Բրիտանացի նկարիչ Մերլոու Մոսսը ծնվել է 1889 թ․ Լոնդոնում։ Մանուկ հասակից Մերլոուն շատ ստեղծագործ էր և հետաքրքրվում էր արվեստի տարբեր ճյուղերով, այդ թվում՝ երաժշտությամբ, բալետով, ստեղծագործական շարադրանքով, արվեստով և ճարտարապետությամբ։ Երկու՝ Լոնդոնի և Քորնուոլի արվեստի դպրոցներում սովորելուց հետո Մերլոուն 1927 թ․ տեղափոխվում է Ֆրանսիա։ Եվ հենց այնտեղ է, որ Մոսսը հանդես է գալիս որպես Փարիզի՝ հուզիչ ձայնով ժամանակակից արտիստ։
Դեղին, սև և սպիտակ, 1949 |
Բայց իրականում Մերլոուն տղա՞ էր, թե՞ աղջիկ
Էական է, որ Մերլոուն ո՛չ արական անուն է, ո՛չ էլ իգական։ Նկարիչը սիրում էր հագնվել շատ թատերական, արական ոճով և մազերը շատ կարճ էր կտրում, ինչն այն ժամանակ հազվադեպ բան էր, սակայն Մերլոուի գործընկեր Նեթթին իր նամակներում Մերլոուին նկարագրելիս օգտագործում էր իգական դերանուններ։
Շատ հետաքրքիր է փորձելը նկարագրել պատմությունից այնպիսի կերպարների, ինչպիսին Մերլոուն է, որովհետև այժմ մենք սեռերը նկարագրելու համար բազմաթիվ տերմիններ ունենք, որոնք այն ժամանակ գոյություն չունեին Բրիտանիայում։ Գուցե նա այժմ համարվեր տրանսգենդեր, եթե ողջ լիներ, ինչը նշանակում է, որ քո սեռը տարբեր է նրանից, ինչ ենթադրել են բժիշկներն ու մանկաբարձները քո ծնվելու ժամանակ։ Կամ լիներ չեզոք, ինչը նշանակում է, որ ոչ տղա, ոչ աղջիկ բառերը քեզ լավագույնս չեն բնութագրում։
Մերլոուն հիմնականում ստեղծում էր կտավներ և քանդակներ, ինչպիսին է գեղեցիկ բրոնզն ու գրանիտը՝ ներկայացված վերևի նկարում։ Նա «Աբստրակցիայի ստեղծում» կոչվող խմբի անդամ էր, որը չէր փորձում իր արվեստը նմանեցնել «իրական» մարդկանց կամ առարկաների։ Նա սիրում էր ստեղծել այնպիսի բաներ, որոնք պատկերելը դժվար է։
Պատկերացրեք՝ փորձում եք նկարել հուզմունքը։ Կամ էլեկտրականությունը։ Կամ, օրինակ, ապագան։ Մեզնից յուրաքանչյուրն այս բաները տարբեր կերպ է պատկերացնում, այնպես որ միշտ չէ, որ կարող եք դրանք պատկերել պարզունակ ձևով։ Մերլոուն սիրում էր մաթեմատիկան և առօրյա աշխարհն աբստրակտ ոճում ներկայացնելու համար օգտագործում էր հիմնական կաղապարներ, գծեր և գունավոր բլոկներ։
Չվերնագրված (Սպիտակ, սև, կապույտ և դեղին) 1954 |
Իսկ ինչի՞ մասին են քառակուսիներով լի այդ նկարները
Մերլոուին հետաքրքրում է, թե արդյոք մարդիկ բնության մի մասնիկն են, թե՞ գոյություն ունեն դրանից դուրս։ Հավանաբար նախշեր անելը նմանեցնում է մեզ բնությանը՝ բյուրեղներին, սարդերին և ձյան փաթիլներին։ Ի՞նչ եք կարծում։ Արվեստ ստեղծելը այս հարցի ուսումնասիրման լավ միջոց չէ՞։
Երկրաչափական քանդակ, 1956-58 |
Հետաքրքիր է, չէ՞․ բայց ինչու՞ դուք նախկինում Մերլոու Մոսսի մասին լսած չկաք
Մոսսն իր մեծամասշտաբ ցուցահանդեսների մեծ մասն անցկացնում էր Փարիզում, որտեղ իր նկարչական ոճն ավելի հանրաճանաչ էր։ Այնուամենայնիվ, ինչպե՞ս կարող էր Մոսսի նման կարևոր նկարիչը չընդգրկվել Բրիտանիայի պատմության մեջ։
Ցավոք, պատերազմը մեծ դեր է խաղացել այս հարցում։ Մերլոուն հրեա էր և իր ապահովության համար պետք է լքեր Փարիզը, երբ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Նա իր գործերի մեծ մասը թողեց այնտեղ, և դրանք ոչնչացվեցին։ Ներկայումս նրա պահպանված աշխատանքները հաճախ շփոթվում են ուրիշ նկարիչների գործերի հետ։ Այժմ նայեք ներքևում երկու նկարներին։ Դրանից մեկը նկարել է Մոսսը, մյուսը՝ նրա ընկեր Մոնդրիանը։ Տեսնու՞մ եք նմանությունները։ Իսկ տարբերություննե՞րը։
Մոնդրիանի գործը, 1935 |
1940 թվականին Փարիզից հեռանալուց հետո նկարիչը տեղափոխվում է Քորնուոլի Լամորնա գյուղ։ Չնայած Մերլոուը լավ հարևան էր (ով Սուրբ ծնունդին գյուղի բոլոր երեխաներին նվերներ էր գնում), երբ նա նամակներ էր գրում մոտակայքում բնակվող ուրիշ արվեստագետների, դրանք անպատասխան էին մնում։ Անպատասխան էին մնում անգամ թեյի հրավերները։ Սա հավանաբար նրանից էր, որ Մերլոուի կենցաղն ու ապրելակերպը չէին համապատասխանում հասարակության ստանդարտներին։ Մնացածից տարբերվող պատկերներ նկարելու, տղամարդկային տաբատներ և ժիլետներ հագնելու պատճառով Մերլոուն համարվեց հասարակությունից առանձին մարդ։ Մերլոուն յուրահատուկ անհատականություն էր և չէր վախենում նոր գաղափարներից։ Մարդկանց մի մասին սա դուր էր գալիս, մյուսները պայքարում էին դրա դեմ, և հնարավոր է, որ հենց դա ստիպեց մարդկանց անարդար վարվել Մերլոուի հետ։
Մի վերջին կարևոր բան է մնացել իմանալու
Կարծում եմ՝ մոդայիկ հագուկապի, համարձակ գաղափարների մասին այս ամենը լսելուց հետո դուք վառվում եք Մերլոու Մոսսի պատկերը տեսնելու ցանկությամբ։ Դե ինչ, պատրա՞ստ եք․․․
Ահա և նա։ Պատկերացնու՞մ եք, թե ինչքան խիզախ պետք է լինել՝ այսպիսի յուրահատուկ և թատերական տեսք ունենալու համար, այն էլ 1940 թվականին փոքր քաղաքում։
Մյուս անգամ, երբ դուք լավ տեսք կունենաք ձեր սիրելի հագուստով, մտածեք Մերլոու Մոսսի՝ խիստ մոդեռն նկաիրչի մասին, որ շատ շքեղ տեսք ուներ ձիավարության տաբատով և բարձր օձիքով վերնաշապիկով:
Թարգմանությունը՝ Արի Ագոփի
0 մեկնաբանություն:
Post a Comment