Քո կյանքը՝ քո կյանքն է
մի՛ թող, որ այն շղարշված լինի
խոնավ հնազանդությամբ.
եղի՛ր ժամանակին.
ելքեր շատ կան.
այնտեղ՝ ինչ-որ տեղ լույս կա.
այն հնարավոր է շատ չէ, բայցհաղթում է խավարին.
եղի՛ր ժամանակին.
աստվածները շանսեր կառաջարկեն քեզ.
ճանաչի՛ր դրանք.
վերցրու դրանք.
դու չես կարող հաղթել մահվանը, բայց
դու կարող ես հաղթել մահվանը կյանքում,
այն էլ երբեմն.
և ինչքան հաճախ սովորես անել դա,
այնքան շատ լույս կլինի այնտեղ։
Քո կյանքը՝ քո կյանքն է.
գիտակցիր, քանի դեռ ունես այն.
դու հրաշալի ես.
աստվածները սպասում են, որ հրճվեն
քեզ վրա։
Բնօրինակը
Թարգմանությունը՝ Լիլիթ Գաբրիելյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment