Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, November 7, 2023

Կենդանիների առաջին հնգյակը



Ուրախ պինգվիններից մինչև ահեղ բևեռային արջ՝ տեսեք մեր ամենադաժան վայրի բնությունը:

1․Պինգվինների կուսակցություն
Էյլին Ագար, Լոնդոնի կենդանաբանական այգու Լուբեթկինի պինգվին լողավազանի լուսանկարը, [1940-1950-ականներ]

Արվեստի փաստ Էյլին Ագարը, որ արել է այս լուսանկարը Լոնդոնի կենդանաբանական այգում, արգենտինական ծագումով բրիտանացի նկարիչ է: Երբ նա երիտասարդ էր, Արգենտինայից Բրիտանիա մեկնեց՝ հետն ունենալով մի կով և նվագախումբ, քանի որ մայրը կարծում էր, որ երջանիկ կյանքի համար կաթ և լավ երաժշտություն է անհրաժեշտ: Նա առաջին կին սյուրռեալիստն էր և փորձարկեց արվեստ ստեղծելու նոր ձևեր և նոր նյութեր:

Կենդանական փաստ․ այսպիսի ցածր ջերմաստիճանում գոյատևելու համար այս պինգվիններն ունեն հատուկ հարմարվողականություն՝ նրանք ունեն մարմնի մեկուսիչ ճարպի մեծ պաշար և թեփուկի նման փետուրների մի քանի շերտեր, որոնք պաշտպանում են նրանց սառցե քամիներից: Նրանք նաև մեծ խմբերով հավաքվում են իրար հետ՝ իրենց և միմյանց ջերմ պահելու համար:

2.Ռնգեղջյուր գո գո․․․Հենրի Մուր Օ.Մ., Ռնգեղջյուրներ (1982)

Կենդանական փաստ
․ Օրվա շոգին այս հոյակապ կաթնասուններին կարելի է հանդիպել ստվերում քնած կամ ցեխոտ լողավազաններում հովանալիս: Իրականում նրանք սիրում են ցեխոտվել: Ցեխը պաշտպանում է նրանց մաշկը ուժեղ արևից (որպես բնական արևապաշտպան միջոց) ինչպես նաև կծող միջատներից:

Արվեստի փաստ․ Հենրի Մուրը ապրում էր գյուղում և սերտ շփումներ ուներ կենդանական աշխարհի հետ: Նա սիրում էր նկարել ինչպես այս ռնգեղջյուրի պես իրական կենդանիներին, այնպես էլ բնական աշխարհին առնչվող առարկաներ, ինչպես բրածոներ, քարեր և փայտի կտորներ:


3. Վագր վագր….
Ջոն Մակալան Սուոն․ Վագրի գլուխ

Արվեստի փաստ․ Ջոն Մակալան Սվոնը պատկերում և նկարում էր կենդանիներին մեծ էներգիայով և համբերությամբ: Այս վագրը գլուխը բարձր է պահում։  Արվեստի այս գործն արվել է թղթի վրա կավիճներով: Երբևէ կավիճներ տարե՞լ եք կենդանաբանական այգի:

Կենդանական փաստ․ Վագրերն աշխարհի ամենամեծ վայրի կատուներն են: Մեծահասակները կարող են կշռել մինչև 363 կգ, ինչը մոտավորապես նույնն է, ինչ տասը տաստարեկանները՝ միասին, և հասնում է մինչև 3,3 մ:

4. Մեծ արջԲրիտանական Ռիվիեր Մարդու հետքերից վեր(ցուցադրվել է 1894 թ.)

Կենդանական փաստ․ Դուք գիտեի՞ք, որ սպիտակ արջի մորթը սպիտակ չէ: Այն իրականում թափանցիկ միջուկով խոռոչների ամբողջություն է , որն արտացոլում է լույսը: Սա օգնում է արջերին միաձուլվելու իրենց շրջապատին․ օգտակար հնարք՝ հատկապես զգուշավոր փոկեր որսալիս: 

Արվեստի փաստ․ բրիտանացի Ռիվիերը կենդանիների նկարիչ էր, որը հետաքրքրված էր Չարլզ Դարվինի՝ էվոլյուցիայի գաղափարներով և կենդանիների և մարդու փոխհարաբերություններով: Այս արվեստի գործը ցույց է տալիս ինչպես եղանակային էքստրեմալ պայմանները, այնպես էլ Արկտիկայի սառույցի, ձյան և մայրամուտի գեղեցկությունը:

5. Թոփ կնճիթըԴեյվիդ Շրիգլի OBE Անվերնագիր (2004)

Արվեստի փաստ․ Դեյվիդ Շրիգլիի այս նկարը նման է  նոթատոտրում խզբզած մի բանի: Հուսանք, որ մեքենայում մարդիկ չեն եղեն, երբ փիղը կանգնել է դրա վրա: Այս արվեստի գործը անսովոր է և մի քիչ սարսափելի: Հիմնական բանը, որ պետք է իմանալ, այն է, որ Շրիգլին սիրում է նայել կյանքին հումորային տեսանկյունից:


Կենդանական փաստ. փղի կնճիթը հիմնականում երկարաձգված քիթ և վերին շրթունք է՝ համակցված: Փղերն օգտագործում են իրենց կնճիթները շնչելու, շրջակա միջավայրը ուսումնասիրելու, շփվելու, վերցնելու, հրելու, տանելու, խմելու և իրենց թարմացնող ցնցուղ տալու համար:

Թարգմանությունը՝ Անաիս Բիգլարյանին

0 մեկնաբանություն:

Post a Comment