Այսպինին էին 1350 թվականի երեխաները |
Ինչո՞ւ են միջնադարյան նկարներում երեխաները այդքան տգեղ: Այս հարցի պատասխանը
գտնելու համար, Vox ինտերնետային ամսագրի թղթակից Ֆիլ Էդվարդսը զրուցել է Կրեյգթոնի
համալսարանի՝ արվեստի պատմության պրոֆեսոր ու «Երեխաները վաղ մոդեռն արվեստում ու պատմության մեջ» (The Early Modern Child in Art and History) անթոլոգիայի խմբագիր
Մեթյու Ավերտտի հետ:
«Տգեղը» դեռ մեղմ է ասված: Միջնադարյան կտավների վրա նորածինները նման են բարձր
խոլեստերինով սարսափելի փոքր տղամարդկանց:
Կամ՝ ահա ևս մեկը 1333-ից |
1350 թվականի վախեցնող նորածինը «Տիրամայրը Վևերժից» կոմպոզիցիայից է՝ վիշեբրոդյան
զոհասեղանի վարպետի գործերից:
Պաուլո Վենեցիանոյի «Տիրամայրը մանկան հետ» կտավը, 1333 թվականին նկարվել է
Իտալիայում:
Այս սարսափելի մարդուկներին նայելով՝ մենք մտածում ենք, թե ինչպես է հաջողվել
միջնադարի անճոռնի երեխաներից անցնել Վերածննդի դարաշրջանի ու ներկայի հրեշտականման մանուկներին:
Ահա երկու նկար, որոնք ցույց կտան, թե ինչպես են փոխվել երեխայի
դեմքի մասին պատկերացումները:
Ինչո՞ւ էին կտավների վրա նորածինները այդքան տգեղ: Պատճառները հասկանալու համար
պետք է դիմել արվեստի պատմությանը, միջնադարյան մշակույթին ու նույնիսկ մեր ներկայիս պատկերացումներին երեխաների մասին:
Միգուցե միջնադարյան նկարիչներն ուղղակի վա՞տ էին նկարում
Այս նկարը տասնհինգերորդ դարի վենետիկյան նկարիչ Յակոպո Բելլինիի վրձնին է պատկանում, սակայն նորածինը միջնադարյան ոճով է նկարված: |
Երեխաներին մտածված էին տգեղ պատկերում: Միջնադարի ու Վերածննդի միջև սահմանը
հարմար է օգտագործել «տգեղ» երեխաներից նշանակալիորեն նուրբերին անցումը դիտարկելու
համար: Տարբեր դարաշրջանների համեմատումը, որպես կանոն, ցույց է տալիս արժեքների տարբերությունը:
«Երբ մենք դիտում ենք երեխաերին սկզբունքորեն այլ տեսանկյունից, դա արտահայտվում
է կտավներում,- ասում է Ավերետտը:- Այդպիսին էր ոճի ընտրությունը: Մենք կարող ենք նայել
միջնադարյան արվեստին ու ասել, որ այս մարդիկ սխալ տեսք ունեն: Բայց եթե շեշտը դրված
է նրա վրա, որ նկարը լինի այնպես, ինչպես Պիկասսոյի մոտ է, իսկ դուք իրական պատկեր
եք ստեղծում, ձեզ էլ կասեին, որ սխալ եք արել: Չնայած Վերածննդի հետ գեղարվեստում նորարարություններ
եկան, բայց դա չէր երեխաների գեղեցկանալու պատճառը»։
Ծանոթություն. Հաճելի է մտածել, որ Վերածնունդն սկսվել է 14-րդ դարում Ֆլորենցիայում,
իսկ այդտեղից տարածվել է Եվրոպայում: Սակայն, ինչպես և ցանկացած մտավորական շարժում,
այն բնութագրվում է միաժամանակ և՛ որպես չափազանց լայն, և՛ որպես չափազանց նեղ. չափազանց
լայն այն առումով, որ տպավորություն է ստեղծվում, ասես Վերածննդի արժեքները ստեղծվել
են վայրկենապես ու համատարած, իսկ չափազանց նեղ, որովհետև սահմանափակում է զանգվածային
շարժումը նորարարության մի գոտիով: Վերածննդի դարաշրջանում բացթողումներ են եղել. հեշտությամբ
կարելի է տեսնել 1521 թվականի տգեղ երեխայի
պատկեր, եթե նկարիչը հակված էր այս ոճին:
Մենք կարող ենք ցույց տալ երկու պատճառ, ըստ որոնց Միջնադարյան նորածինները
կտավներում տղամարդանման են:
1. Միջնադարյան նորածինների մեծ
մասը պատկերում էին Հիսուսին: Հոմունկուլյար Հիսուսի գաղափարը (որ Նա լույս աշխարհ
է եկել հասուն մարդու կերպարով, ոչ թե մանկան)
ազդել է բոլոր երեխաների պատկերման վրա:
Բերնարդ դա Մոդենի նկարը (աշխատելէ 1361-ից 1383 թվականներին) |
Միջնադարյան երեխաների դիմանկարները, որպես կանոն, նկարվում էին եկեղեցու պատվերով:
Իսկ դա նշանակում է, որ պատկերվում էր կա՛մ Հիսուսը, կա՛մ աստվածաշնչյան մի այլ
մանուկ: Միջնադարում Հիսուսի մասին պատկերացումները ձևավորվում էին հոմունկուլի
(ինչը ուղղակիորեն նշանակում է մարդ) ճնշման տակ: «Ըստ այս տեսակետի՝ Հիսուսը հայտնվել
է լրիվ կազմավորված վիճակով ու չի փոխվել,- ասում է Ավերետտը:-Իսկ եթե համեմատենք սա
բյուզանդական նկարչության հետ, կստանանք Հիսուսի ստանդարտ պատկեր: Որոշ տեղերում կարծես
թե նա տղամարդկանց հատուկ ճաղատություն ունի»։
Հոմունկուլյար (մեծ երևացող) Հիսուսը դարձել է երեխաներ նկարելու հիմքը: Ժամանակի
ընթացքում մարդիկ սկսեցին մտածել, որ երեխաները հենց այդպես պիտի պատկերվեն:
2. Միջնադարի նկարիչներին քիչ
էր հետաքրքրում ռեալիզմը:
Հիսուսի այսպիսի անիրական պատկերումը արտացոլում է միջնադարի արվեստի նկատմամբ ավելի լայն մոտեցումը. միջնադարում նկարիչները ավելի քիչ էին հետաքրքրված
ռեալիզմով կամ իդիալականացված ձևերով, քան Վերածննդի դարաշրջանի նրանց գործընկերները:
«Տարօրինակությունը, որ մենք տեսնում ենք միջնադարյան արվեստում, ծագում է նատուրալիզմի
նկատմամբ հետաքրքրության բացակայությունից ու էքպրեսսիոնիստական ավանդույթներին հակավածությամբ»,-
ասում է Ավերետտը:
Սա էլ իր հերթին բերեց նրան, որ միջնադարում մարդկանց մեծամասնությունը պատկերվում
էր միմյանց նման. «Մարդկանց քո ուզած ձևով նկարելում գեղարվեստական ազատության գաղափարը
նորույթ կլիներ: Արվեստում պայմանականությունները պահպանվում էին»։
Գեղանկարչության այս ոճին հակված լինելու պատճառով մանուկները կտավներում նման են
հայրիկների, որոնք կորցրել են իրենց տեսքը, համենայն դեպս, մինչև Վերածննդի դարաշրջանը:
Ինչպե՞ս են Վերածննդի դարաշրջանում երեխաները նորից գեղեցկացել
Ռաֆայելի կտավի քնքուշ մանուկը. 1506 թվական |
- Ոչ կրոնական արվեստը ծաղկում էր,
ու մարդիկ այլևս չէին ուզում իրենց երեխաներին մղձավանջային տղամարդկանց կերպարանքով
տեսնել
«Միջին դարերում ավելի քիչ են հանդիպում միջին խավի ու հասարակ մարդկանց նկարներ»,-ասում է Ավերտտը:
Վերածննդի հետ սա նույնպես սկսեց փոխվել, քանի որ միջին խավը Ֆլորենցիայում ծաղկում էր, մարդիկ կարող էին իրենց թույլ տալ իրենց երեխաների դիմանկարները պատվիրել: Դիմանկարային կտավները լայն տարածում ունեցան, ու պատվիրատուները ուզում էին, որ իրենց երեխաները գեղեցիկ մանուկների նման լինեն, ոչ թե տգեղ հոմունկուլների: Այսպես, արվեստում շատ ստանդարտներ փոխվեցին, արդյունքում նաև Հիսուսին նկարելու ձևը:
- Վերածննդային իդիալիզմը փոխեց արվեստը«Վերածննդի դարաշրջանում,- ասում է Ավերետտը,- պայթեց նոր հետաքրքրություն բնության դիտարկման ու իրերի՝ այնպես պատկերելու հանդեպ, ինչպիսին տեսնում եք» առաջներում հաստատված էքսպրեսսիոնիստական ավանդույթների փոխարեն։ Դա արտացոլվեց և՛ մանուկների՝ ավելի իրական, և՛ իրական մարդկանց լավագույն դիմագծերն ամբողջացնող հրաշալի քերովբեների դիմանկարներում։
- Երեխաները ճանաչվեցին որպես անմեղ էակներԱվերետտը զգուշացնում է Վերածննդի դարաշրջանում երեխաների դերի չափազանց խիստ սահմանազատումից, ծնողները միջին դարերում իրենց երեխաներին նույն կերպ էին սիրում, ինչ Վերածնունդի դարաշրջանում։ Ուղղակի փոխվել էին երեխաների մասին պատկերացումներն ու ընկալումը՝ փոքրիկ հասուններից անմեղ էակների:
«Ավելի ուշ ի հայտ եկավ երեխաների անմեղության մասին պատկերացումը,-նշում է Ավերետտը։-Եթե երեխաները ծնվում են առանց մեղքերի, նրանք ոչինչ չեն կարող իմանալ»: Այն, թե ինչպես է փոխվել երեխաների հանդեպ մեծերի վերաբերմունքը, արտացոլվել է մանուկների՝ մեծերի կողմից նկարված դիմանկարներում: Տգեղ են երեխաները, թե գեղեցիկ, արտացոլումն է նրա, ինչ մտածում է հասարակությունը իրենց երեխաների, արվեստի ու իրենց ծնողական խնդիրների մասին:
Ինչո՞ւ ենք մենք մինչև հիմա ուզում, որ մեր երեխաները գեղեցիկ տեսք ունենան
Բիտոնո, 1304 թվի սրբապատկեր |
Բոլոր նշված գործոնները ազդեցին երեխաների՝ փափուկ թշերով կերպարներ դառնալուն, որոնց մենք այսօր լավ ծանոթ ենք: Եվ մեզ՝ ժամանակակից դիտողներիս համար հեշտ է հասկանալ սա. չէ՞ որ հիմա մենք դեռ պահպանում ենք որոշ հետվերածննդային արժեքներ:
Մեր կարծիքով, լավ է, որ երեխաների նկարները փոխվել են: Չէ՞ որ այսպիսի դեմքը կարող է դուր գալ միայն մորը։
Թարգմանությունը՝ Դիանա Տատինցյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment