Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Saturday, March 7, 2015

Անդրեյ Տարկովսկի | Մարտիրոլոգ

Ցինիզմը դեռ ոչ ոքի չի փրկել: Դա փոքրոգիների ճակատագիրն է:
Անդրեյ Տարկովսկի
Երկու խոսք

Ա. Տարկովսկու «Մարտիրոլոգ»-ի պատմությունն սկիզբ է առնում «Սոլյարիս» ֆիլմի նախապատրաստական շրջանից, քառամյա աշխատանքային պարապուրդից հետո: Օրագրում վերջին գրառումը նա 1986 թ. դեկտեմբերի 15-ին է արել՝ վախճանից երկու շաբաթ առաջ:
«Մարտիրոլոգ»-ում Տարկովսկին հազվադեպ էր խոսում աշխատանքից: Քանի որ յուրաքանչյուր ֆիլմի համար նա աշխատանքային առանձին օրագիր էր պահում: Բայց և հետապնդումների, ճնշումների ու տառապանքների «թվարկմամբ» էլ չի սահմանափակվել: «Մարտիրոլոգ»-ում կան և՛ փիլիսոփայական խորհրդածություններ, և՛ մեջբերումներ նոր-նոր ընթերցված կամ վերընթերցված գրքերից, և՛ կենցաղային բովանդակության նշումներ (գյուղական տան շինարարության մասին ևն)…