Շնորհակալություն, Դի՛ք Դարբին, Իլինոյս նահանգի մարդկանց խաչմերուկների, Լինքոլնի հողի անունից Դուք մեզ բոլորիս հպարտություն եք բերում։ Թույլ տվեք խորին երախտագիտությունս հայտնելու այս համագումարին՝ անդրադառնալու արտոնության համար։
Այս երեկոն ինձ համար յուրահատուկ է, քանի որ, եկեք ընդունենք, իմ ներկայությունը բավականին անհավանական էր այս բեմում։ Իմ հայրը օտարազգի ուսանող էր՝ ծնված և մեծացած
Քենիայի մի փոքր գյուղում։ Նա մեծացել է այծ արածացնելով, դպրոց է գնացել անագե տանիքի տակ։ Նրա հայրը՝ իմ պապը, խոհարար էր, բրիտանացիների տնային ծառա։ Բայց պապիկս մեծ երազանքներ ուներ իր որդու հետ կապված։ Համառության ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ հայրս կրթաթոշակ ստացավ, որպեսզի սովորի մի հրաշալի տեղում՝ Ամերկայում, որը շողում էր որպես ազատության և մինչ այդ եկածների համար հնարավորության փարոս։ Այստեղ սովորելու ընթացքում հայրս հանդիպեց մորս։ Նա աշխարհի մյուս ծայրում գտնվող Կանզասի մի փոքր քաղաքում էր ծնվել։ Նրա հայրը աշխատել է նավթահանքերում և ֆերմաներում՝ հիմնականում անցնելով դեպրեսիայի միջով։ Օրերից մի օր Փերլ Հարբորը՝ պապիկս, ստանձնեց մի պարտականություն՝ միացավ Պատոնի բանակին, անցավ Եվրոպայով։ Երբ վերադարձավ տուն. Տատիկս երեխա ունեցավ ու անցավ աշխատանքի՝ ռմբակոծիչների հավաքման գծում։ Պատերազմից հետո նրանք սովորեցին «ԳՀԻ օրինագծում», տուն գնեցին Բնակարանների դաշնային վարչության շնորհիվ և ավելի ուշ շարժվեցին դեպի արևմուտք։ Հավայիի ողջ ճանապարհին նրանք հնարավորություն էին փնտրում, և նույնպես մեծ երազանքներ ունեին իրենց դստեր հետ կապված: Ընդհանուր երազանք՝ երկու մայրցամաքներից ծնված։ Իմ ծնողները կիսեցին ոչ միայն անհավանական մեծ սեր, նրանք կիսեցին անդավաճան հավատը այս երկրի հնարավորությունների հանդեպ։ Նրանք ինձ պիտի կոչեին աֆրիկական անունով՝ Բարաք, կամ Բլեսսինգ, հավատալով, որ հանդուրժող Ամերիկայում քո անունը հաջողության հասնելու համար պատնեշ չէ։ Նրանք պատկերացնում էին ինձ՝ այնտեղի լավագույն դպրոցները գնալիս, չնայած հարուստ չէին, որովհետև մեծահոգի Ամերկայում պարտադիր չէ՝ դու հարուստ լինես, որ իրագործես ներուժդ։ Նրանք երկուսն էլ մահացել են հիմա, և ես գիտեմ, որ այս երեկո նրանք վերևից չեն ինձ մեծ հպարտությամբ նայում։ Նրանք կանգնած են այստեղ, և ես էլ եմ կանգնած այստեղ այսօր՝ երախտապարտ իմ բազմազան ժառանգության համար, իմանալով, որ ծնողներիս երազանքներն ապրում են իմ երկու գեղեցիկ աղջիկների մեջ։ Կանգնած եմ՝ իմանալով, որ իմ պատմությունը մասն է Ամերիկայի ավելի մեծ պատմության, որ պարտք ունեմ նրանց դիմաց, ովքեր եղել են ինձնից առաջ: Եվ երկրագնդի ուրիշ ոչ մի երկրում իմ պատմությունը նույնիսկ հնարավոր չէ։Այսօր մենք այստեղ ենք՝ հաստատելու մեր ազգի վեհությունը, ո՛չ մեր երկնաքերների բարձրության, ռազմական ուժի կամ մեր բնակչության քանակի առումով։ Մեր հպարտությունը պայմանավորված է մի պարզ նախադրյալով` ամփոփված ավելի քան 200 տարի առաջ արված հայտարարության մեջ: Մենք պահում ենք այդ ճշմարտությունները, որպեսզի ինքներս հասկանանք, որ բոլոր մարդիկ ստեղծված են հավասար, որ նրանք իրենց ստեղծողի կողմից օժտված են որոշ անօտարելի իրավունքներով, որ նրանց միջև կա կյանք, ազատություն և երջանկության ձգտում, ինչը Ամերիկայի իրական ոգին է։ Դրանք են՝ հասարակ երազանքների հանդեպ հավատը, փոքր հրաշքների արձանագրումը, որ կարող ենք մտցնել մեր երեխաների մեջ գիշերը և իմանալ, որ նրանք կերակրված են, հագնված ու վնասվելուց ապահով, որ կարող ենք ասել այն, ինչ ուզում ենք, գրել այն, ինչ ուզում ենք՝ առանց լսելու դռան հանկարծակի թակոցը, որ կարող ենք գաղափար ունենալ ու սկսել մեր սեփական բիզնեսը՝ առանց կաշառք տալու, որ կարող ենք մասնակցել քաղաքական ընթացքին՝ առանց հատուցումից վախենալու և, որ մեր ձայները հաշվված են լինելու գոնե պատմության հիմնական հարցերում։
Այս տարի, այս ընտրությանը մենք այսեղ ենք՝ վերահաստատելու մեր արժեքները մեր պարտավորություններում, դրանք դժվարին իրականության դեմ պահելու և տեսնելու, թե ինչպես ենք չափում մեզ նվեր թողածների ժառանգությունը ապագա սերունդներին տված խոստման մեջ։ Եվ ընկե՛ր ամերիկացիներ՝ դեմոկրատնե՛ր, հանրապետականնե՛ր, ինդեպենդենտնե՛ր, այս երեկո ես ձեզ ասում եմ, որ մենք ավելի շատ գործ ունենք անելու։ Ավելի շատ գործ՝ անելու այն աշխատողների համար, որոնց հանդիպել եմ Գալեսբուրգում, ովքեր կորցնում են իրենց աշխատանքը Մեյթագ կորպորացիայում, որը տեղափոխվում է Մեքսիկա: Եվ հիմա մենք մրցակցություն ենք ունենում նրանց երեխաների հետ այն աշխատանքների համար, որի համար ժամում յոթ դոլար են վարձատրում։ Ավելի շատ բան՝ անելու այն հոր համար, ով կորցնում է իր աշխատանքը ու խեղդում է արցունքները՝ ցանկանալով իմանալ, թե ինչպես է ամսական 4500 դոլար վճարելու իր որդու դեղորայքի համար, առանց այն առողջապահական օգնության, որի վրա նա հույս էր դրել։ Ավելի շատ բան՝ անելու Արևելյան Սենթ Լուիսում գտնվող երիտասարդ կնոջ և նրա նման հազարավորների համար, ովքեր ունեն որակ, ունեն ճանապարհ, ունեն կամք, բայց չունեն գումար՝ քոլեջ գնալու համար։ Հիմա ինձ սխալ մի՛ հասկացեք։ Այն մարդիկ, ում ես հանդիպում եմ փոքր ավաններում, մեծ քաղաքներում և վագոն-ռեստորաններում, գրասենյակային հրապարակներում, կառավարությունից չեն ակնկալում իրենց խնդիրների լուծումը։ Նրանք գիտեն, որ պետք է շատ աշխատեն, որպեսզի առաջ շարժվեն, և ուզում են գնալ Չիկագոյի շուրջը գտնվող երկրներ։ Եվ մարդիկ ձեզ կասեն, որ չեն ուզում իրենց հարկային գումարները վատնվեն բարեգործական գործակալության կամ Պենտագոնի կողմից։ Կգնաք ներքաղաքային թաղամասեր, և ժողովուրդը ձեզ կասի, որ կառավարությունը միայնակ չի կարող երեխաներին կրթելել։ Նրանք գիտեն, որ ծնողները պետք է կրթեն, որ նրանք չեն կարող մի բանի հասնել, եթե մենք չենք սատարում նրանց սպասելիքները, չենք անջատում հեռուստացույցներն ու վերացնում այն խղճուկին, ով ասում է, որ սևամորթ երիտասարդը գրքով է գործում, մինչ իրենք գիտեն այդ բաները։
Մարդիկ չեն ակնկալում կառավարությունից լուծել իրենց բոլոր խնդիրները, բայց իրենց ոսկորների խորքում զգում են, որ աննշան չափով փոխելով մեր առաջնահերթությունները, մենք կհամոզվենք, որ Ամերիկայում գտնվող ցանկացած երեխա յուրովի ազդեցություն ունի կյանքի վրա և հնարավորության դռները բաց են մնում բոլորի առաջ։ Նրանք գիտեն՝ մենք ավելի լավ կարող ենք անել, և նրանք կողմ են այդ ընտրությանը։ Այս ընտրությանը մենք առաջարկում ենք հենց դա։ Մեր կուսակցությունը մեզ առաջնորդելու համար ընտրել է մի մարդու, ով լավագույնն է նրանց մեջ, ում Ամերիկան կարող է առաջարկել։ Այդ մարդը Ջոն Քերին է։ Նա հասկանում է համայնքի հավատի ու ծառայության իդեալները, որովհետև դրանք սահմանել են իր կյանքը իր՝ Վիետնամին մատուցած հերոսական ծառայությունից մինչև դատախազ ու նահանգապետ եղած տարիները։ Երկու տասնամյակների ընթացքում Միացյալ Նահանգների Սենատում նա իրեն նվիրել է այս երկրին: Կրկին ու կրկին մենք տեսել ենք նրան ավելի բարդ ընտրանքներ ստեղծելիս, երբ կային հեշտերը: Նրա արժեքներն ու արձանագրությունները հաստատում են լավագույնը մեր մեջ։ Ջոն Քերրին հավատում է այն Ամերիկայի գոյությանը, որտեղ աշխատասիրությունը գնահատվում է։ Փոխանակ արտերկրյա աշխատատեղեր մատակարարող ընկերություններին հարկային արտոնություններ առաջարկելու, նա դրանք առաջարկում է այստեղ՝ հայրենիքում աշխատատեղեր ստեղծող ընկերություններին։ Ջոն Քերրին հավատում է այն Ամերիկայի գոյությանը, որտեղ բոլոր ամերիկացիները կարող են իրենց թույլ տալ նույն առողջական ապահովագրությունը, ինչ Վաշինգտոնի քաղաքական գործիչները։ Ջոն Քերրին հավատում է էներգիայի ազատությանը, այսպիսով, մենք կախված չենք նավթային ընկերությունների շահույթների կամ օտարերկրյա նավթահանքերի սաբոտաժից։ Ջոն Քերրին հավատում է սահմանադրության ազատությանը, որն աշխարհին ստիպել է նախանձել Ամերիկային: Նա երբեք չի զոհաբերի մեր հիմնական ազատությունը և երբեք մեր հավատը չի օգտագործի որպես մեզ բաժանող սեպ։ Եվ նա հավատում է, որ վտանգավոր աշխարհում պատերազմը պիտի լինի որպես տարբերակ, բայց երբեք չպիտի լինի առաջին տարբերակը։
Դուք գիտեք, որ շատ ժամանակ առաջ Իլինոյի Արևելյան Մոլին քաղաքի Արտասահմանյան պատերազմների վետերանների սրահում ես հանդիպել եմ մի երիտասարդ տղամարդու` Շեյմաս անունով։ Նա բարետես տղա էր, 189-192 սմ հասակով, պարզ աչքերով, թեթև ժպիտով։ Նա ինձ ասաց, որ միացել է Ծովային հետևակներին և գնալու է Իրաք հաջորդ շաբաթ: Եվ ինչպես լսեցի, նրա բացատրությունը, թե ինչու է ցուցակագրվել, բացարձակ հավատն է, որ ունի մեր երկրի և նրա առաջնորդների հանդեպ, նրա նվիրվածությունն իր պարտականությանը ու ծառայությանը, մտածեցի՝ այս երիտասարդը իր մեջ ունի այն ամենը, ինչ մենք բոլորս հույս ենք ունենում, որ երեխան կունենա։ Բայց հետո ինքս ինձ հարցրի՝ արդյո՞ք մենք Շեյմասին ծառայում ենք այնքան, որքան նա մեզ։ Ես մտածեցի այն 900 տղամարդկանց ու աղջիկների, դուստրերի և որդիների, ամուսինների ու կանանց, ընկերների ու հարևանների մասին, ովքեր չեն վերադառնալու իրենց հարազատ քաղաք։ Ես մտածեցի ինձ հանդիպած ընտանիքների մասին, որոնք պայքարում են առանց սիրելիների վաստակած եկամտի գոյատևելու համար կամ որոնց սիրելիները վերադարձել են վերջույթները կորցրած կամ խախտված նյարդերով, բայց դեռ զրկված են երկարաժամկետ օգնությունից, որովհետև նրանք պահեստազորայիններ են։ Երբ մենք մեր ամուսիններին ու կանանց ուղարկում ենք փորձանքի ճանապարհով, մենք ունենք հանդիսավոր պարտավորություն՝ չուռճացնել թվերը և չստվերել ճշմարտությունը, թե ինչու են նրանք գնացել՝ հոգ տանելու իրենց ընտանիքներին, քանի որ նրանք գնացել են զինվորներին հետ ուղարկելու, և որ էլ երբեք պատերազմի չգնան ոչ բավարար զորքերով, հաղթեն պատերազմը, ապահովեն խաղաղությունը և և վաստակեն աշխարհի հարգանքը։
Հիմա, թույլ տվեք՝ պարզ խոսեմ։ Մենք աշխարհում իրական թշնամիներ ունենք։ Այդ թշնամիները գտնվելու են, հետապնդվելու են և պարտվելու են։ Ջոն Քերրին գիտի սա, և ուղղակի որպես լեյտենանտ, չի տատանվում իր կյանքը ռիսկի ենթարկելիս այն մարդկանց պաշտպանելու համար, ովքեր իր հետ ծառայել են Վիետնամում։ Պետքարտուղար Քերրին մի պահ էլ չի տատանվի օգտագործելիս մեր ռազմական հզորությունը՝ Ամերիկան ապահով ու անվտանգ պահելու համար։ Ջոն Քերրին հավատում է Ամերիկային, և նա գիտի, որ մեզանից ոմանց համար բավական չէ միայն բարգավաճել: Որպեսզի միավորվենք մեր հայտնի անհատականության հետ, Ամերիկայի պատմության մեջ կա մի այլ բաղադրիչ՝ հավատը, որ մենք բոլորս միավորված ենք, որպես մեկ ընդհանուր ժողովուրդ։ Եթե կա մի երեխա Չիկագոյի հյուսիսում, որ կարդալ չգիտի, դա մտահոգում է ինձ, թեև նա իմ երեխան չէ։ Եթե ինչ-որ տեղ կա մի տարեց քաղաքացի, ով չի կարողանում վճարել իր դեղերի համար և ընտրության առաջ է դեղերի և գոյատևման միջև, դա ինձ կճնշի, անգամ եթե դա իմ տատիկը չէ։ Եթե Ամերիկայում կա արաբ ընտանիք, որը չի ստանում իրավաբանական օգնություն և պատշաճ ընթացակարգ, դա գործի կգցի իմ քաղաքացիական ազատությունը: Դա է հիմնական հավատը։ Ես իմ եղբոր պահապանն եմ, իմ քրոջ պահապանն եմ, սա է այս երկրին ստիպում աշխատել։ Սա է մեզ թույլ տալիս ձգտելու դեպի մեր անհատական երազանքները և դառնալու մեկ միասնական ամերիկյան ընտանիք։ «E pluribus unum»` շատերից մեկը․․․
Հիմա, անգամ երբ մենք խոսում ենք, կան այնպիսիները, ովքեր պատրաստվում են բաժանվելու։
Լավ, այս երեկո ես նրանց ասում եմ, որ չկա լիբերալ Ամերիկա և պահպանողական Ամերիկա, կա Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Չկա սև Ամերիկա, սպիտակ Ամերիկա, Ասիական Ամերիկա և Լատինական Ամերիկա, կա Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Փորձագետները սիրում են մեր երկիրը կտրատել և բաժանել կարմիր ու կապույտ նահանգների։ Կարմիրը Հանրապետականների, իսկ կապույտը Դեմոկրատների, բայց ես նրանց համար նույնպես լավ նորություն ունեմ։ Մենք կապույտ նահանգներում երկրպագում ենք մի հիանալի Աստծու և մեզ դուր չի գալիս, որ դաշնային գործակալները պտտվում են կարմիր նահանգների մեր գրադարանների շուրջ։ Մենք «Փոքր լիգայի» մարզումներն անցկացնում ենք կապույտ նահանգներում, և այո՛, մենք որոշ համասեռամոլ ընկերներ ենք ձեռք բերել կարմիր նահանգներում։
Կան հայրենասերներ, որ ընդդիմացան պատերազմին Իրաքում և կան հայրենասերներ, որ նպաստեցին պատերազմին Իրաքում: Մենք մի ժողովուրդ ենք։ Մենք բոլորս հավատարմության խոստում ենք տալիս աստղերին ու գծերին, բոլորս պաշտպանում ենք ԱՄՆ-ն։
Վերջում, ահա թե ինչի մասին են այս ընտրությունները․ մենք մասնակից ենք ցինիզմի՞ քաղաքականությանը, թե՞ հույսի քաղաքականությանը։ Ջոն Քերրին մեզ կանչում է դեպի հույսը։ Ջոն Էդվարդսը մեզ կանչում է դեպի հույսը։ Ես այստեղ չեմ խոսում կույր լավատեսության մասին: Համարյա դիտավորյալ տգիտությունը մտածում է, որ գործազրկությունը կվերանա, եթե ուղղակի չմտածենք դրա մասին, որ առողջապահության խնդիրներն ինքնուրույն կլուծվեն, եթե արհամարենք դրանք։ Ես չեմ խոսում այս մասին։ Ես խոսում եմ ավելի էական բանի մասին։ Դա կրակի շուրջը նստած ազատության մասին երգեր երգող ստրուկների հույսի մասին է, ներգաղթյալների հույսի մասին, ովքեր ճանապարհ են ընկել դեպի հեռավոր ափեր, երիտասարդ նավազի հույսի մասին, ով խիզախաբար պարեկություն է անում Մեկոնգի դելտայում, ջրաղացի բանվորի որդու հույսի մասին, ով համարձակվում է անտեսել անհավասարությունը, ծիծաղելի անունով նիհար երեխայի հույսի մասին, ով մտածում է, որ Ամերիկան իր համար էլ տեղ ունի, ովքեր հույս ունեն դժվարության առջև, ովքեր հույս ունեն որոշակիության առջև, ունեն հուսալու համարձակություն։
Վերջում՝ սա Աստծո ամենամեծ նվերն է մեզ, այս ազգի հիմքը, հավատը՝ չերևացող բաների հանդեպ, հավատը, որ հետագայում ավելի լավ օրեր են սպասվում։ Ես հավատում եմ, որ մենք կարող ենք հանգստացնել մեր միջին խավին և աշխատող ընտանիքներին ապահովել հնարավորություններով։ Ես հավատում եմ, մենք կարող ենք անգործներին գործով ապահովել, անտուններին՝ տներով, երիտասարդներին փրկել Ամերիկայի քաղաքներում տեղի ունեցող բռնությունից ու հուսահատությունից։ Ես հավատում եմ, որ մենք արդարության հոսք ունենք մեր հետևում և կանգնած ենք պատմության խաչմերուկում։ Մենք կարող ենք ճիշտ ընտրություն կատարել և առերեսվել մարտահրավերներին, որոնք մեզ նետում է Ամերիկան։ Այս գիշեր, եթե զգում եք նույն էներգիան, փութաջանությունը, կիրքը, հուսալիությունը, ինչ ես եմ զգում, եթե անենք այն, ինչ պետք է անենք, ուրեմն ես կասկած չունեմ, որ ամբողջ երկիրը՝ Ֆլորիդայից մինչև Օրեգոն, Վաշինգտոնից մինչև Մեյն ժողովուրդը ոտքի կկանգնի, և Ջոն Քերրին՝ որպես նախագահ, իսկ Ջոն Էդվարդսը՝ որպես փոխնախագահ, երդում կտան, և այս երկիրը կվերականգնի իր խոստումը, և երկիրը դուրս կգա այս երկարատև դժգույն քաղաքականությունից դեպի ավելի լուսավոր օրեր, որոնք պիտի գան։
Ելույթը
Թարգմանությունը՝ Միլենա Մայիլյանի
Խորհրդատու՝ Իրինա Ապոյան
0 մեկնաբանություն:
Post a Comment