Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Sunday, May 9, 2021

Մարտին Լյութեր Քինգի հանրային ելույթը


Մարտին Լյութեր Քինգ Կրտսերը հիշեցնում է, որ
որոշ բաներ ավելի կարևոր են, քան հաջողությունները։


Մենք բոլորս գիտենք Մարտին Լյութեր Քինգ Կրտսերի պատմությունն այնքանով, որ տարվա մեջ մի օր ունենք որպես ազգային տոն նշելու այստեղ՝ Միացյալ Նահանգներում: Մեզանից շատերը ուկնդրել են նրա հայտնի խոսքերից հատվածներ, որտեղ նա պատմում է աշխարհին իր  երազանքի մասին: Նրա հայտնի ելույթի հիմնական ուղերձն այն է, որ պետք է վերջ դնել ցեղային անհավասարություններին, և նա միանգամայն ճիշտ էր: Այնուամենայնիվ, նա նաև հիշեցնում է մեզ, որ կան բաներ՝ հավասար իրավունքները և միմյանց հարգանքով ու բարությամբ վերաբերվելը, որոնք ավելի կարևոր են, քան հաջողությունը: 

Մարտին Լյութեր Քինգի խոսքերը
-Սա ձեր կյանքի ամենակարևոր և վճռորոշ ժամանակահատվածն է, նրա համար, ինչ անում ես հիմա և ինչ որոշում ես հիմա՝ այս տարիքում։ Այն որոշում է, թե ինչ ճանապարհով կգնա քո կյանքը։ Եվ խնդիրն այն է, թե արդյոք դուք ունեք պատշաճ, ամուր և առողջ ծրագիր ձեր կյանքի համար։ Եվ ես ուզում եմ ձեզ առաջարկել մի քանի բան, որ պետք է լինի ձեր կյանքի ծրագրում։
Առաջինը, որ պետք է լինի քո կյանքի ծրագրում, սեփական արժանապատվության, սեփական արժեքի, սեփական ինքնատիպության խորը հավատն է։ Թույլ մի՛ տվեք ոչ մեկին ձեզ ստիպելու գզալ, թե դուք ոչինչ եք։ Ձեզ հաշվի առեք և զգացեք, որ դուք արժեք ունեք, և ձեր կյանքը նշանակություն ունի։ 
Երկրորդը՝ ձեր կյանքի ծրագրում պետք է լինի ձեր հիմնական սկզբունքը՝ գերազանցության հասնելու վճռականությունը ձեր գործունեության տարբեր ոլորտներում։ Դուք պետք է որոշում կայացնեք, քանի որ օրերն ու տարիները անցնում են, ինչ եք անելու, որն է լինելու ձեր կյանքի գործը։ Հենց բացահայտեք, թե դա ինչն է լինելու, ձեռնարկեք և լավ կատարեք այն։ 
Եղի՛ր թուփ, եթե չես կարող լինել ծառ, եղի՛ր ուղղակի արահետ, եթե չես կարող լինել մայրուղի։ Եթե չես կարող լինել արև, եղիր աստղ, քանզի չափով չի որոշվում՝ դու հաղթում ես, թե պարտվում։ Եղի՛ր ամենալավը՝ այն, ինչը դու ես։ 
Վերջապես քո կյանքի ծրագրում պետք է լինի հավատարմություն գեղեցկության հավերժական սկզբունքներին, սիրուն և արդարությանը։ Մեզնից ոչ մեկի կյանքը բյուրեղյա սանդուղք չի եղել, բայց մենք պետք է շարունակենք շարժվել, մենք պետք է շարունակենք մեր գործը։ Եթե դու չես կարողանում թռչել, վազի՛ր, եթե չես կարողանում վազել, քայլի՛ր, եթե չես կարողանում քայլել, սողա՛, բայց ամեն կերպ շարժվիր։

Թարգմանությունը՝ Գոհար Մարգարյանի
Խորհրդատու՝ Իրինա Ապոյան

0 մեկնաբանություն:

Post a Comment