Հինգշաբթի օրը Դուբայը պաշտոնապես բացեց աշխարհի ամենամեծ և ամենաբարձր «Սատանայի անիվը», քանի որ քաղաքը փորձում է զարգացնել և պահպանել իր կարգավիճակը զբոսաշրջության առաջատարի դերում:
Անիվը կառուցելու համար պահանջվեց ավելի քան վեց տարի, և այն բացվեց անօդաչու սարքի նկարհանմամբ և շքեղ հրավառությամբ: Կառույցը, որը կանգնած է քաղաքի Bluewater’s կղզում, պետք է թաղվեր հողի մեջ՝ ամբողջ ծանրությունը պահելու համար։ «Դուբայի աչքը», որը արաբերեն հայտնի է որպես Ain Dubai, ունի մոտ 250 մետր բարձրություն և կարող է ընդունել 1750 այցելուի։ Շինարարության համար օգտագործվել է 11200 տոննա պողպատ, ինչը մոտ 33%-ով ավելի է Փարիզում Էյֆելյան աշտարակի կառուցման համար օգտագործվածից:
Կառույցի հանգույցն ու օղամանյակը կշռում են 1805 տոննա, ինչը համարժեք է չորս խոշոր ինքնաթիռի։ 192 ձողերը՝ յուրաքանչյուրը 9 միլիմետր հաստությամբ 107 առանձին լարերից, պահում են անիվը: 48 խցիկներից յուրաքանչյուրը կարող է տեղավորել 40 մարդ։ Մարդիկ Ain Duba-ն նախագծել են 300,000 ցիկլերի կամ 60 տարվա համար՝ հետևելով դիզայնի և անվտանգության խիստ կանոներին:
Աղբյուրը
Թարգմանությունը՝ Լուիզա Արտենյանի
Խորհրդատու՝ Իրինա Ապոյան
0 մեկնաբանություն:
Post a Comment