Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Monday, May 23, 2016

Արթուր Շահնազարյանի հետ հարցազրույց «Նովոյե վրեմյա»-ում


Աշխարհը զարմացած է և շարունակում է զարմանալ մեր ազգի կամքի ուժով և համախմբվածությամբ. բոլորը մեկի պես կանգնեցին հայրենիքի պաշտպանությանը, ընդ որում՝ ինչպես տեղացիները, այնպես էլ սփյուռքի հայերը: Սահմանում վիճակի սրման պահին նույնիսկ մի կատակ հայտնվեց, իբր թե հայերը լքում են հայրենիքը, երբ ամեն ինչ հանգիստ է և վերադառնում են, երբ վտանգավոր է դառնում: Ռազմական ոգու էստաֆետան վերցրին հայ մարզիկները, որոնք հաղթանակ տարան տարբեր մրցույթներում և բոլորը մեկի պես նվիրեցին իրենց հաղթանակները Արցախում կռվող տղաներին։ Անխոս, մեր ժամանակների հերոսներն են: Փառք նրանց:

Բայց հարց է առաջանում, թե ինչու կռվի դաշտում մենք կարող ենք դիմակայել, հաղթել թշնամուն, իսկ սեփական երկրում նրան թույլ ենք տալիս ներխուժելու մեր մշակույթ՝ ոչնչացնելով և արժեզրկելով այն: Թե՞ ինչպես ասվում է հայտնի երգում, «մի՞թե մեզ պատերազմ է պետք, որպեսզի ուժեղ լինենք»: Ահա թե այս առիթով ինչ է կարծում մեր այսօրվա զրուցակից, կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը:
Իսկապես, կա ֆիզիկական՝ տարածքային և հոգևոր հայրենիք: Արևմուտքում արդեն վաղուց եկել են այն եզրակացության, որ ավելի շահավետ է գրավել երկրորդը, և մենք այսօր, ավաղ, դարձել ենք դրա վկաները: Մեր հոգևոր հայրենիքին հայտարարված է պատերազմ, ազգային մշակույթ ներհոսում են թուրքա-արաբական կեղտաջրերը, մեր երեխաների գլուխները լցվում են օտար երաժշտությամբ, իսկ մեր հեռարձակողները, ես համոզված եմ, լինելով որոշակի պայմանավորվածության մեջ արևմտյան պատվիրատուի հետ, քողարկվում են գեղեցիկ արտահայտությամբ, իբրև թե ժողովուրդը ինքն է ուզում լսել այդպիսի երաժշտություն, և շարունակում են անել իրենց սև գործը: Դա բացահայտ սուտ է և դավաճանություն սեփական ժողովրդի հանդեպ: Ի դեպ, դավադրության վերաբերյալ, եթե դուք նայեք Թուրքիայում ցուցադրվող քրդական սերիալները, ապա հազիվ թե նկատեք որևէ տարբերություն, բացառությամբ լեզվի: Նույն կերպարները, նույն «արժեքները», նույն առաջնահերթությունները: Ու՞մ է դա ձեռնատու: Եզրակացություն անելը դժվար չէ:
Հայաստանը այսօր գտնվում է պատերազմական իրավիճակում. դա ուղղակի շոշափելի է դարձել և, ցավոք, կորուստները, ավելի քան զգալի են: Սական մենք վաղուց նաև հոգևոր պատերազմի մեջ ենք, և հարկավոր է քաջություն ունենալ այն ընդունելու համար: Առաջին տարին չէ, որ այդ պատերազմը ընթանում է. այն վաղուց է սկսվել:

Անգամ Կոմիտասն էր վրդովվում, որ որոշ հայ եկեղեցականներ պատարագների ժամանակ մուղամին բնորոշ ոռնոցով երգեր են երգում, և հետաքրքիրն այն էր, որ դա այն ժամանակվա հարուստների հատուկ պատվերն էր: Այնպես որ, որևէ բան չի փոխվել. այսօրվա մեծահարուստները ափսոսացին 7000 դոլար տրամադրել Սայաթ-Նովայի ձեռագրերը հրատարակելու համար, իսկ փոխարենը, մեծ հաճույքով մի քանի տասնյակ հազարներ են ծախսում այս կամ այն հիմար տեսահոլովակը նկարահանելու համար, նպաստում են գարշելիության տարածմանը և մշակույթի արժեքազրկմանը: Երևի թե իրենք ունեն իրենց սեփական շահերը, որոնք գերակշռում են համազգայինին: Կռվի դաշտում ավելի հեշտ է կողմնորոշվել. դիմացդ թշնամին է, ապա առաջ՝ մեր գործն արդար է: Իսկ ի՞նչ անել մշակութա-հոգևոր պատերազմում: Մամուլում մի անգամ գրեցին, թե ես, իբր, առաջարկում եմ արգելել հեռուստատեսությամբ կամ ռադիոյով թուրքացված «հայկական» երաժշտության հաղորդումը: Դա այդքան էլ այդպես չէ. ես այլ կերպ էի արտահայտվել. առաջարկում եմ որպես հայրենիքի դավաճան դատել այն մարդկանց, ովքեր օտար մշակույթ են տարածում: Իսկ հետո, ինչպես ասվում է՝ պատերազմական ժամանակների օրենքներով: Չէ՞ որ, եթե դու քարոզում ես թշնամուդ մշակույթը, բռնի ուժով այն տարածում, ինչպես թմրամոլը, ասեղին նստեցնում ազգիդ, ապա դու հենց ազգի դավաճան ես: Ընդհանրապես պետք է ընդունել, որ մենք չափազանց պրագմատիկ ենք դարձել այն հարցերում, որտեղ հարկավոր է ճկունություն դրսևորել, և անընդունելի հանդուրժող եք այն դեպքերում, երբ հարկավոր է խիստ կամային որոշում: Ահա և արդյունքը: Սակայն երիտասարդ սերունդը, շփոթված լինելով հանդերձ, պատվով ապացուցեց, որ բացարձակապես կորած չէՄենք հիանալի երիտասարդություն ունենք: Ի դեպ, ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս: Այլ բան է, որ իրեն տրված չէ իր ազգային երաժշտությանն ու դրա պատմությանը հիմնովի ծանոթանալու հնարավորություն: Իսկ դա չափազանց կարևոր է: Այդ իսկ պատճառով մենք ամեն տարի կազմակերպում ենք երեխաների հավաքներ, այցելում ենք դպրոցներ: Սովորեցնում ենք հայկական երաժշտություն, ազգային երգ: Տարեկան մինչև 2000 երեխա ենք հավաքում և սովորեցնում երգեր: Այս տարի նույնպես հունիսի 1-ին կասկադում տեղի կունենա նման հավաք, որի շրջանակներում երեխաները կկատարեն Կոմիտասի ստեղծագործությունները՝ ավելի քան 10 երգ:
Ես կարծում եմ, որ դա կարևոր է, քանի որ այն ամենը, ինչ մենք անվանում ենք էթնիկ, ազգային երաժշտություն, ստեղծվել է համայնքներում, լեռնային խուլ գյուղերում: Աշխարհի հետ կապ ուներ միայն քաղաքում ապրողը: Այսպիսով հիմնական խնդիրը դա վարժ, հմուտ ներկայացումն է, երաժշտության պրոպագանդայի, կարելի է ասել, փակ հասարակությանը, մեծ լսարանին: Դա նստած է մեր գենետիկ հիշողության մեջ, և հարկավոր է հասնել դրան:
Տեխնիկական զարգացման դարում, համացանցի դարում, որը առաջարկում է երաժշտության մեծ տեսականի, դժվար է ինչ-որ մեկին հմայել հողագործի երաժշտությամբ: Բայց՝ ոչ, հերիք է՝ մեկը երգի այդ երգերը, և ուշադրությունը կպչում է կատարողին, աչքերի մեջ շողք է առաջանում, նույնիսկ արցունքներ: Դա գենետիկ հիշողությունն է: Հարկավոր է հասնել դրան, վերակենդանացնել: Որովհետև դա մերն է:
Մեծ շնորհակալություն այս ասպարեզում բարերարներին, որոնք օգնում են մեզ վերակենդանացնելու հայկական մշակույթը: Հիմնականում կուզենայի նշել Արթուր Ջանիբեկյանին, որը շարունակում է շատ բաներ անել իր ծննդավայրի համար: Վերջերս նա հովանավորել է www.armenianmusic.am կայքը, որտեղ մենք տեղանդրել ենք ավելի քան 550 տարբեր ժանրերի հայկական երգեր՝ սկսած մանկականից, վերջացրած դյուցազնակնով: Այդտեղ կարելի է գտնել նոտաներ, տեքստեր և տեղեկություն երգի մասին տարբեր լեզուներով, թարգմանություններ և իհարկե երգերը: Դա յուրահատուկ նախագիծ է, որը շատ հարկավոր է մեր երկրին այս դժվար օրերին:
Մենք համայնական ժողովուրդ ենք, նահապետական, դա մեր գեների մեջ է: Երբ մենք հասարակությունից դուրս ենք սկսվում է դեպրեսսիա՝ տհաճ հետևանքներով: Դա նրանից է, որ մեզ խորթ է ապրելու այս համակարգը, այս արժեքային համակարգը` մշակութային, կրոնական: Տեսեք, թե Հայաստանից գնացած ինչքան հայեր վերադարձել են իրենց հայրենիք, որ պահպանեն իրենց երկիրը: Դա հասկանալի է. հայտնվելով օտար երկրում՝ հայը շատ արագ ընդունում է նոր մշակութային միտումները, յուրացումը ակնթարթային է: Բայց, փառք Աստծո, ազատումը կատարվում է նույն արագությամբ՝ բավական է նրան վերադարձնել հայրենիք, ընկղմել հարազատ մշակույթի և երաժշտության մեջ: Դրա համար ենք մենք պայքարում բոլոր հնարավոր ու անհնար մեթոդներով:
-Մի քանի տարի առաջ դուք հայտարարել եք «Երաժշտական անտիվիրուս» նախագիծը: Ինպե՞ս է դա ընթանում:
-Մենք այն իրագործեցինք, և հաջողվեց: «Սարդարապատ» նախաձեռնական կազմակերպության հետ միասին որոշվեց անկացնել «Երաժշտական անտիվիրուս» նախագիծըՄենք նախատեսել էինք, որ կսկսենք դեղատներից, որտեղ հաճախորդներին իրենց գնումների հետ տրվելու է Կոմիտասի ամենահայտնի երգերով լազերային սկավառակ: Այդ և օրորոցային երգերը մենք առաջարկում ենք «պատվաստել որպես պատվաստանյութ» ոչ միայն դեղատներում, այլ նաև ծննդատներում: Հնարավոր է, որ այսօր արդյունքները չեն երևում, բայց, ինչպես ասում են, կաթիլը քար է ծակում։
- Կողքից նայելով՝ երևում է՝ մեծ աշխատանք եք անում և որակով: Բայց ստիպված ենք փաստել, որ սայլը տեղից չի շարժվում: Հայկական հեռուստատեսությունն ու ռադիոն ընդամենը չորս օր դիմացան` զրկելով հայ հանդիսատեսին «պոպսայից», ռաբիզից և մեր ժամանակների այլ «գլուխգործոցներից», բայց հինգերորդ օրը չդիմացան: Ո՞րն է խնդիրը, ի՞նչն է սխալ արվում:
-Ամենասկզբից ես ասացի, որ մենք ներքաշվում ենք մշակութային պատերազմի մեջ, մեզանից փորձում են խլել մեր հոգևոր հայրենիքը: Եթե զավթած հողերը մենք կարողացանք խլել թշնամուց մեր զինվորների քաջության ու նրանց կյանքի գնով, ապա, կորցնելով հեգևոր հայրենիքը, ազգային նույնականությունը, մենք էլ ոչինչ չենք կարողանա անել: Եվ դա շատ լավ գիտակցում են մեր թշնամիները: Տեսեք, այսքան տարիների ընթացքում Հայաստանը, գտնվելով մեկ այս, մեկ այն զավթիչի լծի տակ, ամբողջովին այրված և ավիրված լինելով, միշտ վերածնվեց փյունիկի նման: Դա կատարվել է մեր հոգևորության, մեր մշակույթի շնորհիվ: Եթե այսօր մենք կորցնենք այն, եթե ձուլվենք թուրքա- արաբա- ռաբիզային անպատկառության մեջ, ապա Հայաստանը կկորչի, կվերանա: Մի՞թե դա ինչ-որ մեկին դեռ պարզ չէ: Իսկ եթե պարզ է, ուզում ես հարցնել` ո՞ւմ է ձեռնտու ներկայում գոյություն ունեցող իրավիճակը: Մի՞թե՝ մեզ: Այնպես որ, այս առանց արկերի և պայթյունների պատերազմը ավելի վտանգավոր է: Բայց այդ պատերազմը վարելու մեր կողմից կիրառած մեթոդները պետք է լինեն նույնքան լավ մտածված, կշռադատված ու կոշտ: Եվ սկզբի համար, իմ կարծիքով, պետք է կազմակերպել մի շտաբ, որը կզբաղվի այդ հոգևոր պատերազմի ռազմավարությամբ: Այսինքն, տարբեր ճակատներից պետք է ընտրվեն պատասխանատուները, պետք է մտածվեն գործողություններ, եղանակներ, ֆինանսավորում և այլն: Պետք է մտածվի և իրականացվի հոգևոր հայրենիքը թշնամուց պաշտպանելու համամոլորակային մարտավարությունը:
Ամենակարևորն այն է, որ պետք է գործել անկասկած: Մենք միշտ պաշտպանվում ենք դեմոկրատիայով: Ոչ մի դեմոկրատական երկրում դուք չեք լսի բարձր միացրած երաժշտություն` հարևանը կբողոքի, ոստիկանը կկալանի: Իսկ մեզ մոտ հարևանը կարող է ժամերով կամ օրերով տեռորի ենթարկել ամբողջ շենքը՝ միացնելով Թաթուլ: Պետք չէ զգուշանալ այն մարդկանցից, ովքեր պղծում են մեր մշակույթը, այստեղ ձգձգելը մահվան է հավասար: Ինչպես ճակատամարտում, պարզապես այնտեղ արդյունքներն ավելի զգալի են: Բայց ես հավատում եմ մեր երկրին, մեր երիտասարդությանը, և համոզված եմ, որ դանդաղ, բայց ճշտորեն հակառակորդը հետ կշպրտվի ինչպես սահմանին, այնպես էլ երկրի ներսում:

Ռուբեն Փաշինյան
 Թարգմանեցին Դավիթ Կիրակոսյանը, Արսեն Կարապետյանը և Ստեփան Նշանյանը

Աղբյուր՝ http://nv.am


0 մեկնաբանություն:

Post a Comment