Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Sunday, July 19, 2015

Հենց սկսեք օգտագործել ձեր մենակ լինելը, այս 10 բաները կլինեն

Շատ մարդիկ հակված են նկատելու, որ «մենակ լինելը» ձանձրալի է: Նրանք կարծում են, թե դա նշանակում է, որ հասարակությանը դեմ են կամ անցանկալի են դառնում վերջինիս համար: Իրականում մենակ լինելը միանշանակ վատ չէ: Հենց որ ընդունում եք մենակությունը, առատորեն շահում եք։ Չեմ ասում` պիտի անտառներ գնաք և հասարակությունից հեռանաք: Ոչ ոք չի թերագնահատում հարաբերություններից առաջացող օգուտներն ու զվարճանքը: Ասածս այն է, որ երբ սովորեք մենակ վայելել ձեր ժամանակը, կսկսեք մարդավարի ապրել:
Ահա այն տասը բաները, որոնք տեղի կունենան, հենց որ սկսեք ընդունել մենակությունը:

  
1. Կվերալիցքավորվեք

Այլ մարդկանցով շրջապատված լինելիս սպառվում է մեր էներգիան: Մենք ստիպված ենք մյուսներին զբաղեցնել, զվարճացնել, կարդալ իրենց զգացողությունները և այլն: Կարող է մտավոր հոգնածություն առաջանալ անընդհատ ուրիշների հետ հարաբերվելու պատճառով:Մենակ ժամանակը հնարավորություն է տալիս զգացմունքային դադար ունենալու և վերալիցքավորվելու:

2.Կստանաք եք ավելի շատ ժամանակ խորհելու համար

Կյանքը անընդհատ առաջ է գնում ժամում 1000 մղոն:Մենք պիտի գործենք արագ, և դա հաճախ կարող է մեզ ուղղված մարտահրավեր լինել: Մենակ լինելը ինքնավերլուծության որոշ հնարավորություն է տալիս: Ստիպված չեք վերլուծելոււ ուրիշների մտքերն ու զգացողությունները, և դա ժամանակ է տալիս ներհայեցողության:

3.Կսկսեք ճանաչել ձեր զգացողությունները

Եթե դուք շրջապատված եք մարդկանցով, մշտապես պիտի կարդաք և հաշվի առնեք նրանց զգացողությունները: Մենակ չլինելով՝ ժամանակ չունեք ձեր զգացողությունները ճանաչելու։ Մենակ լինելը լավ հեռանկար է բացում սեփական զգացողությունների համար։ Կհասկանաք, թե ինչից եք տխրում,վշտանում և ինչից եք ուրախանում: Հենց որ հասկանում եք այդ բաները, ավելի հեշտ է դառնում ինքներդ ձեզ կարգավորելը:

4.Կանեք բաներ, որոնցով իսկապես հետքրքրված եք

Երբ շրջապատված եք մարդկանցով,պիտի փոխզիջումների գնաք,հաշվեք ուղիները, որ ամբողջ խումբը կարողանա ընդգրկվել գործի մեջ:Սովորաբար այն,ինչ դուք առավել ցանկանում եք, միշտ չէ, որ խումբն է ցանկանում: Մենակ լինելը ձեզ ազատություն է տալիս անելու այն, ինչ ցանկանում եք:
  
5.Դուք կլինեք շատ ավելի գործուն

Կասկած չկա, որ ուրիշ մարդկանց ընկերակցությունը ժամանացային և զվարճալի է, բայց դա նաև կտրուկ ազդում է ձեր գործունեության արդյունավետության վրա: Շատ ժամանակ այլ մարդկանց ներկայությունը պարզապես շեղում է ձեզ գործեր անելիս:Մենակ ժամանակ դուք առավել գործուն եք,ավելի քիչ են խանգարող հանգամանքները:

6.Հարաբերությունները կդառնան նույնիսկ ավելի հաճելի

Եթե դուք կարողանում եք անցկացնել ժամանակը մենակ, կանոնավոր կերպով, ի վերջո դուք սկսում եք վայելել այն: Նաև նկատում եք, որ նույնիսկ ավելի եք վայելում հարաբերություններն ուրշիների հետ: Որովհետև մենակ անցկացրած ժամանակը ձեզ տալիս է ավելի մեծ գնահատում ձեր և ձեր ընկերների հանդեպ:

7.Դուք ավելի անկախ կդառնաք

Երբ դուք սիրեք մենակությունը, ձեր մենակ լինելու առկա հնարավորության մեջ ավելի ինքնավստահ կլինեք: Դա էլ իր հերթին ավելի անկախ կդարձնի ձեզ:Դուք ընկերախմբի ուժգին պահանջ չեք զգա, կամ մենակ լինելու անհանգստություն:

8.Դուք ստիպված չեք լինի մշտապես մյուսներին ուրախացնել:

Կյանքը բեռնված է տարբեր հարաբերություններով:Այդ հարաբերությունների մեծ մասը պահպանվում են, երբ երկու կողմերն էլ երջանիկ են մնում: Բայց դա կարող է խիստ նվազել, կախված նրանից, թե ում հետ է ձեր հարաբերությունը: Երբ դուք մենակ եք, միակ մարդը ում երջանկությամբ պիտի մտահոգված լինեք, դուք ինքներդ եք:

9.Դուք ներողություն չեք խնդրի որևէ բանի համար:
Երբ սկսեք օգտագործել ձեր մենակ ժամանակը, դուք շատ շուտ կսովորեք, որ մենակություն նշանակում է, որ դուք հարկ չունեք ներողություն խնդրելու ձեր արածի համար: Մենք հակված ենք անելու բաներ, որ վշտացնում են մյուսներին կամ վիրավորում նրանց զգացմունքները, և մենք անմիջապես պիտի ներեղություն խնդրենք դրա համար: Մենակ մնալիս այդպես չէ: Մենակ լինելը հեռացնում է ամեն մի ազդեցություն: Դու կարող ես մի պահ կանգ առնել քեզ հասկանալու համար։

 10.Դուք կդադարեք հավանության կարիք ունենալուց:

Շատ ժամանակ մենք զգում ենք, որ մինչև գործելը անհարժեշտ է մեր ընկերների և ընտանիքի հավանությունն ստանալ:Մենք սիրում ենք նայել ուրիշներին մեր հաջորդ քայլն անելու համար: Ես չեմ ուզում ասել, թե խորհուրդ հարցնելը վատ բան է, բայց շատ ժամանակ, երբ կարող ենք գործել ինքնուրույն, դեռ համառորեն սպասում ենք ուրիշների պատասխանին: Ժամանակը մենակ անցկացնելը սովորեցնում է վստահել սեփական բնազդներին և որոշումներ կայացնել առանց որևէ օտար ազդեցության:

Թարգմանությունը՝ Մարիամ Գևորգյանի
Աղբյուրը՝ Higher perspective

0 մեկնաբանություն:

Post a Comment