Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Friday, January 5, 2018

Մի բաժակ թեյ. Քեթրին Մենսֆիլդ


Ռոզմերի Ֆելլը չափած-ձևած գեղեցկուհի չէր։ Նա երիտասարդ էր, շենշող, չափազանց ժամանակակից, լավ էր հագնվում և զարմանալիորեն լավ տեղեկացված էր նոր գրքերից։ Ռոզմերին արդեն երկու տարի է, ինչ ամուսնացած էր, և ամուսինը պաշտում էր նրան։ Նրանք հարուստ էին, իսկապես հարուստ, ոչ թե հարմար՝ լավ ապրող, ուստի՝ եթե Ռոզմերին ցանկանում էր խանութ գնալ, նա գնում էր Փարիզ, ինչպես մենք կգնայինք Բոնդ փողոց։