Պետրիթը մեծացել է Ռունիկ կոչվող փոքր գյուղում։ Երբ նա տասներկու տարեկան էր, պետք է մեկներ ավելի ապահով տեղ, քանի որ Կոսովոյի պատերազմի ժամանակ նրա տունը հարձակման էր ենթարկվել։ Ապրելով փախստականների ճամբարում՝ Պետրիթը նկարներ էր նկարում, որպեսզի հասկանար այն սարսափելի բաները, որ տեսել էր։ Բայց նրա նկարները օգնեցին նրան հասկանանլու նաև իր երազանքերը ապագայի համար։ Պետրիթը ուներ մեծ երևակայություն։ Նա իրեն նկարում էր որպես թռչուն, որը թռչում է հորիզոնի վրայով։ Նայեք այն նկարին, որը նա նկարել է տասներեք տարեկանում։ Այժմ Պետրիթը նկարիչ է, որ ճանապարհորդում է աշխարհով մեկ։ Նա ստեղծում է գույնզգույն աշխատանքներ Կոսովոյում իր կյանքի, երևակայության, հիշողությունների մասին և ապագայում իր ակնկալիքների մասին: Պետրիթը իր աշխատանքները բնութագրում է որպես «փոքրիկ բներ», որտեղ իր պատմությունը և երևակայությունը կարող են միասին հանգստանալ։
Բարի գալուստ «Թարգմանի՛ր» ամսագրի բլոգ: Բլոգում տեղադրվում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողների ու դասավանդողների թարգմանությունները, ու ոչ միայն: Մեր նպատակն է օտարալեզու հոդվածները, գրական ստեղծագործությունները թարգմանել հայերեն և հայ հասարակության համար դարձնել մատչելի՝ հայերեն:
0 մեկնաբանություն:
Post a Comment