Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Sunday, May 17, 2015

Թվիթերի օգտատերերը ծաղրում են ՆԱՏՕ-ի նախարարների երգչախումբը

Երգի բովանդակությունը կտրուկ հակադրվում էր դաշինքի քաղաքականությանը, իսկ նախարարների ձայնային տվյալները, ըստ սոցիալական ցանցի օգտատերերի, թույլ են տալիս միայն ցանկանալ լավագույնը:
ՄՈՍԿՎԱ, մայիսի 14– РИА Новости:
Թվիթերի օգտատերերը ծաղրել են  ՆԱՏՕ-ի նախարարների՝ Մայքլ Ջեքսոնի  We Are the World (Մենք ենք աշխարհը) կատարումը:
Ծաղրի հիմնական առարկան դաշինքի պաշտոնատար անձանց ձայնային տվյալներն էին, թեև երգի բովանդակության և քաղաքական միավորման հակասությունը հրավիրեց հեռուստադիտողների ուշադրությունը տեսանյութի վրա:
Միք Քոլինսի տեսանկյունից, երգը դարձել է «բարոյական ցինիզմի» և «երաժշտական խոշտանգումների» հիանալի օրինակ:
«Երգիծանքը մեռած է», - ասել է Կառլ Շարոն:
Տեո Լեգետտոն ենթադրել է, որ նախարարների երգչախումբը «…զանգվածային ոչնչացման նոր զենք է»:
Ըստ որոշ օգտատերերի, նոր կատարողներին կսազեր այլ հայտնի երաժշտության բառեր: Օրինակ` Royal Colonial Boy «Մենք աբսուրդ ենք: Մենք անտարբեր ենք: Մենք շփոթված ենք, ուր ենք, գրողը տանի, մենք գնում»:
Ըստ Նինա Բիզանտինայի՝ գագաթնաժողովին պետք է երգել անօդաչու ինքնաթիռների մասին կամ էլ «մենք ռմբակոծում ենք երեխաներին»:
ՆԱՏՕ-ի՝ Իրաքի, Լիբանանի և ուրիշ վայրերի վրա «արյունալի հարձակումից»  հետո  «ճանաչողական դիսոնանս» է առաջացնում,- կարծում է Դեոն:
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների՝ «Մենք ենք աշխարհը» երգի երգեցողությունը հասկանալի է դարձնում վերջին օրերի պատերազմները, ծաղրում է Դան Ջ Լիոյդը:
«Իրենց իսկ օգտի համար, ես հույս ունեմ, որ նրանք խմած են եղել` ոչ սթափ վիճակում: Շատ խիստ», - ասում է Դավիթ Ջ Լինչը:
Ամերիկացի լրագրող Մեթյու Լին կարծում է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը  ուրախ էր շուտ հեռանալու և դաշինքի «ուժը փորձարկող» երաժշտական կարոտումը չլսելու համար:
Այն պահը, երբ ՆԱՏՕ նախարարները երգում են «We are the world», ապագա պատմաբանները կարող են համարել «Արևմուտքի՝ որպես լուրջ ուժի ավարտը»,- ասել է Ջեք Հենեմենը:
Որոշ ԶԼՄ-ներ լիովին համաձայն են սոցիալական ցանցերի օգտատերերի հետ: Այնպես որ, ամերիկյան Business Insider- ի հրատարակությունը  անվանում է նախարարների երգչախումբը «ամենաամոթալի» իրադարձությունը ռազմական դաշինքի պատմության մեջ:

ՆԱՏՕ-ի արտաքին գործերի  նախարարների հանդիպումը անց է կացվել թուրքական Անթալիայում:

Թարգմանությունը՝ Հռիփսիմե Մելիքյանի
Աղբյուրը՝ www.ria.ru

0 մեկնաբանություն:

Post a Comment