Wednesday, February 1, 2023

Բերտա Մորիզո

 

Բերտա Մորիզո
Բերտա Մորիզոն ծնվել է 1841 թվականին Ֆրանսիայում՝ Փարիզում։ Նրա ընտանիքը հարուստ էր, և մինչ նա մեծանում էր, ծնողները խրախուսում էին նրան և քրոջը՝ Էդմային՝ գնալու արվեստի դասերի, և ընդունում էին նրանց տաղանդը: Նրանք, այնուամենայնիվ, չէին ցանկանում, որ Մորիզոն պրոֆեսիոնալ նկարիչ դառնար: Նախատեսված էր, որ նկարչությունը պարզապես հոբբի կլինի: 
Նա նկարիչների՝ «իմպրեսիոնիստներ» կոչվող խմբի մի մասնիկն էր:

Բերտա Մորիզոն սկզբում իմպրեսիոնիստների խմբի միակ կին անդամն էր։ 1877 թվականին նա մասնակցել է իրենց «իմպրեսիոնիստ» կոչվող խմբի առաջին ցուցահանդեսին։ Նա մասնակցել է բոլոր ցուցահանդեսներին՝ բացի 1879 թվականի ցուցահանդեսից, քանի որ հիվանդացել է դստերը՝ Ջուլիին ծննդաբերելուց հետո:

Այն ժամանակ կանանց հանդեպ մարդկանց վերաբերմունքի պատճառով նրա մտքով էլ չէր անցնում մենակ դուրս գալ փողոց և տեսարաններ նկարել բարերում և սրճարաններում կամ նույնիսկ զբոսայգիներում: Համարվում էր, որ անպատշաճ է կնոջ համար հանրության մեջ դուրս գալ առանց որևէ մեկի: 
Իմպրեսիոնիստների խմբի տղամարդկանցից շատերը նույնքան լավ քաղաքային կյանք են նկարել, որքան բնապատկերներ:
Երբ Մորիզոն դարձավ պրոֆեսիոնալ նկարիչ, ստիպված  էր թաքցնել իր նկարներն ու պարագաները, իր տուն այցելողներից: Թեև Բերտա Մորիզոն վաճառել է շատ նկարներ և հաջողակ է եղել իր կյանքում, այնուամենայնիվ, կնոջ համար նկարչուհի լինելը դեռ ընդունված չէր:



Բերտա Մորիզոյի նկարները հաճախ մարդիկ էին, ովքեր գտնվում են տանը կամ էլ այգում։ Նա հայտնի էր ազատ, արագ վրձնահարվածներով նկարելով: Դուք իսկապես կարող եք տեսնել նրա նկարների բոլոր վրձնահարվածները: Նա մակերեսը հարթ ու հղկած չէր թողնում:

Որոշ քննադատներ ասաում էին, որ նրա աշխատանքը անավարտ տեսք ունի, բայց դուք կարող եք այն դիտել նաև որպես «խոնավ» և զգացմունքներով լի:

Նայեք այս նկարին, որտեղ իր խոհանոցում կինն է, իսկ ոտքերի մոտ փոքրիկ շունն է: Ինչպե՞ս են Մորիզոյի վրձնահարվածները ստիպում ձեզ վերաբերվել նկարին: Ի՞նչ եք կարծում, ինչ է մտածում կինը: Ի՞նչ կարող է նա անել մի պահ հետո:

Թարգմանությունը՝ Սյուզի Մելիքյանի

No comments:

Post a Comment