Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, April 14, 2015

Իր տեսակի մեջ վերջինը

Որսորդների՝ իր ցեղաստեսակի կենդանիներին ոչնչացնելուց հետո Սուդան  ռնգեղջյուրը հայտնվել է վտանգավոր վիճակում. նա վերջին հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրն է մոլորակի վրա, որ որձ է:
Ըստ The Independent-ի՝ 40-ամյա ծեր կենդանին Քենիայի հատուկ հսկվող տարածքում, ուր նա ապրում է, 24-ժամյա ռազմական հսկողության տակ է առնվել: Հույս կա, որ Սուդանը (ռնգեղջյուրը) մի օր ի վիճակի կլինի ժառանգ տալու, և հնարավոր է, որ ոչնչացումից պաշտպանեն այդ տեսակը:

Սուդանի ու իր տեսակի երկու էգ ռնգեղջյուրների մասին Քենիայի Ol Pejeta Conservancy-ում հոգ են տանում հատուկ հսկիչները: Հաղորդում են, որ այդ երեքը աշխարհում վերջին հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրներն են: Մյուս երկու էգ ռնգեղջյուրներն ապրում են գերության մեջ:
«Որսագողերից պաշտպանելու համար Սուդանին «զինել են» ռադիոհաղորդիչներով»,-հաղորդում է The Independent-ը:
Ռնգեղջյուրի եղջյուրը հեռացրել են որպես նախազգուշացում:
«Նրա եղջյուրի հեռացման միակ պատճառը որսագողությունը կանխելն է»,-The Dodo-ին ասել է հատուկ հսկվող տարածքի հսկիչ Էլոդի Սեմփիրը,-«Եթե ռնգեղջյուրը չունի եղջյուր, ապա նա չի հետաքրքրի որսագողերին: Սա զուտ նրան ապահով պահելու համար է»:
Ըստ World Wide Fund for Nature-ի (WWF, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ), 1960 թվականին ավելի քան 2000 հյուսիսային սպիտակ ռնգեղջյուր էր շրջում Երկրի վրա: Որսագողությունը այդ թիվը 1984-ին հասցրեց 15-ի:
Որսագողերը վտանգավոր են ոչ միայն ռնգեղջյուրների համար, որոնց եղջյուրների մեկ կիլոգրամը 75.000$-ից ավել արժե, այլ նաև այն մարդկանց համար, ովքեր փորձում են պաշտպանել նրանց:
Հունվարին տված իր հարցազրույցում Սիմոր Իրունգուն՝ Սուդանի և այլ ռնգեղջյուրների հսկողը, Ol Pejeta-ում, բացատրել է, թե ինչքան վտանգավոր է իր աշխատանքն իր կյանքի համար:
«Ռնգեղջյուրների ժանիքների ու եղջյուրների պահանջարկի հետ միասին, մենք հանդիպում ենք շատ որսագողության փորձերի և դրանց հակազդելու համար մենք մեր կյանքը վտանգի տակ ենք դնում»,-World of Animals կայքին ասել է Իրունգուն:

Իրենց հսկիչներին լավագույն վերապատրաստումներ ապահովելու և սարքավորումներ տրամադրելու համար Ol Pejeta-ն անցած ամիս սկսել է GoFundMe քարոզարշավը: Այսպիով՝ քարոզարշավը արդեն «վաստակել է» 7700$:

Թարգմանությունը՝ Նարեկ Սահակյանի
Աղբյուրը՝ www.huffingtonpost.com

0 մեկնաբանություն:

Post a Comment