Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, May 2, 2019

Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ՝ ԳՄՕ


ԳՄօրգանիզմը գիտության ամենահակասական ոլորտներից է։ Գենային ինժեներիան օգտագործվում է շատ ոլորտներում։ Բայց նույնիսկ այն դեպքում, երբ բժշկության մեջ կիրառվող ԳՄ ինսուլինը լայնորեն ընդունված է, բանավեճը թեժանում է, երբ խոսքը գնում է ուտելիքի և գյուղատնտեսության մասին։
Ինչո՞ւ է այդպես։ Ինչո՞ւ է նույն բանի հանդեպ վերաբերմունքն այդքան տարբեր։ Եկեք հասնենք խնդրի արմատներին և հասկանանք ԳՄՕ-ների վերաբերյալ փաստերը, վախերը և հեռանկարները։



Ի՞նչ ասել է՝ բնական
Մարդիկ հազարավոր տարիներ գենետիկորեն մոդիֆիկացրելեն բույսերն և կենդանիները։ Թերևս բերքի որոշ մասը ունեցել է բարձր արտադրողականություն։ Թերևս գայլերից մեկը հատկապես հավատարիմ է եղել։ Այսպիսով, կատարել ենք խելամիտ որոշում և բազմացրել մեզ հարմար հատկանիշներ ունեցող բույսերն ու կենդանիները։ Հատկանիշները ենթադրում են գեների արտահայտում։ Այսպիսիով, ամեն սերունդի հետ զուգընթաց այդ գեները դարձել են ավելի արտահայտված։ Հազարավոր տարիների ընթացքում մեր շրջապատի գրեթե ամեն բույս և կենդանի շատ է փոխվել իր սկզբնական՝վայրի տեսակից։
Եթե մարդիկ արդեն հազարամյակներով փոխում են գեները, ապա ինչո՞վ է այսպես կոչված գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմը՝ ԳՄՕ-ն, տարբեր։ Սելեկտիվ բազմացման դեպքում մենք փաստացիորեն հաջողակ պատահականության հույսին ենք։ Գենային ինժեներիան բացառում է պատահականության գործոնը։ Մենք կարող ենք ընտրել մեզ ցանկալի հատկանիշները՝ ստիպել, որ միրգն ավելի աճի, դարձնել դիմացկուն վնասատուների նկատմամբ և այլն։ Այդ դեպքում ինչո՞ւ են մարդիկ անհանգստացած։
Արդյո՞ք ԳՄՕ-ն վատ բան է
Եկեք սկսենք ԳՄՕ-ների դեմ ամենատարածված բողոքներից մեկից՝ գեների արտահոսքից։ Այսինքն՝ ԳՄ բերքը կարող է խառնվել սովորական բերքի հետ և մտցնել անցանկալի նոր հատկանիշներ միմյանց մեջ։ Դա լիովին կանխելու մեթոդ գոյություն ունի, բայց այն որպես արդպիսին արդեն մեծ հակա-ԳՄՕ փաստարկ է։ Դրանք «տերմինատոր» սերմերն են։ Մտահղացումը այն է, որ նրանք կառաջացնեն ստերիլ բույսեր, ինչը կստիպի ֆերմերներին ամեն տարի գնել նոր սերմեր։ Բայց միայն այս գաղափարը բարձրացրեց հասարակական դժգոհությունների ալիք՝ կանգնեցնելով տեխնոլոգիայի կիրառումը։ Սա մեզ ետ է բերում ինժեներացված ԴՆԹ-ի պատահական տարածմանը։ Գրանցվել են ԳՄՕ-ների հայտնվելու դեպքեր այն վայրերում, որտեղ նրանք չեն տնկվել, ինչպես նաև մոդիֆիկացված գենի հետքեր են հայտնաբերվել այլ տեղից բերված բերքում։ Բայց ԳՄ բույսերը չեն կարող լիովին անկախ գոյատևել։ Շատ բույսեր ինքնափոշոտվում են, բայց բոլոր բույսերը խաչասերվելու համար պետք է փոշոտվեն միմյանց հետ։ Կան նաև այլ մեթոդներ, ինչպես օրինակ բուֆերային զոնաները, որոնք նվազեցնում են պատահական խաչասերումը։ Բայց նույնիսկ եթե հանկարծակի ԳՄՕ-ն խառնվի ոչ-ԳՄՕ-ի հետ, դեռ կա ավելի կարևոր հարց։ Արդյո՞ք այդ մթերքը, որը ստացվում է ԳՄ բերքից, տարբերվում է այն մթերքից, որը ստացվել է ոչ-ԳՄ բերքից։ Այս հարցը ամենասկզբից էլ շատ լուրջ մտահոգության առիթ էր։  Ուտելու համար ստեղծված ԳՄ բույսերի մեջ ստուգվում են հնարավոր վտանգների առկայությունը, և արդյունքները գնահատվում են տարբեր կազմակերպությունների կողմից։ Ավելի քան 30 տարվա  հազարավոր ուսումնասիրություններից հետո պատասխանները արդեն պատրաստ են։ ԳՄՕ բույսեր ուտելը ավելի ռիսկային չէ, քան իրենց ոչ-ԳՄՕ տարբերակները։ Ավելի մանրամասն փաստերը կարող եք տեսնել տեսանյութի բնութագրության հատվածում։ 
Իսկ եթե բույսերը հատուկ նախագծվել էին թունավոր լինելու համա՞ր։ Օրինակ՝ BT բույսերը։ Bacillus thuringiensis բակտերիայի հատուկ գեն վերցնելով՝ ԳՄ բույսերը կարողանում են արտադրել պրոտեին, որը ոչնչացնում է հատուկ վնասատուների մարսողական համակարգը։ Բույսն արտադրում է իր իսկ թունաքիմիկատը։ Միջատները, որոնք ոտում են այն, մահանում են։ Դա մտահոգիչ է հնչում։ Թունաքիմիկատների հեղուկները կարող են ջրով մաքրվել, մինչդեռ BT բույսերի թույնը բույսի մեջ է։ Բայց իրականում, դա այդքան էլ վտանգավոր չէ։ Թույնը իրականում տարբեր տեսակետների հարց է։ Ինչը անվնաս է մեկ տեսակի համար, կարող է սպանել մյուսին։ Օրինակ՝ սուրճը թույն է, որը սպանում է միջատներին, բայց անվնաս է մեզ համար։ Կամ էլ շոկոլադը վտանգավոր է շների, բայց հաճելի մարդկանց համար։ BT բույսերի առաջացրած սպիտակուցը հատուկ հարմարեցված է որոշ միջատների մարսողական տրակտի համար, բայց լիովին անվտանգ է մեզ համար։
Կա նաև մեկ այլ մոտեցում՝ բույսերը որոնք նախատեսված են որոշ մոլախոտերին դիմակայելու համար։ Այսպիսով, ֆերմերները կարող են առանց բերքը վնասելու այն լայնորեն օգտագործել՝ սպանելով այլ բույսերը, որոնք մրցակցում են նույն ռեսուրսների համար։
Իսկ հիմա հասնում ենք ԳՄՕ-ների մութ կողմին։ Թունաքիմիկատների արտադրությունում նրանք մեծ բիզնես են։ ԱՄՆ-ում վաճառվող բերքի 90%-ը հերբիցիդի դեմ դիմադրողականություն ունի, մեծամասնությամբ գլիֆոսատի (գլիփոնատ)։ Արդյունքում գլիֆոսատի օգտագործումը շատ է ավելացել։ Սա այդքան էլ վատ չէ, քանի որ գլիֆոսատը այնքանով է վնասակար մարդկանց համար, որքան մյուս հերբիցիդները։  Սակայն դա նշանակում է, որ ֆերմերները ստիպված են միայն այս եղանակի վրա հիմնվել՝ բերքի ավելի հավասարակշռված կառավարումը մի կողմ դնելով։ Սա ԳՄՕ-ների քննարկման ամենալուրջ հարցերից է։ Այս տեխնոլոգիայի ամենամեծ քննադատությունը  իրականում ժամանակակից գյուղատնտեսության և խոշոր բիզնես կազմակերպությունների կողմից մեր մթերքի պաշարի կառավարման քննադատումն է։ Այս քննադատումը ոչ միայն հիմնավորված է, այլ նաև կարևոր։ Մենք պետք է փոխենք գյուղատնտեսությունը ավելի կայուն մոդելի հետ։ ԳՄՕ-ները՝ որպես բնությունը պաշտպանելու և փրկելու տեխնոլոգիա, շրջակա միջավայրի վրա մեր ազդեցությունը մինիմալ  դարձնելու հարցում մեր դաշնակիցներն են, ոչ թե թշնամիները։ 
Իևնչ օգուտ կարող են տալ ԳՄՕ-ները
Եկեք դիտարկենք որոշ դրական օրինակներ։ Սմբուկը շատ կարևոր բերք է Բանգլադեշում, բայց հաճախ բերքի մեծ մասը ոչնչանում է վնասատուների պատճառով։ Ֆերմերները ստիպված էին հույս դնել թունաքիմիկատների վրա։ Սա ոչ միայն շատ թանկ էր, այլ նաև ֆերմերները շատ հաճախ հիվանդանում էին։ 2013 թվականին նոր ԳՄ սմբուկի հայտնաբերումը  դադարեցրեց դա։ Նույն BT սպիտակուցը, որի մասին արդեն ասացինք, որ սպանում է միջատներին, բայց անվտանգ է մարդկանց համար, ներմուծվել էր բանջարեղենի մեջ։ Դա միջատասպան նյութերի օգտագործումը նվազեցրեց ավելի քան 80%-ով։ Ֆերմերների առողջությունը բարելավվեց, և նրանց շահույթը կտրուկ աճեց։ Երբեմն ԳՄՕ-ները միակ միջոցն են։ 1990-ականներին, պապայայի արտադրությունը Հավայան կղզիներում ringspot վիրուսի հարձակման տակ էր, ինչը կարող էր ոչնչացնել ամբողջ բերքը։ Լուծումը պապայան գենետիկորեն մոդիֆիկացնելն էր այնպես, որ այն պատվաստված լիներ վիրուսի դեմ։ Առանց դրա երկրի պապայայի արտադրությունը կարող էր տապալվել։
Հեռանկարները
Այս բոլոր պատմությունները շատ նեղ շրջանակ են ներկայացնում։ Այսօր օգտագործվող ԳՄՕ-ների 99%-ը թունաքիմիկատներ են արտադրումկամ էլ դրանց դեմ դիմացկուն են։ Այնքան շատ բաներ կան, որ կարող ենք անել։ Գիտնականները աշխատում են ԳՄՕ-ների վրա, որոնք կարող են բարելավել մեր սննդակարգը։  Բույսեր, որոնք ավելի շատ կամ տարբեր սննդանյութեր են արտադրում, օրինակ բույսեր ավելի բարձր հակաօքսիդանտների քանակով, որոնք օգնում են պայքարել հիվանդությունների դեմ, կամ էլ ավելի շատ վիտամիններով բրինձ։  Ավելի մեծ մաշտաբով, մենք փորձում ենք ստեղծել բույսեր, որոնք ավելի դիմացկուն են կլիմայի փոփոխության նկատմամբ, բույսեր, որոնք ավելի լավ են հարմարվում անկայուն եղանակին և անբարենպաստ հողային պայմաններին՝ դարձնելով նրանց դիմացկուն երաշտների և ջրհեղեղների նկատմամբ։ ԳՄՕ-ները ոչ միայն կարող են նվազեցնել գյուղատնտեսության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, այլ նաև ակտիվորեն օգնել պաշտպանել այն։ Գիտնականները աշխատում են բույսերի վրա, որոնք կարող են օդից կլանել ազոտ, ինչպես միկրոբները։ Ազոտը տարածված պարարտանյութ է, բայց նրա օգտագործումը աղտոտում է ստորգետնյա ջրերը և արագացնում է կլիմայի փոփոխությունը։  Բույսերը, որոնք իրենք կարող են հավաքել իրենց ազոտը, կարող են միանգամից լուծել զարգացած երկրներում պարարտանյութերի գերօգտագործման, ինչպես նաև զարգացող երկրներում նրա պակասի խնդիրը։ Մենք կարող ենք փոխել բույսերը՝ դարձնելով ածխածին գերարդյունավետ հավաքողներ, ինչպես ամերիկյան շագանակի ծառը՝ մեղմացնելով և կասեցնելով կլիմայի փոփոխությունը։ Այսօր մեզ հասանելի գործիքներով միակ սահմանը մեր երևակայությունն է։

Եզրակացություն
Աշխարհում օրական սպառվում է 11 միլիոն ֆունտ մթերք։ ՄԱԿ-ի հաշվարկներով 2050 թվականին մեզ 70%-ով ավելի կպահանջվի։ Մենք կարող ենք աճեցնել այդ մթերքը ավելի շատ անտառներ վերացնելով, արտեր և արոտավայրեր ստեղծելու համար, կամ էլ ավելի շատ թունաքիմիկատներ օգտագործելով։ Կամ էլ կարող ենք գտնել եղանակ, որով կկարողանանք այն աճեցնել արդեն ունեցած հողի վրա, ավելի արդյունավետ եղանակներով, ինչպիսին է ԳՄ բերքը։ Գյուղատնտեսությունը տարածելու փոխարեն ինտենսիվացնելով, ԳՄՕ-ները կարող են դառնալ նոր օրգանիկը։
Մի խոսքով, ԳՄՕ-ները ունեն պոտենցիալ, որով կարող են ոչ միայն կտրուկ փոխել գյուղատնտեսությունը, այլ նաև մեղմացնել մեր անպատասխանատու վերաբերմունքի արդյունքները։ ԳՄՕ-ները կարող են դառնալ կենսոլորտը փրկելու մեր ամենահզոր զենքը։
Աղբյուրը




Թարգմանությունը՝ Էդիտա Գալստյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment