Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Monday, January 15, 2018

Ինչ կա-չկա

Շատ թանկարժեք շիշը
Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի բարից գողացել են օղու՝ աշխարհի ամենաթանկարժեք շիշը՝ 1,3 միլիոն դոլար արժողությամբ։
Ոստիկանությունն ասել է, որ դեռ շուտ է հայտարարել՝ հանցագործը ներխուժել է, թե՞ բանալի է օգտագործել։
Ասում են՝ շիշը ձուլված է 3 կիլոգրամ ոսկուց և ահռելի քանակությամբ արծաթից, և վրան նաև ադամանդներ կան։ Բարի տերն ասում է, որ շիշը ապահովագրված չէր, և դա իրեն նվիրել է մի ռուս բիզնեսմեն։


Թարգմանությունը՝ Արփի Հակոբյանի 



Կմախք է հայտնաբերվել
Վերջերս հայտնաբերված 4000-ամյա հնության կմախքը կարող է լույս սփռել մարդկանց կյանքի վրա, ովքեր գուցե ապրած լինեն Սթոունհենջի շրջակայքում: Հնագետները մի դեռահասի կմախք են հայտնաբերել Սթոունհենջի և Ավեբրիի՝ Սթոունհենջից մոտ 40 կմ հեռավորության վրա գտնվող Եվրոպայի ամենախոշոր նեոլոտիկ քարե շրջանի միջև։ Հնագիտական արշավախմբի ղեկավարը համարում է, որ դա հիանալի հայտնագործություն է: Բրոնզե դարաշրջանից մինչ օրս մարմինը գտնվել է կծկված վիճակում: Կմախքի վրա կա նաև սաթե մանյակ: Հնագետները փորձում են պարզել հայտնաբերված նախամարդու տարիքն և սեռը:

Թարգմանությունը՝ Եվա Սարգսյանի 


Իսրայելի ամենաբարձր լեգո աշտարակը 
Իսրայելի Թել Ավիվ քաղաքում մի խումբ համաշխարհային ռեկորդ է գրավել` ամենաբարձր Լեգո աշտարակը ստեղծելով։ խումբը այն կառուցել է Լեգո սիրող տղայի համար, ով մահացել է քաղցկեղից, քանի որ տղայի ուսուցիչները նրա համար հուշարձան էին ցանկանում: Մի մարդ բացատրեց, որ աշտարակի յուրաքանչյուր կողմը 35,92 մետր բարձրություն ունի և որ աշտարակը հավասար է 12 հարկանի շենքի:
Թել Ավիվի հազարավոր բնակիչներ օգնեցին կառուցելու աշտարակը` 0.5 միլիոն լեգո աղյուսներից։ Քաղաքապետն ասել է, որ այս աշտարակը բոլոր մասնակիցների՝ հրեաների թե արաբների, հարուստների թե աղքատների, ուղղափառների և աշխարտականների համայնքային ջանքի արդյունքն է։
Մարդիկ վերևից աշտարակը տեսանկարահանել են և ուղարկել Գինեսի ռեկորդների միությանը՝ որպես ապացույց:

 Թարգմանությունը՝ Գևորգ Հովհաննիսյանի

 Լուսնի մութ կողմը

Հետազոտողները երկրից կարող են տեսնել լուսնի միայն մի կողմը, որովհետև մյուսը խնամքով ծածկված է մեր մոլորակից, ինչը նշանակում է, որ դրա ուղեծրային պաբերաշրջանը նույնն է, ինչ իր առանցքի շուրջը պտույտինը։ Այն կողմը, որ երկրից երբեք չի երևում, կոչվում է լուսնի մութ կողմը։ Վերջերս ՆԱՍՍԱ-ի արբանյակի տեսախցիկը նկարել է այն։ Նկարներում երևում է Հյուսիսային Ամերիկայի մոտով Խաղաղ օվկիանոսը կտրող Լուսինը։
Այնուամենայնիվ, առաջին անգամը չէ, որ մարդկությունը կարողանում է տեսնել Լուսնի մութ կողմը, քանի որ դեռ Սովետական ներկայացուցչության նկարները կան՝ արված 1959 թվականին։

Թարգմանությունը՝ Արմիգ Քեշեշեանի

Խորհրդատու՝ Իրինա Ապոյան


0 մեկնաբանություն:

Post a Comment