Դուք ձեզ հարց տալի՞ս եք, թե ինչու այսքան տարիներ անց դեռ չեք վերականգնվել, արթնացել, կերպարանափոխվել։ Ինչո՞ւ են ցավը, շփոթությունը, կասկածը, տխրությունը, կարոտը դեռևս այստեղ։
Դուք ասում եք. «Ես ներկա պահին պետք է բոլոր հարցերի պատասխանները գտած լինեի: Ներկա պահին իմ տխրությունը պետք է անցած լիներ։ Ես ներկա պահին պետք է ավելի հանգիստ զգամ ինձ: Եվ ուրախությունը պետք է լիներ իմ բնական վիճակը: Ներկա պահին…»
Եղբա՜յր, «Ներկա պահին»-ը ստերից ամենամեծն է:
«Ներկա պահին․․․» չկա:
Չի կարող լինել «Ներկա պահին…»:
Գոյություն ունի միայն հիմա: Հենց այս պահը։
Չի կարող լինել «Ներկա պահին…»:
Մնաս բարով, «Ներկա պահ…»։
Եթե մենք կարողանանք դեն նետել ակնկալիքներն ու հույսերը, «ներկա պահին․․․»-ի շուրջ ագրեսիվ միֆը, «դեռևս» բառի հնացրած սուտը և տեսնել, թե ինչ է իրականում գտնվում Այստեղ, կկարողանանք տեսնել ներկա փորձի սրբությունն ու խելամտությունը: Մենք կարող ենք փոխել մեր հարաբերությունների պարադիգմը ցավով
նրանից՝
«Տխրություն, ինչու ես դեռևս այստեղ: Կցանկանայի, որ դու այս պահին այստեղ չլինեիր», նրան՝
«Տխրություն, դու այստեղ ես: Այստե՜ղ։ Ի՜նչ պատիվ է քեզ հանդիպելը։ Դու նույնպես կյանք ես: Գիտակցության ալիք։ Դու «դեռ այստեղ» չես։ Դու այստեղ ես, հիմա, այս պահին և միայն: Այն լռության մեջ, որը ես եմ ներկայության այս օվկիանոսային տարածքում, մենք հանդիպում ենք»:
Տառապանքը դրանից ազատվելու համար չէ, բարեկա՛մս. այն առաջանում է, որպեսզի լինի քո ներկայության սիրող ձեռքերում։
Ահա թե ինչու ես դու քեզ «դեռևս այստեղ» զգում:
Դու դեռևս այստեղ ես սիրո համար:
Թարգմանությունը՝ Աշոտ Հովեյանի
No comments:
Post a Comment