Ոչնչացնելով հայկական մշակույթը, նրանք սպանեցին Թուրքիայի մշակույթը. Ազնավուր
Ապրիլի 27-ին Շառլ Ազնավուրի՝ Paris Match-ին տված հարցազրույցից մի հատված.
-Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հարյուամյա տարելիցն էր, լինելով ցեղասպանությոնը վերապրածի ժառանգ, ի՞նչ եք զգում:
-Ես չեմ սիրում խոսել հուզական կողմի մասին: Իմ աչքին արցունք երբեք չի եղել: Նրանք, ովքեր նվնվում են՝ ոչինչ չեն ունենում: Միգուցե ես լաց լինեմ այն օրը, երբ Թուրքիան ճանաչի մեր իրավունքը: Հաճելի էր տեսնել, որ բազմաթիվ քաղաքական գործիչներ և պետություննրի ղեկավարներ միասնական էին: Նպատակն այն է, որ խոսվի ոչ միայն Հայոց ցեղասպանությա մասին, այլ՝ ցեղասպանության մասին, առհասրակ:
-Ի՞նչ կասեք Էրդողանի հայտարարության մասին, թե իրենք «ցեղասպանության ստվեր կամ հետք չեն կրում»:
-Ամոթ է, որ նա այդքան վատ հիշողություն ունի: Թուրք ժողովուրդը քաջատեղյակ է: Բարեբախտաբար, ավելի ու ավելի են շատանում թուրքերը, ովքեր բացահայտել են իրենց հայկական ծագումը և չեն վախենում խոսել այդ մասին: Մի մոռացեք ցեղասպանության առանցքային պատճառներից մեկը՝ ոչնչացնել հանուն կողոպուտի: Նանք հարստություն էին փնտրում, հայերի գույքն ու դրամը: Նրանք հարստացան և ապա կարևո պաշտոններ զբաղեցրին Թուրքիայում: Թուրքայի ներկայիս կառավարությունը այդ մարդկանց հետնորդն է: Էրդողանը պետք է փորձի ճիշտ վարվել հիմա: Համենայն դեպս, այն օրվանից սսած, երբ հայերն այլևս քիչ էին Թուրքիայու, այնտեղ ոչինչ տեղի չի ունեցել: Ցույց տվե ինձ գեթ մեկ համաշխարհային գրողի, ռեժիսոի, երաժիշտի, դերասանի, երգչի, քանդակագործի կամ նկարիչի … թուրքերը ոչինչ չունեն: Ոչնչացնելով հայկական մշակույթը, նրանք սպանեցին Թուրքիայի մշակույթը:
Ջեք Նյուսան Պորտեր. Թուրքիան երբեք չի հասունանա որպես ազգ, եթե հրաժարվում է ըդունել, որ չարիք է գործել
BostonGlobe-ը ներկայացրել է գրող, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, «Ցեղասպանությունը և մարդու իրավունքները», «Ցեղասպանական մտքեր» գրքերի հեղինակ Ջք Նյուսան Պորտերի կարծիքը, թե ինչու Թուրիան, ի տարբերություն Գերմանիայի, չի ճանաել Հայոց ցեղասպանությունը.
«Քաղաքական հոգեբանության ասպարեզի հոգեբույժի գիտելիքներ է պահանջվում ունենալ, Թւրքիայի շարժառիթները հասկանալու համար: ավոք, Թուրքիան խորը թերարժեքության բարդւյթ ունի, հատկապես նրա առաջնորդները, որոք լվացել են իրենց ժողովրդի ուղեղները:
Գերմանիան ուժեղ երկիր է, գիտի, որ նախ ինքդ քեզ պետք է խոստովանես չարիքը, որպեսզի հաունանաս որպես ազգ:
Կարճ ասած, Թուրքիան պետք է հասունանա: Ցավք, քանի որ Թուրքիան ավելի ու ավելի ֆունդամենտալ իսլամական է դառնում, քիչ հավանակա է, որ ճանաչի ուրիշի ցավը:
Ցավալի է, որ Միացյալ Նահանգները և Իսրայելը նույնպես չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը` թուրքական ճնշման պատճառով: Այսպիսվ, այդ ազգերը ևս պետք է հասունանան:
Ամերիկային և Իսրայելին Թուրքիան պետք չէ: Նրանք պետք է Թուրքիային դեմ գնան և ճնշում գործադրեն` ճանաչելու Ցեղասպանությունը: ակայն, նախ և առաջ հենց իրենք պետք է ճանաչն այն:
Կարծում եմ` ժամանակի հետ թուրք ժողովուրդ կհասունանա և կունենա արժանի ղեկավարներ, ինչպես կլինի բոլոր մահմեդական երկրներում»:
Էրդողանը վախենում է, որ հասարակությւնը կպահանջի վերանայել Թուրքիայի քաղաքականությունը. Անտոնիա Արսլան
Ցեղասպանության թեմայով բազմաթիվ աշխատությունների, այդ թվում «Արտույտների ագարակը» վեպի հեղինակ Անտոնիա Արսլանը, Հռոմի պապի ելույթի և Թուրքիայի քաղաքականության վերաբերյալ իր կարծիքն է հայտնել Adnkronos-ի լրգրողին.
«Հաճելիորեն զարմացած եմ, որ Հայոց Ցեղասպնության վերաբերյալ խոսքերը, որ ակնկալու էի և որոնց ես էլ հույսով սպասում էի, Հռոմի պապն արեց հենց Սբ Պետրոս տաճարում: Իսկ Թուրքիայի արձագանքը միանգամայն կանխատեսելի էր:
Իհարկե, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հովհաննես ողոս II-ի օրինակին հետևելով կրկնեց Ցեղասպանություն բառը, ինչը ճանաչված է բազմաթիվ երկրների, այդ թվում` Իտալիայի կողմից:
Հաշվի առնելով Էրդողանի առաջ ծառացած դժվարությունները, բացառված չէ, որ Անկարան իր յդքան կոշտ արձագանքով փորձում է քողարկե Թուրքիայի ներքին խնդիրները: Էրդողանը հավանաբար վախենում է, որ հասարակությունը կահանջի վերանայել երկրի քաղաքականություը: Հասարակությունը Թուրքիայում շատ ավել տարակարծիք է, քան կառավարությունը կցանկանար, հավատացե՛ք: Անցյալ ամիս Վենետիկում և վերջին օրերին Պադուայում ես Հայոց ցեղապանությանը նվիրված երկու խոշոր գիտաժողովի եմ մասնակցել, որոնց ներկա էին նաև թուր մտավորականներ, ովքեր ուսումնասիրել են և խոսում են Հայոց ցեղասպանության մասին:
Խոստովանեմ` անցյալ տարի հայ ժողովրդին Էրողանի՝ հակասական վերաբերմունքներ առաջարած «ցավակցության» վերաբերյալ կարծում էի, թե բաժակը լիքն է կիսով չափ, սակայն, ցավոք, իրավացի էին այն մարդիկ, ովքեր պնդում էին, թե դա հայտնի բանաձև էր, մի բան ասել՝ առանց որևէ բան ասելու»:
Իտալերենից թարգմանեց Աիդա Մարտիրոսյանը
Ձեռքբերումն այն ամենի, ինչին քեզ արժանի ես համարում, ուղղակիորեն կապված է այն բանի հետ, թե ինչ ես անում այստեղ և հիմա. Էյեն Մահչուպյան
«Ինչպես ցանկացած այլ համայնքում, հայկակն կողմում կան խմբեր, որոնք իրենց դժգոհույուններն առավել արմատական ճանապարհով են արտահայտում: Պատճառներից մեկը 1915-ի դեպքերի ժխտումն է Թուրքիայի կողմից: Այս իրավիճակն արդարացնում է արմատական հայերին, ում հռետորաբանությունը գերիշխում է հայկական համայնքում քննարկումների ժամանակ, չնայած չի պարտադրում նրանց զարգացնել մաքսիմալիստական ռազմավարություն. դա ամենահեշտ ճանապարհն էր, որին հայկական սփյուռքը հակվա էր:
Ռազմավարությունը երեք մաս է պարունակում. Ճանաչման հարցը իր պատմական համատեքստից եռացնելը և այն նվազեցնելը մինչև «Ցեղասպնության ընդունումը», թուրքական պետությունը դիտարկելով որպես հասցեատեր, որ պետք է ընդունի 1915-ը որպես ցեղասպանություն, և ակիվությունը բավարար քաղաքականություն հաարելը:
Հոգնեցուցիչ է թուրքական պետությունը որպս հասցեատեր դիտարկելը, քանի որ այս կերպ հայերի հուզական աշխարհը մակերեսային քաղաականացման է դատապարտված: Որովհետև պետույանը որոշակի քայլեր անել պարտադրելը ենթդրում է, որ դու ինքդ գործում ես որպես պետւթյուն: Իրականում, հայկական սփյուռքն իր մբողջ էներգիան նվիրել է լոբբինգին, ձգտել է համոզել օտարերկրյա կառավարություններն և խորհրդարաններին ընդունել Հայոց ցեղապանությունը: Այդպիսով, խնդիրը աստիճանաբր դարձել է միջպետական թեմա և Թուրքիայի ժտողական քաղաքականությունը դարձել՝ լեգիիմ:
Անիմաստ է խոսել Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների բարի կամքի մասին: զգ-պետությունները մասն են մի աշխարհի, որեղ ոչ-էթիկական շահերն են առաջնային: Հետևբար, այն երկրները, որոնք ընդունել են Հայոց ցեղասպանությունը, դրանով ինչ-որ բան են սել Թուրքիային՝ վերջինիս հետ իրենց քաղաականության վերաբերյալ: Սակայն նրանք ոչիչ չեն ասում 1915-ի մասին: Ավելին, 1915-ը հեռու է մղվել իր պատմական համատեքստից և ներկայս հաշտվողական քաղաքականության մաս դարձել:
Հայկական սփյուռքն, ի վերջո, չկարողացավ հասկանալ, որ նորմերի և բարոյական սկզբունքնրի կրկնությունը քաղաքականություն չէ:
Որպես զոհեր հայերը կարծում էին, թե իրենց շտի ճանաչումն է նրանց անվիճելի իրավունք:
Սակայն, պատմությունը արդար դատավոր չէ: Ձեռքբերումն այն ամենի, ինչին քեզ արժանի ես ամարում, ուղղակիորեն կապված է այն բանի հտ, թե ինչ ես անում այստեղ և հիմա:
1915-ի ճանաչումը պահանջում է ճիշտ քաղաքակա ռազմավարություն զարգացնել այսօր:
Հետևյալ ճիշտ ռազմավարությունը կարելի է իրականացնել, եթե բացառվեն այն երեք սխալնեը, որ արվել են մինչ օրս:
Ըմբռնել և ճանաչել կոնկրետ կյանքի փորձը, այլ ոչ թե ցեղասպանությունն, իր ողջ բարդությամբ, ակնկալել այս ճանաչումը թուրք հասարկությունից, և ոչ թե պետությունից ու հատկպես հասարակության պահպանողական թևը դիտարկել որպես հասցեատեր, և հեռու մնալ ակտիվիզմի հարմարավետությունից, փորձելով հասկաալ ներկայիս Թուրքիան և շփվել նրա հետ:
Նման ռազմավարությունը հայերի փորձն արագրեն Թուրքիայի հասարակության սեփականութունը կդարձնի և իշխանավորների դիմադրությունն անիմաստ կդառնա»:
«Մեր պատմության դասագրքերում, ոչ մի խոսք չկար Ցեղասպանության մասին». Ֆաթմա Գոչեկ
Թուրք պրոֆեսորը եզրահանգում է` հայերի ցեասպանություն եղել է
2014-ին ԱՄՆ-ում տպագրված «Բռնության ժխտում. Օսմանյան անցյալը, թուրքական ներկան և հայերի դեմ հավաքական բռնությունը 1789-2009» գրի հեղինակ, Միչիգանի համալսարանի սոցիոլոիայի պրոֆեսոր, թրքուհի Ֆաթմա Գյոչեկը Hereandnow-ի լրագրողին տված հարցազրույցում մեկնաբանել է, թե ինչու է նա այսօր «ցեղասպանութուն» բառն օգտագործում Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունները բնութագրելու համար:
Արդյոք կրոնական տարբերություններն էին հլածանքների թիրախ դարձրել հայերին
«Կրոնը հասարակության կառուցվածքի վրա ազող գործոններից մեկն է: Ոչ մուսուլմանները Օսմանյան կայսրությունում բավականին շատ ինքնակառավարում ունեին, սակայն զենքի ու պառազինության հասանելիություն չունեին ստիպված էին հատուկ գլխահարկ վճարել: Այդ պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ խառնամուսնություններ տեղի չէին ունենում, կարելի է ասել, որ ոչ մուսուլմաններն օսմանյան հասարակության մեջ գոյոթյուն ունեին, սակայն լիովին չէին ինտեգրվել:
Եվ, հավանաբար, կրոնից առավել կարևոր գործոն է եղել»:
Քաղաքացիական պատերազմ, թե՝ ցեղասպանությւն
«Քաղաքացիական պատերազմի դեպքում, երկու կողմն էլ բանակ պետք է ունենա, և կողմերի բանակները կամ զինված ուժերը պետք է պատերազմն միմյանց դեմ: Այս դեպքում` օսմանյան ռազմական կամ կիսառազմականացված կազմակերպություններ էին, որոնք ոչ միայն տղամարդկանց, յլև կանանց, երեխաներին և ծերերին էին սպաում: Դա քաղաքացիական պատերազմ չէր»:
Թուրք ժողովրդի ընկալման մասին
«Ես ծնվել և մեծացել եմ Թուրքիայում, կրթությունս այնտեղ եմ ստացել: Մեր կրթական համակարգում, մեր պատմության դասագրքերում առհասարակ խոսք չկար այն մասին, թե ինչ է տեղի ւնեցել, ոչ մի խոսք`բռնությունների մասին: Թուրքերը միշտ ներկայացված էին որպես շատ այրենասեր, անմեղ ու վեհ մարդիկ: Միակ հղումը, որ ինքս ունեի, դա այն էր, որ մի խումբ հայ ահաբեկիչներ մի շարք թուրք դիվանագետների են սպանել 1974-1985 թվականներին: Ես ոչինչ չգիտեի այն մասին, թե ինչու էին հայերը վերացում թուրք դիվանագետներին: Կարծում եմ, որ սա է միակ ինֆորմացիան, որն ունի Թուրքիայի հասարակությունը: Թուրքիայում միայն այդ պանություններն են հիշում: Նրանք ոչինչ չգիտեն իրենց իսկ անցյալում կատարվածի մասին: Ինքս էլ այդ մասին տեղեկացել եմ ավելի ուշ, երբ ԱՄՆ եկա` դոկտորական ատենախոսություն պաշտպանելու»:
Թարգմանությունները՝ Աիդա Մարտիրոսյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment