Կարծեմ էլի ասել եմ, որ երբ այլևս չեմ կարողանում տանել այս վայրը, որ ես և ոմանք կոչում ենք Իսպանիա, փորձում եմ գրադարանի միջով նայել նրան` հասկանալու և գոնե տանելի դարձնելու համար նրա սոցիալական հիվանդությունը, պատմական ստորությունը և նրա շարունակական դժբախտությունը։ Ուզում եմ ասել, որ դիմում եմ գրքերին՝ որպես բացատրություն և ցավազրկող։ Եվ իսկապես որ դա թեթևացնում է։
Մխիթարում է, և դա արդեն ինչ-որ բան է, քանի որ ցանկացած բանի ըմբռնումն օգնում է այն գլխում տեղավորելուն։ Սակայն այսօր ինձ դուք բռնեցրիք գրելիս` զենքերը մի կողմ դրած։ Եվ պետք է խոստովանեմ, որ երբ խոսում եմ գրադարանի մասին, այնքան էլ
անկեղծ չեմ։ Կան ուրիշ՝ ավելի պարզ ցավազրկող մեթոդներ, սիրելի՛ Վաթսոն։ Մի քանիսը վտանգավոր են, քանի որ ունեն երկու կողմ։ Այն նույն բանը, որ կարող է քեզ սփոփել, կարող է և ավելի զայրացնել։ Բայց այսպիսին է կյանքը։ Ես ի նկատի ունեմ փողոցով քայլելը, տեսնելն ու լսելը։
անկեղծ չեմ։ Կան ուրիշ՝ ավելի պարզ ցավազրկող մեթոդներ, սիրելի՛ Վաթսոն։ Մի քանիսը վտանգավոր են, քանի որ ունեն երկու կողմ։ Այն նույն բանը, որ կարող է քեզ սփոփել, կարող է և ավելի զայրացնել։ Բայց այսպիսին է կյանքը։ Ես ի նկատի ունեմ փողոցով քայլելը, տեսնելն ու լսելը։
Հենվել բարի սեղանին և ականջ դնել։ Մեր իսկ մեջ փնտրել զվաճալի կողմերը, որոնք երբեմն հուզիչ են լինում։ Եվ այն, ինչ մեզ շատ անգամներ դատապարտում է, երբեմն էլ փրկում է։ Երբեմն ինքս ինձ ասում եմ՝ ինչպե՞ս կարող ես չսիրել այս մարդկանց։ Այդ անիծյալ իսպանացիներին։ Ինչպես կարող ես չսիրել նրանց։
Հիմա ձեզ կպատմեմ պատահած վերջին դեպքը։ Մի քանի օր ծով ու երկնքից բացի բան չտենսնելուց հետո խարիսխ եմ գցել Ֆորմենտերայում՝ Մոլի դե լա Սալիի դիմաց։ Հինգ Մետր խողովակ և երեսունհինգ մետր շղթա, մի հրաշալի կայանատեղ, որը ձմռանը միշտ գտնում եմ ամայի, սակայն ամռանը ցերեկվա ընթացքում ասեղ գցելու տեղ չի լինում։
Նավի եզրին նստած կարդում եմ Ջոզեֆ Քոնրադի՝ հազար անգամ ընթերցածս «Երիստարդությունը», և երբեմն բարձրացնում եմ աչքերս և նայում շուրջս՝ առագաստանավերի և մոտորանավակների գնալ գալը, անթերի շարժումները նրանց, ովքեր գիտեն, թե ինչ են անում և անպատասխանատու հանգստացնողների բռնած անճարակ գործերը, ինչպես այս հիմարի, որը գալիս է, նետում է հինգ մետրանոց շղթան, մինչև խարիսխը դիպչում է հատակին, հաջորդ պահին ընտանիքի հետ նստում է փչովի նավակի մեջ և հոսանքի մեջ է թողնում առագաստանավը, որը, ալիքների մեջ մի քիչ ճոճվելուց հետո, արևելյան քամին քիչ-քիչ քշում է դեպի բաց ծով։ Եվ ես օբյեկտիվ հետաքրքրությամբ նայում եմ, թե ինչպես է հեռանում նավը, մինչև Կոնրադին վերադառնալը։ Գրողի ծոցը, մտածում եմ` էջը թերթելով, թող գնա գրողի ծոցը։
Իսկ հետո ահա՝ ինչ եղավ, և արդեն մոռացա գիրքը։ Երկու փոքր մոտորանավակ՝ իսպանական դրոշներով, գալիս են միասին, և ինձ մոտիկ խարսխվում են մեկը մյուսի կողքին։ Երկուսի վրա ընտանիքներ կային, կին, սկեսուր, աներորդի, երեխաներ, համարյա ութ-տասը հոգի կար ամեն նավի վրա։ Մեկը իր խարիսխը չափից շատ մոտ էր գցել մի մեծ անգլիական շքեղ նավի քթին, այն նավերից, որոնցում մոտ կես դյուժին համազգեստով նավաստիներ են լինում, և սրանցից մի քանիսը թեքվեցին դեպի նավը, որ ասեն, որ չափազանց մոտ է և քամու շարժից կարող է շրջվել իրենց վրա։ Նրանք ասում էին դա անգլերեն` բղավելով։
Իհարկե մոտորանավակի տերը ՝ իսկական գարեջրի տակառ` հավայան բերմուդայով, փայլփլուն գլխարկով, և անունն էլ հաստատ Պակո, Պեպե կամ Մանոլո, մի բառ անգամ անգլերեն չգիտեր, սակայն հասկանում էր ժեստերով։ Եվ այստեղ գլուխ է բարձացնում արյունը։
-Մտքներովդ էլ չանցնի,-գոռում է նրանց։ Եվ հետո, քանի որ դիմացինները շարունակում էին պնդել և ձեռքերով հասկացնել, բացում է գարեջրի բերանը և միաժամանակ իրավաբանորեն պարզաբանում իրավիճակը։
-Սրանք Իսպանիայի ջրերն են ու կկանգնեմ, ուր որ մտքիս փչի։
Անգլիացի նավաստիները շարունակում էին բողոքել։ Նավի տերը՝ մի ճերմակահեր գեր մարդ, նրա կինը, ենթադրում եմ, երկու փոքրիկները, նայում էին, թե ինչ է կատարվում։ Եվ ամբողջ խումբը՝ տերը, ընտանիքը, նավաստիները, տախտակամածից նախատում էին իսպանացուն, որը, կպած նրանց, անվրդով ցցված նավի քթին, մինչ իր կինը սեղան է գցում և ընտանիքին բուտերբրոդները բաժանում, մի ձեռքով հետույքն է քորում, իսկ մյուսով գարեջուր է խմում, միաժամանակ գլուխը թափ տալով` ասում է «ոչ» նորին գերազանցություն թագուհու հպատակներին։
-Որ ասում եմ՝ ոչ, ուրեմն՝ ոչ, գրողի ծոցը գնացեք, ինձ այստեղից անգամ քաղաքացիական գվարդիան էլ չի շարժի։
Բայց դեռ ամենահետաքրքիրն առջևում է։ Քանի որ մոտորանավակի տերը, որ խարիսխ էր գցել մի քիչ այն կողմ, այսինքն այս գարեջուր խմողի ընկերը, որի անունը անկասկած նույնպես Պեպե էր կամ Պակոն կամ Մանոլո, տեսնում է իրարանցումը և ընտանիքին թողնելով այնտեղ՝ շտապում է օգնության հասնել իր ընկերոջը` ամբողջ ուժով թիավարելով ռետինե մակույկը։ Եվ երբ հասնում է, կանգնում է մոտորանավակի և անգլիացիների առագաստանավի միջև, ոտքի է կանգնում ու կատաղած բղավում։
Դուք ավելի լավ է մեզ Ջիբրալթարը վերադարձրեք:
Այդ ժամանակ առաջին նավակի տերը նրան մի գարեջուր է փոխանցում, և հաջորդ վայրկյանին ապշած անգլիացիների աչքի առաջ երկու ընկերները, ինչպես ֆուտբոլի ժամանակ, սկսում են երգել` «Ես իսպանացի եմ, իսպանացի, իսպանացի»։
Ինչպես չսիրես դրանց, ասում եմ ինքս ինձ։ Այս կենդանիներին։ Ինչպես չսիրես։
Թարգմանությունը իսպաներենից՝ Նանոր Հովհաննիսյանի
Խորհրդատու՝ Նարինե Բարսեղյան
0 մեկնաբանություն:
Post a Comment