նկարի աղբյուրը |
Ստվերի ամենավառ դրսևորումներից մեկն այն սուր ջղայինությունն է, որ ոմանք առաջացնում են մեր մեջ։ Երբ մենք ուրիշ մարդու մեջ նկատում ենք այն հատկությունները, որոնք ժամանակին ինքներս մեզ արգելել ենք, մեր ներսում բորբոքվում է չարդարացված զայրույթ, որը զգում ենք մեր հանդեպ։ Հիշեք ցանկացած մարդու, ով ձեզ վրդովեցնում է. ուշադիր նայեք և կտեսնեք նրա մեջ ձեր աղավաղված արտացոլանքը: Բայց երբ հաշտվեք ինքներդ ձեզ հետ, այլևս գրգռվածություն չի լինի: Ընդունելով ինքներս մեզ՝ մենք ինքնաբերաբար սովորում ենք ընդունել ողջ աշխարհն այնպիսին, ինչպիսին կա:
Բացի այդ, այն հատկությունները, որոնք ժամանակին, պարզվում էր, պարզապես անօգուտ էին, հաճախ հայտնվում են Ստվերում։ Օրինակ՝ լավ երաժշտական լսողությամբ երեխան երաժշտություն չսիրող ծնողների մոտ չի սովորի օգտագործել իր լսողությունը, և հոգու մի կտոր, որը կապված է այս բնածին ունակության հետ, կկորչի հոգու խավարում և կտաշի այնտեղից բաց թողնված հնարավորությունների և կորցրած ճանապարհի անհասկանալի կարոտ:
Ստվերը ուժի և հոգևոր ներուժի շտեմարան է, այլ ոչ թե մարդու մեջ ամեն չարիքի մարմնացում։ Ստվերը հոգու անբաժան մասն է, որի հետ անպայման պետք է ծանոթանալ ու ընկերանալ, որը պետք է ընդունել և սովորել օգտագործել գիտակցաբար։
Թարգմանությունը՝ Մկրտիչ Պապիկյանի
No comments:
Post a Comment