Նավախոների առաջնորդը
Մի օր Կառլ Յունգը զրուցում էր նավախոների առաջնորդի հետ ամեն հնդկացու բնորոշ սեփական արժանապատվության զգացումի, նրանց փառահեղ հանգստության և ինքնավստահության մասին: Նրանց կյանքը լցված է մի տիեզերական իմաստով, այնինչ սպիտակ մարդու կյանքը, որ հիմնված է միայն ռացիոնալիզմի և առողջ բանականության ենթադրությունների վրա, իրականում աղքատ և դատարկ է: Այս զրույցի ժամանակ առաջնորդն ասել է Յունգին.
-Տեսեք, թե ինչ լարված ու մտահոգ տեսք ունեն սպիտակ մարդիկ: Նրանց շուրթերը սեղմված են, քիթը՝ սրված, դեմքն ամբողջությամբ պատված է ծալքերով ու կնճիռներով։ Նրանց հայացքում միշտ մտահոգություն կա, փնտրում են ինչ-որ մի բան, նրանց միշտ ինչ-որ մի բան պետք է, ինչ-որ մի բան պակասում է. նրանք միշտ անհանգիստ ու լարված են։ Մենք չենք հասկանում, թե ինչ են նրանք ուզում։ Կարծում ենք՝ նրանք խելագար են:
Յունգը նրան հարցրել է, թե ինչու է նա այդպես կարծում։
-Նրանք ասում են, թե գլխով են մտածում,- պատռասխանել է նա։
-Հապա՝ ուրիշ ինչպե՞ս։ Դո՞ւք ինչով եք մտածում,- զարմացել է Յունգը։
-Այ, սրանով,- ասել է առաջնորդն ու ցույց տվել սիրտը։
Սարսափելի փոթորիկը
Մի անգամ, երբ Ագբարը դուրս եկավ ծով ուժեղ փոթերիկ սկսվեց: Այդ ժամանակ ստրուկներից մեկը սկսեց լաց լինել ու վախից ճչալ, որվհետև նա ոչ մի անգամ ծովում չէր եղել և շատ էր վախեցել: Նրա լացուկոծը այնքան երկարեց, որ սկսեցին խեղճի վրա զայրանալ։ Ագբարը զայրույթից պատրաս էր նրան ջուրը նետելու: Բայց Բիրբալը հետ պահեց նրան:
-Թույ տուր ես նրան հանգստացնեմ։
Այդ խոսքերով նա հրամայեց նետել դժբախտին տախտակամածի վրայից: Ջրի մեջ ստրուկն ավելի ուժեղ ճչաց և սկսեց ձեռքերով հարվածել ջրին: ՄԻ քանի վայրկյան հետո Բիրբալը հրամայեց ջրից հանել և նորից բարձրացնել նրան տախտակամած: Տախտակամածի վրա ստրուկը նստեց մի անկյունում և լռեց:
Երբ Ագբարը Բիրբալին հարցրեց նրա այդ գործողության իմաստը, վերջինս պատասխանեց.
-Մինչև չընկնենք իսկական փորձանքի մեջ, չենք իմանա՝ ինչքան էինք երջանիկ:
Թարգմանությունը՝ Էդուարդ Մովսիսյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment