- Տիեզերքում ամբողջությամբ լռություն է
Տիեզերքը չունի մթնոլորտ, ինչը նշանակում է, որ ձայնը չունի ինչ-որ միջոց ճանապարհորդելու, որպեսզի լսելի լինի։ - Մեր Արեգակնային համակարգի ամենատաք մոլորակում 450 C է
Վեներան մեր Արեգակնային համակարգի ամենատաք մոլորակն է, և մակերևույթի միջին ջերմաստիճանը մոտավորապես 450 աստիճան է։ Գիտեի՞ք, որ Վեներան Արևին ամենամոտիկ գտնվող մոլորակը չէ։ Մերկուրին է ամենամոտիկը։ Դուք երևի մտածում էիք, որ ամենատաքը պետք է լինի Մերկուրին, բայց այն չունի մթնոլորտ (մթնոլորտը կարգավորում է ջերմաստիճանը)։ - ՆԱՍԱ-ի ամբողջական տիեզերական հագուստը արժե 12 մլն․ դոլար
Այդ հագուստի գնի 70%-ը կազմում են նրա մեջքի վրա գտնվող սարքը և կառավարման մոդուլը։ Այն հագուստը, որը ՆԱՍԱ-ն օգտագործում է հիմա, ստեղծվել է 1974 թվականին։ Եթե այն գտնահատվեր ներկայիս համակարգով, կարժենար 150 մլն․ դոլար։ - Արևը կազմում է մեր Արեգակնային համակարգի զանգվածի 98.86%-ը
Արևը կազմում է մեր Արեգակնային համակարգի զանգվածի 98.86%-ը, որը 330,000 անգամ մեծ է Երկիր մոլորակի զանգվածից։ Արևը հիմնականում կազմված է ջրածնից և հելիումից։ - 1 մլն․ Երկիր մոլորակներ կարող են տեղավորվել Արևի մեջ
Արևի մեջ կարող է տեղավորվել մոտավորապես 1.3 մլն Երկիր մոլորակ։ - Երկիր մոլորակի վրա ավելի շատ ծառ կա, քան աստղեր Ծիր Կաթինում։
Մեր գալակտիկայում կա 100-400 մլրդ․ աստղ, մինչդեռ Երկիր մոլորակի վրա կա 3 տրիլիոն ծառ։
- Մարս մոլորակի վրա մայրամուտը կապույտ գույնի է։
Ըստ ՆԱՍԱ-ի՝ Մարս մոլորակից դիտելիս մայրամուտը կապույտ գույնի է երևում։ - Տիեզերքում ավելի շատ աստղեր կան, քան ավազի հատիկներ Երկիր մոլորակում։
Տիեզերքը շատ մեծ է, և շատ դժվար է հաշվել, թե քանի աստղ կա տիեզերքում, բայց գիտնականները ասում են, որ տիեզերքում կա 1,000,000,000,000,000,000,000,000 աստղ։ Իհարկե անհնար է հաշվել, թե քանի ավազի հատիկ կա Երկիր մոլորակում, բայց Հավայիի համալասարանի հետազոտողներն ասում են, որ ավազի հատիկների թիվը կազմում է մոտավորապես 7,000,000,000,000,000,000։ - Վեներա մոլորակի վրա մեկ օրը ավելի երկար է տևում, քան մեկ տարին
Վեներա մոլորակը շատ դանդաղ է պտտվում իր առանցքի շուրջ, դրա համար այնտեղ մեկ օրը տևում է 243 Երկիր մոլորակի օր։ Արևի շուրջ այս մոլորակը պտտվում է 225 Երկիր մոլորակի օրում։ Հետևաբար մեկ տարին 18 օրով ավելի կարճ է տևում, քան մեկ օրը։ - Գոյություն ունի մոլորակ, որը կազմված է ադամանդներից։
Գոյություն ունի մի մոլորակ, որը կազմված է ադամանդներից և 2 անգամ մեծ է Երկիր մոլորակից։ Այդ մոլորակին կոչում են 55 Cancri e: 55 Cancri e պատված է ադամանդներով և գրաֆիտով։
Թարգմանությունը՝ Վիգեն Հովակիմյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment