Ինչու Հաղթանակի կամարը ծածկված կլինի մինչև հոկտեմբերի 3֊ը
Ժամանակակից նկարիչ Քրիստոյի աշխատանքները հետմահու կցուցադրվեն սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 3-ը ընկած ժամանակահատվածում։ Նկարիչը, որ մահացել է 2020 թվականին, իր ողջ կյանքում երազել է նման ինստալյացիայի մասին։ Հաղթանակի կամարը պատված կլինի գեղեցիկ զգեստով: Արդեն մի քանի օր է, ինչ Շառլ Դե Գոլ հրապարակում ամբարձիչներ են աշխատում։ Սա ոչ թե վերականգնողական աշխատանքների նախապատրաստություն է, այլ իրական արվեստի գործի տեղադրում… Սեպտեմբերի կեսից մինչ հոկտեմբերի սկիզբ հուշարձանը ծածկված կլինի Քրիստոյի աշխատանքով։ Երկտակ կարմիր թելերով կամարին փաթաթած 25 000 մ2 մակերեսով կտավ՝ պատրաստված վերամշակված կապույտ գործվածքից։ Ժամանակակից արվեստագետ զույգի՝ Քրիստոյի, որ մահացել է 2020 թ֊ին., և Ժաննա Կլոդի, որ անհետ կորել է 2009 թ.֊ին նվիրական երազանքը կիրականացվի։ 1985 թվին Փարիզի Լյո Պոն Նյոֆից, 1995թվին Բեռլինի գերմանական Ռեյխստագից հետո այժմ բոլորիս հայտնի Հաղթանակի կամարը կպատվի կտավով, որպեսզի ցույց տա միայն ու միայն ամենատպավորիչ աշխատանքների մի մասը։ Ինստալյացիան սկսվել է մեկ ամիս առաջ։ Անհրաժեշտ էին նաև որոշ նախապատրաստական աշխատանքներ հուշարձանի պահպանման համար, այդ պատճառով տեղադրվել են մետաղական կառույցներ, հսկայական բրեզենտներ՝ արձանն ու քիվերը ապագա շփումից պահպանելու համար։Կտավը կամրացվի կամուրջին 3000 մետր պարանով։ Հուշարձանը «կփաթեթավորվի» (հենց այս տերմինն էին նսխընտրում արվեստագետները իրենց աշխատանքները որակելու համար)։ Մոտ 300 մեկնաբաններ կլինեն կամարի շուրջը որպեսզի այն մեկնաբանեն ու ներկայացնեն բոլոր այցելուներին, ովքեր կցանկանան։ Քրիստոյի գլխում այս գաղափարը ծագել է 1961֊ին։ Հենց հաջորդ տարի ծագումով բուլղարացի ամերիկաբնակ արվեստագետը իրականացրել է աշխատանքի առաջին ֆոտոմոնտաժը, որին էլ հաջորդում է կոլաժը 1988֊ին ու հետո միայն 2017թվին է վերսկսում այս նախագիծը։«Այն նման կլինի մի կենդանի օբյետի, որը կաշխուժանա քամուց և կանդրադարձնի լույսը։ Մարդկանց մոտ ցանկություն կառաջանա դիպչելու կամարին»,-այսպես է բացատրում ցուցադրության մասին իր տեսլականը արվեստագետը։ 2019-թվին Քրիստոյի համաձայնությամբ Հաղթանակի կամարի վրա փորձարկումներ են կատարվել։ «Այս նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 14մլն եվրո՝ առանց որևէ պետական ֆինանսավորման։ Ամեն բան լիովին ֆինանսավորվում է Քրիստոյի աշխատանքների վաճառքի հաշվին, որը կառավարվում է Sotheb'y արվեստի գործերի վաճառքի ամերիկյան ընկերության կողմից»-հստակեցնում է E'Express-ը։ Քրիստոյի աշխատանքներին բնորոշ է ինքնաֆինանսավորումը։ Միևնույն ժամանակ հարկ է ավելացնել, որ կարող եք հետևել տեղադրման աշխատանքների ընթացքին «Քրիստո, Ժաննա Քլոդ» Յութուբյան ալիքի ուղիղ եթերներում։
Թարգմանությունը՝ Անահիտ Ասատրյանի
Խորհրդատու՝ Կարինե Թեւոսյան
Խորհրդատու՝ Կարինե Թեւոսյան
0 մեկնաբանություն:
Post a Comment