություն:
Post a Comment