Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Wednesday, November 17, 2021

Երկու գեղեցիկ աչքերին․ Թեոֆիլ Գոթիե


Դուք եզակի ու հմայիչ հայացք ունեք
Ինչպես լուսինը, որն արտացոլվում է լճի մեջ․
Ձեր ակնաբիբը, ուր փայլում է խոնավ ոսկե վազեհատիկը, թույլ
Սահում է Ձեր աչքերում․ Ձեր աչքերը,

Որոնք ասես ադամանդից են իրենց փայլը վերցրել
Էլ ավելի գեղեցիկ են, քան ջրային կատարյալ մարգարիտը,
Իսկ ձեր թարթիչները՝ երկար ու քնքուշ, իրենց անհանգիստ թևիկներով
Ձեր աչքերի փայլի միայն մի փոքրիկ մասն են սքողում։

Հազարավոր փոքրիկ սերեր են գալիս այդ կրակի հայելում
Միմյանց նայելու ու տեսնում են իրենց է՜լ ավելի գեղեցիկ
Իսկ ցանկություններն էլ այդտեղ կրկին վառում են իրենց ջահերը

Ձեր աչքերն այնքան թափանցիկ են, որ թույլ են տալիս տեսնել ձեր հոգին
Ինչպես աստվածային ծաղիկը՝ իդեալական ծաղկաբաժակով,
Որը կարելի է տեսնել միայն բյուրեղապակու միջից։

Բնագիրը

«Կարդում ու թարգմանում ենք ֆրանսիական պոեզիա» նախագծով
թարգմանում է Լինա Օսիպյանը

Խորհրդատու՝ Կարինե Թեւոսյան

0 մեկնաբանություն:

Post a Comment