Sunday, March 5, 2023

Լինետ Յադոմ-Բոակյեն




Ով է նա և ինչով է հայտնի
Lynette Yiadom-Boakye
Citrine by the Ounce 2014
Doreen Chambers and Philippe Monrougié
© Lynette Yiadom-Boakye


Լինետ Յադոմ-Բոակյեն ծնվել է Լոնդոնում 1977 թվականին: Նրա ծնողները Գանայից Մեծ Բրիտանիա են տեղափոխվել 1960-ականներին: Նրանք երկուսն էլ բուժակ էին։ Երբ Լինետը փոքր էր, սիրում էր երազել և օգտագործել իր երևակայությունը: Մինչ նրա նկարչուհի դառնալու որոշումը, նա ցանկանում էր ակնաբույժ լինել:

Երբ մեծացավ, նա գնաց արվեստի դպրոց: Փորձեց արվեստի մի քանի տարբեր տեսակներ, բայց որոշեց, որ ամենից շատ սիրում է նկարել: Նա շատ ժամանակ է ծախսել՝ սովորելով նկարել «կյանքից», ինչը նշանակում է, որ նա նկարել է այն, ինչ տեսել է իր առջև: Ավելի ուշ փոխեց միտքը։ Նա հասկացավ, որ իրեն քիչ է հետաքրքրում իրական մարդկանց նկարելը և ավելի շատ հետաքրքրված է հենց նկարել գործընթացով:

Ովքեր են նրա նկարների մարդիկ

Յադոմ-Բոակյեի պատկերների մարդիկ իրական չեն: Իրականում նրանք բոլորը երևակայական են: Լինետը հորինում է նրանց: Նա օգտագործում է ամսագրերում գտած պատկերներ, որոնք կտրում և ավելացնում է իր սեւագրերում, ինչպես նաև իր հիշողություններն ու արած էսքիզները: Նրա նկարները չեն փորձում բացահայտել որևէ մեկի կերպարը և նա երբեք չի նկարում որեւէ մոդել: Այդ պատճառով նա դրանց նույնիսկ դիմանկարներ չի անվանում:

Lynette Yiadom-Boakye Accompanied To The Kindness 2012
Courtesy the Artist, Corvi-Mora, London, and Jack Shainman Gallery, New York
© Lynette Yiadom-Boakye

Նրա նկարների մարդիկ սովորաբար հանգստանում են, պարում կամ ինչ-որ բանի մասին են մտածում։ Երբեմն նրանք իրենց հետ ունենում են կենդանիներ, օրինակ բվեր, թութակներ կամ կատուներ: Այս նկարում, որը կոչվում է «Բարության ուղեկցությամբ», կա մի թութակ, որը կանգնած է տղամարդու ձեռքին: Կարծես թռչունը մարդու կախարդական ընկերն է:

Դուք միգուցե կցանկանաք ավելին իմանալ մարդկանց մասին, քանի որ նրանք իսկապես հետաքրքիր են թվում: Բայց նկարիչը մեզ ոչ մի հուշում չի տալիս: Մենք չգիտենք, թե ովքեր են այդ մարդիկ, բայց կարող ենք մեր սեփական պատմությունները հորինել նրանց և նրանց կենդանիների մասին:
Lynette Yiadom-Boakye No Need Of Speech 2018
Carnegie Museum of Art (Pittsburgh, USA)
© Lynette Yiadom-Boakye
Դուք երբևէ  ձեր երևակայության մարդկանց նկարե՞լ եք: Դուք երբևէ ունեցե՞լ եք երևակայական ընտանի կենդանի:

Նկատե՞լ եք, որ այս նկարներում պատկերված մարդկանցից շատերը կոշիկներ չունեն: Լինետ Յադոմ-Բոակյեն կարծում է, որ կոշիկները չափազանց շատ են պատմում ժամանակի որոշակի ժամանակահատվածի մասին: Նա չի ցանկանում, որ իր նկարների մարդիկ կապված լինեն որևէ ժամանակաշրջանի կամ վայրի հետ:

Ոմանք կարծում են, որ նրա դիմանկարներում մարդիկ կարծես շքեղ զգեստներ ունեն: Ի՞նչ ես կարծում։

Ի՞նչ կոշիկներ կամ հագուստ կկիրառեիք՝ ձեր ինքնանկարում: Ի՞նչ կասեին դրանք քո մասին։

Ինչպես է նկարում Լայնետ Յադոմ-Բոակյեն
Lynette Yiadom-Boakye Condor And The Mole, 2011
Arts Council Collection (London, UK)
© Lynette Yiadom-Boakye


Նա շատ երկար ժամանակ չի ծախսում իր կտավի վրա: Իրականում նա այնքան արագ է աշխատում, որ դրանցից մի քանիսն ավարտում է մեկ օրում։

Նկարելու նրա սիրած նյութը յուղաներկն է: Յուղաներկը ավանդական ներկ է, որին երկար ժամանակ է պահանջվում չորանալու համար: Նա ասում է. «Պարզապես շատ կեղտոտ է, շատ թափթփված է. այն միշտ չէ, որ անում է այն, ինչ դու ես ուզում»:

Լինետ Յադոմ-Բոակյեն շատ ժամանակ է ծախսում իր նկարների կոմպոզիցիայի մասին մտածելու վրա։ Նա ուշադիր դիտարկում է գույները, որոնք օգտագործում է ֆոնի վրա և պատկերում է մարդկանց մաշկը: Նկարչության մեջ նրա ամենասիրելի գործը հենց ներկի մասին մտածելն է և թե ինչ կարող է այն անել:

«Ժամանակի ընթացքում ես հասկացա, որ պետք է ավելի քիչ մտածել թեմայի և ավելի շատ նկարի մասին: Այսպիսով, ես սկսեցի շատ լուրջ մտածել գույնի, լույսի և կոմպոզիցիայի մասին: Որքան շատ էի աշխատում, այնքան ավելի շատ էի հասկանում, որ ուժը հենց նկարի մեջ է»:

Նկատե՞լ եք, որ նկարների վերնագրերը բոլորը բավականին բանաստեղծական են: Դե, Լինետ Յադոմ-Բոակյեն նաև գրող է: Գրում է բանաստեղծություններ և պատմվածքներ։ Նա ասում է, որ գրում է այն բաների մասին, որոնք չի կարող նկարել, և նկարում է այն, ինչի մասին չի կարող գրել:

Եթե ձեզ դուր է գալիս ստեղծագործական գործեր անել, պետք չէ սահմանափակվել արվեստի մեկ տեսակով: Դուք կարող եք արտահայտվել ցանկացած ձևով, որը ճիշտ կհամարեք: Ուզո՞ւմ եք՝ գրեք բանաստեղծություններ ու պատմվածքներ նույնքան լավ, ինչպես որքան լավ նկարում եք:

Աղբյուր

Թարգմանությունը՝ Նարե Հաղնազարյանի

No comments:

Post a Comment