Ժակ Պրևերը ֆրանսիացի
բանաստեղծ և սցենարիստ է: Ծնվել է 1900թվի փետրվարի 4-ին Նյոյի-սյուր-Սենում և մահացել է 1977թ. ապրիլի 11-ին Օմոնվիլ լա-Պետիտում: Հեղինակին հաջողույթուն է բերել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝«Բառեր» վերնագրով: Նա հայտնի է դառնում
շնորհիվ իր բանաստեղծական պարզ լեզվի և բառախաղերի : Պրևերի բանաստեղծությունները հայտնի
են ֆրանկոֆոն երկրներում, հատկապես`Ֆրանսիայում
և ֆրանսերեն դասագրքերում:
Նա նաև բազմաթիվ ասույթների հեղինակ է`
Կյանքը բալ է
մահը՝ կորիզ
սերը` բալենի:
Նախաճաշ
Նա
լցրեց սուրճը բաժակի մեջ
Նա
լցրեց կաթը սուրճով բաժակի մեջ
Նա լցրեց շաքարավազը կաթով սուրճի մեջ
Այնուհետև
խառնեց փոքր գդալով
Նա
խմեց կաթով սուրճը
և
դրեց բաժակը`առանց բառ ասելու:
Նա
վառեց ծխախոտը և ծխով օղակներ արեց
Մոխիրը
լցրեց մոխրամանի մեջ`
Առանց
ինձ հետ խոսելու
Առանց
վրաս նայելու
Նա
վեր կացավ, դրեց գլխարկը,
Հագավ իր անջրանցիկ վերարկուն, քանի որ անձրևում էր
և
անձրևի տակ գնաց
Առանց
մի խոսք ասելու
Առանց
վրաս նայելու
Իսկ
ես գլուխս առա ձեռքերիս մեջ
և
արտասվեցի:
Ժակ
Պրևեր
Ֆրանսերենից
թարգմանեցին Մարիամ Գևորգյանը և Սյուսի Եղոյանը
0 մեկնաբանություն:
Post a Comment