Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Friday, November 4, 2022

Ինքնախաբեության ամենահիմար ձևը երջանկության համար ջանք թափելն է

Ռաֆայել Մորելլի

Հայտնի իտալացի հոգեբույժՌաֆայել Մորելլին հորդորում է մեզ ավելի քիչ վերլուծել և ավելի շատ զգալ։ «Մի՛ վախեցեք  նույն սխալը կատարելուց, — ասում է Մորելլին, — միևնույն սխալներ կյանքում չեն լինում»․ չէ՞ որ մենք արդեն նույն մարդը չենք, ինչ երեկ, կամ մեկ տարի առաջ։ Առաջարկում ենք հգեբույժի 15 իմաստուն ասույթ առողջ սիրո մասին քո և ուրիշների հանդեպ։

  1. Մեր հիվանդությունների մեծամասնության պատճառը մեր վերաբերմունքն է ինքներս մեր հանդեպ։ Մեր մարմինը միշտ գիտի՝ ինչ անի։ Եվ այն խոսում է, ասում է մեզ ամեն ինչ, նույնիսկ այն, ինչ մենք չենք ուզում լսել, կամ էլ ընդունակ չենք ընկալելու մեր մեջ։ 
  2. Երբ մենք փորձում ենք ազատվել ցավից, այն ավելի է ուժեղանում։ Սակայն մշտական խորհումը խնդիրների մասին դրանք խրոնիկ է դարձնում։ 
  3. Ոչ ոք սիրո պակաս չունի, քանի որ սերը արդեն մեր մեջ կա․ մնացածն արդեն բաց լինելու հարցն է։ Հպարտությունը և վախը խանգարում են մեզ բաց թողնելու հին վիրավորանքները․ չէ՞ որ հնարավոր է հանդիպել մարդկանց, որոնք մեզ վատ կվերաբերվեն։ Արդյունքում մենք հենց այդպիսի մարդկդանց էլ  հանդիպում ենք։ Այս փակ շրջանը պետք է կտրվի։ 
  4. Ամենալավ սերը, որը մենք կարող ենք ստանալ, սերն է մեր  նկատմամբ․ միայն այդ դեպքում մենք կարող ենք ճանաչել ազատությունը, և մեր միջիթաքնված հանճարը մեզ կզամացնի՝ տանելով այնտեղ, որտեղ մենք իսկապես ցանկանում ենք գնալ։ 
  5. Պատրանքները սերը թունավոր են  դարձնում, դրանք մեզ ցավ են պատճառում, դրանք հոգու մեծագույն թշնամին են, դրանք դևեր են։ Պատրանքները համոզմունքներն են, որ նստած են մեր մեջ և  առողջ սերը փոխարինում են «օրենքով ու կանոնադրուրյամբ»։
  6.  Ինքնաբուխ և բնական եղեք, բերեք ձեր կյանք այնպիսի բաներ, որոնք ձեզ դուր են գալիս  և խուսափեք մարդկանցից, որոնք խախտում են ձեր տարածությունը, ստիպում են ձեզ ապրել գորշ, անհետաքրքիր կյանքով։ 
  7. Սերը, որը սխալ է արտահայտվում, լցված է կշռադատումներով և կարծրատիպերով։ Իր ողջ հագեցածությամբ ամբողջությամբ ընդունված չլինելով՝ այն հիվանդ է դարձնում հոգին ու մարմինը։ 
  8. Եթե դուք սիրում եք, դուք  առանց որևէ գնահատող մեկնաբանությունների դիտում եք այն ամենը, ինչ կատարվում է իմ մեջ։ Սերը ծաղկում է եզակիության ընկալումից, որը ունենք բոլորս։ 
  9. Դիմավորեք ձեր կյանքում ամեն նոր բանի առանց որևէ սպասելիքի և նախապաշարումի։ Կյանքի ամեն պահին մենք վերածնվում ենք և երբեք նույն սխալները չենք կատարում, նույնիսկ երբ այդպես է թվում։ Ամեն անգամը առաջին անգամվա պես է։ Այս պահին դուք արդեն այն չեք ինչ երեկ էիք։ 
  10. Դեպրեսիան  ուղեղի փորձն է էլ չլսելու ոչ մեկին, մի կողմ թողնելու այն ամենը, ինչը տանում ձեր ես-ը, ոչ թե դեպի ձեր եզակիությունը, այլ հասարակության կողմից ընդունված մոդելները։ 
  11. Ամեն անգամ, երբ մենք նախատեսում ենք խուսափել խնդիրներից, միայն ամրապնդում ենք դրանք։ Մեր հիմա ապրած կյանքից ավելի լավ ապագա կյանքի մասին մտքերը դարձնում են մեզ անվստահ և թույլ։ Դուք կարող եք տարիներով բողոքել՝ ասելով, որ բարեկեցությունը կգա, երբ ամեն ինչ փոխվի, երբ շրջապատի մարդիկ սկսեն ձեզ ավելի լավ վերաբերվել։ Այս ամենը մի մեծ մոլորություն է։ Մեզ ցավեցնում է ոչ թե դրսինը, այլ այն, ինչ ներսում է, երբ մենք հույս չենք դնում մեր ինտուիցիայի վրա։ Այն շատ լավ գիտի, թե իրականում մեզ ինչ է հարկավոր։ 
  12. Այն ինչ այս պահին մեզ համար լավ է, կարող է միայն այս պահին ազդել։ Սխալ է ենթադրել, որ մենք միշտ կմնանք նույնը։ Պետք չէ հետաձգել զբաղմունքները, նրանք նույնպես կարող են արժեզրկվել։ Ինքնախաբեության ամենատարածված ու հիմար ձևը փորձելն է փոխվել և «արժանանալ» երջանկությանը։ 
  13. Դուք չեք ծնվել, որպեսզի տանջվեք։ Սովորեք դուրս գալ ցավից թարմացած, այլ ոչ թե ոչնչացած։ 
  14. Դուք վախենում եք ուրիշների քննադատությունից, քանի որ ինքներդ հաճախ քննադատում եք ձեզ։ 
  15. Ճիշտ չէ, թե ձեր կյանքում ոչինչ չի կատավում։ Ուղղակի դուք ճիշտ տեսանկյունից չեք նայում։

Աղբյուրը
Թարգմանությունը՝ Սյուզի Մելիքյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment