Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, May 5, 2015

Առատ էներգիա. երախտագիտության սուրբ օրենքը

«Աշխարհը հայելի է, այն յուրաքանչյուրին վերադարձնում է իր պատկերը»:
Արդյո՞ք մենք կարողանում ենք երախտապարտ լինել: Խոսքն ուղղակի «շնորհակալություն» ասելու մասին չէ, երբ մեզ լավություն են անում, չնայած ոմանց համար դա ևս կարող է առաջընթացի մի քայլ լինել։
Խոսքն այն երախտագիտության մասին է, որ ընդգրկում է մարդուն համակողմանիորեն՝ ներսից ու դրսից, երբ մարդու մեջ ամեն ինչ բացվում է՝ իրենից մի բան տալու ձգտումի դիմաց, որպեսզի տարածության մեջ վերականգնի մի անտեսանելի հավասարակշռություն և իր շուրջն ստեղծի ներդաշնակության դաշտ:
Մենք ապրում ենք մի տարածության մեջ, որն ամբողջովին խաղ է և էներգիայի փոխազդեցություն: Փաստորեն դա մի ամբողջական համընդգրկուն էներգիա է՝ Գիտակցություն- Ճշմարտությունը, Գիտակցություն-Ուժը, որը պարզապես խաղալով հոսում է գետերի և առվակների տեսքով՝ իրեն դրսևորելով տարբեր հատկանիշներով:
Երբ մեզ որևիցե մի աղբյուրից ինչ-որ բան է տրվում, նշանակում է, որ այդ աղբյուրից մեզ էներգիայի չափաբաժին է փոխանցվում: Սովորաբար մեզ հաճելի է ինչ-որ բան ստանալ: Ցանկացած նվեր անխոս բարեհաճություն է: Եվ եթե մեր հոգին արդեն իսկ դրսևորվում է իր բնույթին համաձայն, ապա մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր այդպիսի «նվեր» պետք է գնահատել: Գնահատվում է այն աստիճան, որ այդ պահին հոգու խորքից կրակի պես բարձրանում է երախտագիտության ձգտումը, իսկ դա նշանակում է ինչ-որ բան տալ, հաճախ նույնիսկ ստացածից ավելին տալ:
Տիեզերքում մի կանոն գոյություն ունի, որը շատերը փորձել են իրենց կյանքում: Որքան շատ ես տալիս անշահախնդիր՝ չմտածելով տվածիդ դիմաց ինչ-որ բան ստանալու մասին, այնքան շատ է քեզ տրվում: Տիեզերքը արտասովոր կերպով առատաձեռն է, բայց այն աշխատում է արձագանքի, արտացոլման օրենքով: Նա տեսնում է ձեր տվածը և տալիս է ձեր տվածին համապատասխան: Բայց քանի որ տիեզերքը ավելի  հարուստ է, քան մեզնից որևէ մեկը, այդ պատճառով նա նվիրում է նույնիսկ ոչ թե արքայական, այլ աստվածային առատաձեռնությամբ:
Խոսքը երախտագիտության զարգացած զգացում ունեցող մարդկանց մասին է, երբ մարդը երախտագետ է լինում, առանց մտածելու հատուցում է: Բայց երկրագնդի վրա կան շատ երիտասարդներ, որոնք առաջին քայլերն են անում իրենց հոգին ու սիրտը հասկանալու ուղղությամբ: Այսպիսի մարդկանց անհրաժեշտ է մի փոքր օգնել: Ինչպե՞ս: Առհասարակ ամենալավ, գործող և  միանշանակ հաղթանակ ապահովող տարբերակը սեփական օրինակով ցույց տալն է: Ոմանք կասեն, որ այս մեթոդի միջոցով արդյունքի հասնելը երկար ժամանակ է պահանջում, բայց վախենալու ոչինչ չկա: Կարիք չկա անհանգստանալու ո՛չ ժամանակի, ո՛չ էլ արդյունքի համար: Կարևորն ուղղակի անելն է:
Կարևոր է նշել, որ Երախտագիտությունը մեր մշտական, ազնիվ և ամենագղեցիկ ուսուցիչն է: Բավական է, որ նա մեկ անգամ հայտնվի մեր կյանքում, որպեսզի աննկատ դառնա մեր մշտական ուղեկիցը: Դա նրանից է, որ երախտագետ լինելու ցանկության առաջին իրականացված փաստը վերածվում է անհրաժեշտության: Երախտագիտությունը դառնում է մեր սրտի պահանջը:
Որքանով սովորում ենք երախտապարտ լինել, այդքանով կյանքը հրաշալի կերպով փոխվում է: Նախ՝ մեր մեջ արթնանում է տեսնելու շնորհը, զգալու, թե ինչու ամեն օրվա համար պետք է շնորհակալ լինենք:
Մենք առավոտյան արթնանում ենք, բացում պատուհանը և խորը շունչ քաշում. «Շնորհակալություն, Տե՛ր իմ»: Շուտով երկնքում կծագի արևը և մեզ լույս ու ջերմություն կպարգևի. «Շնորհակալ եմ քեզ, սիրելի՛ արև»: Մենք կգնանք լոգարան լվացվելու և կբացենք ծորակը. «Ընդունիր իմ երախտագիտությունը, առատաձեռն ջրի տարերք»: Դուք դուրս կգաք, և որևէ մեկը ձեզ կժպտա. «Շնորհակալ եմ, Տե՛ր, որ հիշեցնում ես ինձ քո անդադար սիրո մասին»: Դուք բացում եք համակարգիչը փոստը ստուգելու կամ  «Skype» մտնելու համար, իսկ ձեր ընկերներից մեկն արդեն ուղարկել է մի հիանալի երաժշտություն կամ կարևոր տեղեկություն, կամ էլ ուղղակի գրել է. «Ողջույն, ո՞նց ես»: Եվ դուք հասկանում եք, որ այդ ամենը մանրուք չէ, որ ինչ-որ մեկը մի կտոր իր ժամանակից ձեզ է տվել, ուղարկել է ուշադրության շող, քնքշության ալիք՝ Էներգիայի հոսք է ուղղորդել դեպի Ձեզ: Եվ ձեր սրտում հանկարծ բացվում է գեղեցիկ, բուրավետ և դողդոջուն ծաղիկ... Այդ ծաղիկը Ձեր Երախտագիտությունն է:
Այնպես է պատահում, որ օգնություն, խորհուրդ կամ աջակցություն եք խնդրում, և այդ պահին տիեզերքն ուղարկում է այն՝ ինչ-որ մեկը գալիս է օգնության, ձեռք է մեկնում, սատար լինում և անվերապահորեն ձեզ է տալիս իր ժամանակը, էներգիան, սերը՝ անգամ չմտածելով, որ ինչ-որ բան է ձեզ տալիս: Բայց մենք ինքներս դա պետք է հասկանանք: Եվ չպետք է լինենք միայն սպառողներ, այլև անպատճառ տվողներ, որպեսզի տարածության մեջ պահպանվի էներգիայի հավասարակշռությունը, որ չդառնաք էներգետիկ պարտատերեր:
Ի՞նչ ձևով երախտահատույց լինել: Մեր մեջ միշտ կա անտեսանելի հուշարար, որն իմանում է, թե ինչպես պետք է վարվենք այս կամ այն պահին: Դա մեր ինտուիցիան է՝ մեր արթնացած գիտակցության մասը: Արժե սովորել նրան լսել, քանի որ նրա ձայնը հաճախ այնքան ցածր է ու թույլ:
Երբ դուք ձեռք կբերեք յուրաքանչյուր մանրուքի համար երախտապարտ լինելու կարողություն, զարմանքով կհասկանաք, որ իրականում մանրուքներ չկան. « Չէ՞ որ կյանքում մանրուքներ չկան. կյանքում ամեն բան լի է իմաստով՝ գծիկ առ գծիկ նկարվում է բովանդակություն, իսկ բարակ թելերը հյուսում են առօրյա շարժումը…»: Պարզվում է մեր ամենօրյա մանրուքներն անհրաժեշտ փազլներ են կյանքի ամբողջական նկարը հավաքելու համար, որ այն ամբողջական, իրական և անուշաբույր դառնա:
Սրտից բխող երախտագիտության հոսքից ձեր կյանքում տեղի են ունենում իրական հրաշքներ: Չէ՞ որ մենք հիշում ենք, որ Տիեզեքը մեր արտացոլանքն է: Եվ երբ մեր մեջ արթնանում է առատաձեռն երախտագիտությունը, Տիեզերական Կյանքն ի պատասխան սկսում է մեզ պարուրել իր անվերջ առատաձեռնությամբ: Եվ այդ ժամանակ փողոցով քայլելիս կարող է հանկարծ քարանաք դեպի սիրտ լցվող հոսանքից, որովհետև կբացահայտեք, թե որքան առատաձեռն է կյանքը ձեր նկատմամբ և որքան է այն ձեզ սիրում:
Դուք հասկանում եք, որ ամեն օր ուղղակի լողում եք նրա առատության օվկիանոսում. չէ՞ որ ձեր կյանքում մշտապես ինչ-որ նոր բան է ավելանում, դուք ձեռք եք բերում նոր հնարավորություններ, նոր կապեր, ձեզ մոտ են գալիս թանկ մարդիկ: Նրանք ձեզ են ձգվում Համապատասխանության, Նվիրումի և Երախտագիտության օրենքով:
Սովորեք և անդադրում շնորհակալ եղեք: Ուշադի՛ր եղեք ձեր օրվա մեջ եղած յուրաքանչյուր մանրուքի նկատմամբ, որոնք արդեն իսկ նվերներ են. ինչ-որ մեկը ձեզ մխիթարել է և քաջալերել, ինչ-որ մեկը օգնել է գտնել անհրաժեշտ գիրքը, ինչ-որ մեկն ուղղակի ծիծաղեցրել է (իսկ հումորը միշտ Տիրոջ պարգևն է, ով բոլոր ճանաչված հումորիստներից ամենամեծն է), ինչ-որ մեկը ձեզ է տվել որևիցե մի բան իրենից, որը պակաս անհրաժեշտ չէ իրեն, ինչ-որ մեկը գրել է. « ուղարկում եմ քեզ սեր ու քնքշություն» … Շնորհակա՛լ եղեք ի պատասխան:
Շնորհակալ եղեք նվեր ստացղին, շնորհակալ եղեք շնորհակալ լինելու կարողության համար, շնորհակալ եղեք Տիեզերքին, Տիրոջը, Կյանքին, միևնույն է՝ այդ բոլորը նույնն են: Եվ կարևոր չէ, թե ում եք շնորհակալություն հայտնում, այլ կարևորն այն է, որ Երախտագիտության էներգիան մշտպես դուրս գա ձեզնից:
Սրտանց սիրելի ուսուցիչը՝ Շրի Ռոման Մախարշան, մի անգամ մի միտք է արտահայտել, որը պարունակում է Միասնության ողջ փիլիսոփայությունը և իմաստնությունը. « Ինչ-որ մեկի համար որևիցե մի բան անելիս դա անում եք ձեզ համար»: Գիտակցեք ասելիքի խորության ողջ ուժը և գաղտնի միտքը: Այս արտահայտությունը մեդիտացիայի արժեք ունի: Եվ այս խորը, ձեր ողջ էությունը ընդգրկող մեդիտացիայի ընթացքում դուք կբացեք և՛ առաջին, և՛ երկրորդ, և՛ հարյուրերորդ շերտն այս թանկագին և բոլոր ժամանակերի Իմաստության…

Թարգմանությունը` Աննա Մաթևոսյանի
Աղբյուր՝ http://www.esotericblog.ru/2015/01/blog-post_22.html Առատ էներգիա. երախտագիտության սուրբ օրենքը
 «Աշխարհը հայելի է, այն յուրաքանչյուրին վերադարձնում է իր պատկերը»:
Արդյո՞ք մենք կարողանում ենք երախտապարտ լինել: Խոսքն ուղղակի «շնորհակալություն» ասելու մասին չէ, երբ մեզ լավություն են անում, չնայած ոմանց համար դա ևս կարող է առաջընթացի մի քայլ լինել։ Խոսքն այն երախտագիտության մասին է, որ ընդգրկում է մարդուն համակողմանիորեն՝ ներսից ու դրսից, երբ մարդու մեջ ամեն ինչ բացվում է՝ իրենից մի բան տալու ձգտումի դիմաց, որպեսզի տարածության մեջ վերականգնի մի անտեսանելի հավասարակշռություն և իր շուրջն ստեղծի ներդաշնակության դաշտ:
Մենք ապրում ենք մի տարածության մեջ, որն ամբողջովին խաղ է և էներգիայի փոխազդեցություն: Փաստորեն դա մի ամբողջական համընդգրկուն էներգիա է՝ Գիտակցություն- Ճշմարտությունը, Գիտակցություն-Ուժը, որը պարզապես խաղալով հոսում է գետերի և առվակների տեսքով՝ իրեն դրսևորելով տարբեր հատկանիշներով:
Երբ մեզ որևիցե մի աղբյուրից ինչ-որ բան է տրվում, նշանակում է, որ այդ աղբյուրից մեզ էներգիայի չափաբաժին է փոխանցվում: Սովորաբար մեզ հաճելի է ինչ-որ բան ստանալ: Ցանկացած նվեր անխոս բարեհաճություն է: Եվ եթե մեր հոգին արդեն իսկ դրսևորվում է իր բնույթին համաձայն, ապա մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր այդպիսի «նվեր» պետք է գնահատել: Գնահատվում է այն աստիճան, որ այդ պահին հոգու խորքից կրակի պես բարձրանում է երախտագիտության ձգտումը, իսկ դա նշանակում է ինչ-որ բան տալ, հաճախ նույնիսկ ստացածից ավելին տալ:
Տիեզերքում մի կանոն գոյություն ունի, որը շատերը փորձել են իրենց կյանքում: Որքան շատ ես տալիս անշահախնդիր՝ չմտածելով տվածիդ դիմաց ինչ-որ բան ստանալու մասին, այնքան շատ է քեզ տրվում: Տիեզերքը արտասովոր կերպով առատաձեռն է, բայց այն աշխատում է արձագանքի, արտացոլման օրենքով: Նա տեսնում է ձեր տվածը և տալիս է ձեր տվածին համապատասխան: Բայց քանի որ տիեզերքը ավելի  հարուստ է, քան մեզնից որևէ մեկը, այդ պատճառով նա նվիրում է նույնիսկ ոչ թե արքայական, այլ աստվածային առատաձեռնությամբ:
Խոսքը երախտագիտության զարգացած զգացում ունեցող մարդկանց մասին է, երբ մարդը երախտագետ է լինում, առանց մտածելու հատուցում է: Բայց երկրագնդի վրա կան շատ երիտասարդներ, որոնք առաջին քայլերն են անում իրենց հոգին ու սիրտը հասկանալու ուղղությամբ: Այսպիսի մարդկանց անհրաժեշտ է մի փոքր օգնել: Ինչպե՞ս: Առհասարակ ամենալավ, գործող և  միանշանակ հաղթանակ ապահովող տարբերակը սեփական օրինակով ցույց տալն է: Ոմանք կասեն, որ այս մեթոդի միջոցով արդյունքի հասնելը երկար ժամանակ է պահանջում, բայց վախենալու ոչինչ չկա: Կարիք չկա անհանգստանալու ո՛չ ժամանակի, ո՛չ էլ արդյունքի համար: Կարևորն ուղղակի անելն է:
Կարևոր է նշել, որ Երախտագիտությունը մեր մշտական, ազնիվ և ամենագղեցիկ ուսուցիչն է: Բավական է, որ նա մեկ անգամ հայտնվի մեր կյանքում, որպեսզի աննկատ դառնա մեր մշտական ուղեկիցը: Դա նրանից է, որ երախտագետ լինելու ցանկության առաջին իրականացված փաստը վերածվում է անհրաժեշտության: Երախտագիտությունը դառնում է մեր սրտի պահանջը:
Որքանով սովորում ենք երախտապարտ լինել, այդքանով կյանքը հրաշալի կերպով փոխվում է: Նախ՝ մեր մեջ արթնանում է տեսնելու շնորհը, զգալու, թե ինչու ամեն օրվա համար պետք է շնորհակալ լինենք:
Մենք առավոտյան արթնանում ենք, բացում պատուհանը և խորը շունչ քաշում. «Շնորհակալություն, Տե՛ր իմ»: Շուտով երկնքում կծագի արևը և մեզ լույս ու ջերմություն կպարգևի. «Շնորհակալ եմ քեզ, սիրելի՛ արև»: Մենք կգնանք լոգարան լվացվելու և կբացենք ծորակը. «Ընդունիր իմ երախտագիտությունը, առատաձեռն ջրի տարերք»: Դուք դուրս կգաք, և որևէ մեկը ձեզ կժպտա. «Շնորհակալ եմ, Տե՛ր, որ հիշեցնում ես ինձ քո անդադար սիրո մասին»: Դուք բացում եք համակարգիչը փոստը ստուգելու կամ  «Skype» մտնելու համար, իսկ ձեր ընկերներից մեկն արդեն ուղարկել է մի հիանալի երաժշտություն կամ կարևոր տեղեկություն, կամ էլ ուղղակի գրել է. «Ողջույն, ո՞նց ես»: Եվ դուք հասկանում եք, որ այդ ամենը մանրուք չէ, որ ինչ-որ մեկը մի կտոր իր ժամանակից ձեզ է տվել, ուղարկել է ուշադրության շող, քնքշության ալիք՝ Էներգիայի հոսք է ուղղորդել դեպի Ձեզ: Եվ ձեր սրտում հանկարծ բացվում է գեղեցիկ, բուրավետ և դողդոջուն ծաղիկ... Այդ ծաղիկը Ձեր Երախտագիտությունն է:
Այնպես է պատահում, որ օգնություն, խորհուրդ կամ աջակցություն եք խնդրում, և այդ պահին տիեզերքն ուղարկում է այն՝ ինչ-որ մեկը գալիս է օգնության, ձեռք է մեկնում, սատար լինում և անվերապահորեն ձեզ է տալիս իր ժամանակը, էներգիան, սերը՝ անգամ չմտածելով, որ ինչ-որ բան է ձեզ տալիս: Բայց մենք ինքներս դա պետք է հասկանանք: Եվ չպետք է լինենք միայն սպառողներ, այլև անպատճառ տվողներ, որպեսզի տարածության մեջ պահպանվի էներգիայի հավասարակշռությունը, որ չդառնաք էներգետիկ պարտատերեր:
Ի՞նչ ձևով երախտահատույց լինել: Մեր մեջ միշտ կա անտեսանելի հուշարար, որն իմանում է, թե ինչպես պետք է վարվենք այս կամ այն պահին: Դա մեր ինտուիցիան է՝ մեր արթնացած գիտակցության մասը: Արժե սովորել նրան լսել, քանի որ նրա ձայնը հաճախ այնքան ցածր է ու թույլ:
Երբ դուք ձեռք կբերեք յուրաքանչյուր մանրուքի համար երախտապարտ լինելու կարողություն, զարմանքով կհասկանաք, որ իրականում մանրուքներ չկան. « Չէ՞ որ կյանքում մանրուքներ չկան. կյանքում ամեն բան լի է իմաստով՝ գծիկ առ գծիկ նկարվում է բովանդակություն, իսկ բարակ թելերը հյուսում են առօրյա շարժումը…»: Պարզվում է մեր ամենօրյա մանրուքներն անհրաժեշտ փազլներ են կյանքի ամբողջական նկարը հավաքելու համար, որ այն ամբողջական, իրական և անուշաբույր դառնա:
Սրտից բխող երախտագիտության հոսքից ձեր կյանքում տեղի են ունենում իրական հրաշքներ: Չէ՞ որ մենք հիշում ենք, որ Տիեզեքը մեր արտացոլանքն է: Եվ երբ մեր մեջ արթնանում է առատաձեռն երախտագիտությունը, Տիեզերական Կյանքն ի պատասխան սկսում է մեզ պարուրել իր անվերջ առատաձեռնությամբ: Եվ այդ ժամանակ փողոցով քայլելիս կարող է հանկարծ քարանաք դեպի սիրտ լցվող հոսանքից, որովհետև կբացահայտեք, թե որքան առատաձեռն է կյանքը ձեր նկատմամբ և որքան է այն ձեզ սիրում:
Դուք հասկանում եք, որ ամեն օր ուղղակի լողում եք նրա առատության օվկիանոսում. չէ՞ որ ձեր կյանքում մշտապես ինչ-որ նոր բան է ավելանում, դուք ձեռք եք բերում նոր հնարավորություններ, նոր կապեր, ձեզ մոտ են գալիս թանկ մարդիկ: Նրանք ձեզ են ձգվում Համապատասխանության, Նվիրումի և Երախտագիտության օրենքով:
Սովորեք և անդադրում շնորհակալ եղեք: Ուշադի՛ր եղեք ձեր օրվա մեջ եղած յուրաքանչյուր մանրուքի նկատմամբ, որոնք արդեն իսկ նվերներ են. ինչ-որ մեկը ձեզ մխիթարել է և քաջալերել, ինչ-որ մեկը օգնել է գտնել անհրաժեշտ գիրքը, ինչ-որ մեկն ուղղակի ծիծաղեցրել է (իսկ հումորը միշտ Տիրոջ պարգևն է, ով բոլոր ճանաչված հումորիստներից ամենամեծն է), ինչ-որ մեկը ձեզ է տվել որևիցե մի բան իրենից, որը պակաս անհրաժեշտ չէ իրեն, ինչ-որ մեկը գրել է. « ուղարկում եմ քեզ սեր ու քնքշություն» … Շնորհակա՛լ եղեք ի պատասխան:
Շնորհակալ եղեք նվեր ստացղին, շնորհակալ եղեք շնորհակալ լինելու կարողության համար, շնորհակալ եղեք Տիեզերքին, Տիրոջը, Կյանքին, միևնույն է՝ այդ բոլորը նույնն են: Եվ կարևոր չէ, թե ում եք շնորհակալություն հայտնում, այլ կարևորն այն է, որ Երախտագիտության էներգիան մշտպես դուրս գա ձեզնից:
Սրտանց սիրելի ուսուցիչը՝ Շրի Ռոման Մախարշան, մի անգամ մի միտք է արտահայտել, որը պարունակում է Միասնության ողջ փիլիսոփայությունը և իմաստնությունը. « Ինչ-որ մեկի համար որևիցե մի բան անելիս դա անում եք ձեզ համար»: Գիտակցեք ասելիքի խորության ողջ ուժը և գաղտնի միտքը: Այս արտահայտությունը մեդիտացիայի արժեք ունի: Եվ այս խորը, ձեր ողջ էությունը ընդգրկող մեդիտացիայի ընթացքում դուք կբացեք և՛ առաջին, և՛ երկրորդ, և՛ հարյուրերորդ շերտն այս թանկագին և բոլոր ժամանակերի Իմաստության…
Աղբյուր՝ www.esotericblog.ru

Աննա Մաթևոսյան

Աննա Մաթևոսյան

0 մեկնաբանություն:

Post a Comment