Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, May 12, 2022

Խորխե Լուիս Բորխես. Պահեր


 Եթե ​​կարողանայի նորից ապրել կյանքս, 
Հաջորդ կյանքում կփորձեի ավելի շատ սխալներ թույլ տալ։

Չէի փորձի լինել այսպես կատարյալ, ավելի շատ կհանգստանայի:
Ավելի հիմար կլինեի, քան երբևէ եղել եմ,
Իրականում շատ քիչ բաների լուրջ կվերաբերվեի:

Ավելի քիչ մաքուր կլինեի:


Ավելի շատ ռիսկի կդիմեի,
Կճամփորդեի ավելի շատ,
Ավելի շատ մայրամուտներ կդիտեի,
Ավելի շատ սարեր կբարձրանայի, ավելի շատ գետերում կլողայի:

Կգնայի ավելի շատ վայրեր, որտեղ երբեք չեմ եղել,
Կուտեի ավելի շատ պաղպաղակ, ավելի քիչ լոբի,
Ավելի շատ իրական խնդիրներ կունենայի, ավելի քիչ երևակայական։

Այն մարդկանցից եղա, ով ապրեց խոհեմ ու բեղմնավոր կյանքի յուրաքանչյուր րոպեն,
Իհարկե, ուրախության պահեր ևս ունեցա։ 

Բայց եթե անցյալ վերադառնայի, կփորձեի ունենալ միայն լավ պահեր:

Եթե ​​չգիտեք, դրանից է ստեղծված կյանքը՝ միայն պահերից.
Բաց մի թողեք «հիման»։

Ես նրանցից էի, ով երբեք ոչ մի տեղ չէր գնում առանց ջերմաչափի, առանց տաք ջրի շշի, առանց անձրևանոցի, առանց օդապարիկի։
Եթե ​​կարողանայի նորից ապրել, կճամփորդեի ավելի անլուրջ։

Եթե ​​կարողանայի կրկին ապրել, 
Կսկսեի բոկոտն քայլել՝ գարնան գալուն պես,
Կմնայի բոկոտն մինչև աշնան վերջը:

Ավելի շատ կշրջեի կառքով,
Կդիտեի ավելի շատ արևածագեր, 
Կխաղայի ավելի շատ երեխաների հետ,
Եթե միայն ուրիշ կյանք ունենայի իմ առջև։

Բայց, ինչպես արդեն տեսնում եք, 85 տարեկան եմ…Գիտեմ, որ մեռնում եմ․․․ 

Բնագիրը

Թարգմանությունը՝ Սյուզի Մարտիրոսյանի
Խորհրդատու՝ Ռուզաննա Սարգսյան

0 մեկնաբանություն:

Post a Comment