Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, May 9, 2019

Մարդկության մասին խոսող 5 հուշարձան



1. Ռեյխստագի՝ նացիստների սպանված 96 պատգամավորների հուշարձանը
Հուշարձանը գտնվում է Ռեյխստագի ստորոտում: Սալերի վրա պատգամավորների անուններն են, որոնք չեն միացել նացիստներին և կյանքով են վճարել դրա համար: Մեծ մասը զոհվել է 1933-ից մինչեւ 1945 թվականը: Միայն մեկի՝ Ջորջ Ուենդի մահվան թիվն է նշված 1948 թվականը (մահացել է նացիստական «Բրանդենբուրգյան էֆթանազիա» կենտրոնում լինելու հետեւանքներից): Պատգամավորների թվում եղել են 90 տղամարդիկ և 6 կին:




2. Անցում 1977-2005
Լեհաստանի Վրոցլավ քաղաքի կենտրոնում բրոնզե մարդիկ ճանապարհի առջևում կոկիկ մտնում են գետնի մեջ, իսկ երթևեկության մյուս կողմում կարծես դուրս են գալիս գետնից: «Անցում 1977-2005» ինստալյացիայի հեղինակը հայտնի լեհ նկարիչ և քանդակագործ Եժի Կալինան է (Jerzy Kalina): 1981 թ. քաղաքական սուր ճգնաժամի ժամանակ փողոցների այս խաչմերուկում էր, որ տեղի էին ունենում ակտիվ ցույցեր, որոնց ընթացքում մարդիկ դուրս եկան ընդհատակից: Այլ կերպ քանդակը կոչվում է նաև «Հուշարձան ռազմական դրության զոհերին»:


3.Անվախ աղջիկը
Այս արձանը տեղադրվել է Նյու Յորքում 2017 թվին State Street Corporation-ի պատվերով: Հուշարձանը պատկերում է մի աղջկա, որը համարձակորեն նայում է կատաղած ցլի աչքերին։ Սա պետք է խրախուսի հասարակությանը՝ նշանակելու կանանց ղեկավար պաշտոններում և նրանց հրավիրելու խոշոր ընկերությունների տնօրենների խորհուրդներին: Հուշարձանի ներքևում գտնվող ափսեում ասվում է. «Ճանաչեք կանանց զորությունը ղեկավարման մեջ: Դա արժեքավոր է»:




 Քառակուսի գլուխը
1996 թվականին Նիցցայի կառավարությունը հայտարարեց քաղաքի կենտրոնական գրադարանում քանդակի ստեղծման մրցույթ: Հաղթեց քառակուսի գլխի ձևով մարդկանց կույր, կարծրատիպ մտածելակերը ներկայացնող նախագիծը։ Այդ մտածելակերպըհաղթահարելուն կարող են օգնել գրքերը:



5. Մենք հաղթել ենք
Հայրենական պատերազմի ժամանակ բեռներ տեղափոխել և տեղափոխվել սովետական զինվորներինօգնում էին ոչ միայն սարքավորումները, այլև կենդանիները, ներառյալ էկզոտիկ ուղտերը։ Դրանցից ամենահայտնիները Միշկան և Մաշկան էին, որոնք անցան ողջ պատերազմի միջով և հասան Բեռլին: Հաղթանակից հետո կենդանիները ուշադրության կենտրոնում էին. նրանց մասին լեգենդներ էին պատմում։ Իսկ իրենք՝ սապատավոր հերոսները, խաղաղության հաստատումից հետո շարունակեցին ապրելՄոսկվայի կենդանաբանական այգում:

Ծաղկաքաղը և թարգմանությունը՝ Արամ Ապերյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment