Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Saturday, January 2, 2021

Cartier-ի կոկորդիլոսը

Ավելի քան 40 տարի առաջ ՝ 1975 թվականին, մեքսիկացի դերասանուհի Մարիա Ֆելիքսը, որը հայտնի էր իր էկզոտիկ ճակատագրական դերերով, ձեռքին փոքրիկ կոկորդիլոսով մի ակվարիում, մտավ Փարիզի Boutique Cartier’s Rue de la Paix զարդերի կրպակը։ Ֆելիքսը ցանկանում էր, որ ոսկերիչները հնարավորինս ճշգրիտ կրկնեն իր սիրելի տնային կենդանու գծերը վզնոցի մեջ, որը հետագայում իսկական լեգենդար դարձավ:

Վզնոցը բաղկացած է պարանոցի շուրջը ոլորվող երկու մարմնից: Կոկորդիլոսներին հնարավոր է առանձնացնել և կրել որպես բրոշ:
Մեկ կոկորդիլոսը պատրաստված է 18-կարատանոց դեղին ոսկուց և մանրակրկիտ զարդարված է ավելի քան 1000 շքեղ դեղին փայլուն ադամանդներով` դասական երեսակմամբ: Քարերի ընդհանուր քաշը 60,02 կարատ է:


Երկրորդ կոկորդիլոսը պատրաստված է 18 –կարատանոց սպիտակ ոսկուց: 1060 հատ զմրուխտի ընդհանուր քաշը 66,86 կարատ է։
Մի սողունի աչքերը սուտակից են, մյուսինը՝ զմրուխտից։
Մարիա Ֆելիքսը պաշտում էր վզնոցը և երկար տարիներ կրում էր այն: Այսօր այս յուրօրինակ զարդը պատմական նրբագեղ զարդերի Cartier հավաքածուի մի մասն է:

Թարգմանությունը՝ Հրանտ Չալոյանի


0 մեկնաբանություն:

Post a Comment