Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Monday, December 19, 2022

Անվերջության մեջ դատարկ․ Մարիա Կրիստինա Ասկոնա


Կասկածները շփոթեցնում են մտքերը,
Բացակայությունը անտեսանելի կապերի հետ կապված զգացմունքներ ունի,
Հոգին ցնցվում է, որովհետև չի կարողանում գտնել սիրելիին,
Բոլորը փակվում են տարօրինակ ցանցերի մեջ, բայց գրիչը պատռում է դրանք,
Գրիչը հատում է դրանք, որպեսզի լայնանան՝ ելք տալու:
Անսահմանության մեջ դատարկություն կա՝ անհուն փոս,
Որտեղ լուսինը չի կարող  ծագել, որովհետև շատ խորն է,
Որտեղ մտքերը հայտնվում են՝ ներսում փլուզվելու համար,
Եվ  մոլորվում ես այս խորհրդավոր լաբիրինթում, որտեղ ոչինչ այն չէ, ինչ կա,
Որտեղ լույսերը կալսվում  են, մոլորակները՝ շրջվում, ամպերը՝ թաքնվում,
Որտեղ ճշմարտություն փնտրող զգացմունքները թրթռում են և շեղվում,
Ցանկանում են իմանալ, հետաքննել, բայց չեն գտնում ճշմարտությունը, թե որտեղ ես գտնվում,
Կա միայն լռություն, առեղծված ու մենությունը լցնում է  ամեն ինչ:
Երբ դուրս են գալիս, ներխուժում երկինք, բարձրանում են,
Փնտրում են անսահմանության դատարկության մեջ, չեն դադարում որոնումները,
Բայց միայն գտնում են ոչնչից ստեղծված  այդ խավարը,
Եվ  նրանք մնում են անշարժ՝ նայելով երկնակամարին՝
սպասելով, որ լուսավոր կետերը փայլեն,
Գայլի երախի պես սև մութն ընկնի,
ոչ լուսին, ոչ աստղ, միայն խավարի մենություն:

ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բնագիրը

Թարգմանությունը՝ Արթուր Պետրոսյանի
Խորհրդատու՝ Ռուզաննա Սարգսյան

0 մեկնաբանություն:

Post a Comment