***
Միտքը, որը զարգացել և գործի է դրվել, ավելի կարևոր է, քան այն միտքը, որը միայն որպես միտք գոյություն ունի։
***
Հումորն ավելին է, քան մարդկային ուղեղի ամենանշանակալից գործունեությունից որևէ մեկը։
***
Տրամաբանությունը երբեք չի փոխի հույզը կամ ընկալումը։
***
Բարձր ինտելեկտով շատ մարդիկ վատ մտածողներ են: Միջին ինտելեկտի շատ մարդիկ էլ հմուտ մտածողներ են: Մեքենայի հզորությունը կախված չէ մեքենայի վարման ձևից:
***
Մտածելիս սխալների մեծ մասը ընկալման անբավարարությունն է, ոչ թե տրամաբանության սխալները։
***
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մտածելիս սխալների 90%-ը գալիս է ընկալումից։ Եթե կարող ես փոխել ընկալումդ, կարող ես փոխել հույզերդ, և սրան կարող են հետևել նոր մտքերը։
***
Հաջողակ լինելու համար դու պետք է լինես բախտավոր, կամ մի փոքր խելագար, կամ շատ տաղանդավոր, կամ գտնես քեզ շատ արագ աճ ունեցող հարթակում։
***
Ստեղծարարությունը լուրջ շարժառիթ է, քանի որ այն մարդկանց դարձնում է հետաքրքրված նրանով, ինչ անում են։ Ստեղծարարությունը հուսադրում է, որ կարող է ստեղծվել աշխարհահռչակ միտք։ Ստեղծարարությունը բոլորին որոշակի նվաճման հնարավորություն է տալիս։ Ստեղծարարությունը կյանքն ավելի ուրախ ու հետաքրքիր է դարձնում։
***
Ես պետք է ասեմ, որ փոփ աստղ լինելով ինձ շատ պիտանի չեմ զգում։ Երբ դերի մեջ եմ, ինձ շատ անհարմար եմ զգում։
***
Մոտիվացիայի մի շատ կարևոր տեսակետ է կանգ առնելը և այնպիսի բաներին նայելու պատրաստակամությունը, որոնց ոչ ոք հարկ չի համարել նայել։ Բնականորեն ընտրված իրերի վրա կենտրոնանալու այս հասարակ գործընթացը ստեղծագործական հզոր աղբյուր է:
Թարգմանությունը՝ Միլենա Մայիլյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment