Քայլում էինք դեպ տաճար մենք երկուսով։
Երեկո էր․ Աղոթքներ․ Զանգեր։
Եվ մեր հրաշք ճամփին, Լենորա,
Քամին լացով կոտրում էր ճյուղեր։
Թևերը կարոտում էին քաջությունը անհոգության,
Կարոտում էին քո հեռավորությունը նրանք։
Սակայն հանկարծ ինչ-որ երրորդ,
Տգեղ երրորդ կանգնեց մեր միջև։
Եվ լսեցինք մենք մի խուլ ձայն․
— Ցավոք, մահվան պահը կգա։
Լաց էր լինում քամին,
Մահանում էր քամին,
Եվ քայլում էինք դեպ տաճար մենք երեքով։
Թարգմանությունը՝ Անգելինա Հակոբյանի
No comments:
Post a Comment