Tuesday, November 8, 2022

Չառլի Ֆիլիփս

Չառլի Ֆիլիփս

Ով ով է


Իմ անունը Չարլի Ֆիլիպս է։Ես ծնվել եմ 1944 թվականին Ջամայկայի մայրաքաղաք Քինգսթոնում։ Այն ժամանակ Ջամայկան Բրիտանական Կայսրության գաղութն էր։Ամբողջ կայսրության համար Բրիտանիան համարվում էր «Մայր պետություն՛»։ Փոքր ժամանակ դպրոցից հետո ես գնում էի Քինգսթոնի նավահանգիստ, որպեսզի նայեմ, թե Անգլիայից նավերը ինչպես են գնում-գալիս։ Տասնմեկ տարեկանում ես եկա Անգլիա։  Նավարկում էի այդ նավերից մեկով, որը ինձ շատ դուր եկավ, դրա համար էլ ես այն մարդկանցից եմ, որոնց անվանում են Վինդրաշի սերունդ։ Ութ տարի անց ես Էմփայր Վինդրաշ նավի փոխարեն  վերադարձա մի ուրիշ նավով, բայց ինձ անվանում են Վինդրաշի սերունդ, քանի որ ես Կարիբյանից Երկրորդ
 համաշխարհային պատերազմից հետո եկել էի, որպեսզի բնակություն հաստատեմ Բրիտանիայում։ Ես իմ ծնողների հետ ապրում էի արևմտյան Լոնդոնում՝ Նոթինգ Հիլլում։ Այնտեղ շատ կարիբյանցիներ էին բնակություն  հաստատել։ Բրիտանիան շատ տարբեր էր Ջամայկայից։ Այն ավելի մռայլ և ցուրտ էր։ Մեզ համար բարդ էր նաև նրա համար, որ մենք սևամորթներ էինք։ Շատ բրիտանացիներ չէին ցանկանում մեզ վարձով սենյակներ տրամադրել, և այդ ժամամակ դա օրենքից դուրս չէր։ Քանի որ տները հաճախ գերբնակեցված էին լինում, ես և իմ ծնողները նույն սենյակում էինք ապրում։ Նոթինգ Հիլլ տեղափոխվելուց տարիներ հետո՝1958թին, ռասիզմի դեմ ցույցեր սկսվեցին։ Սևամորթները պետք է պաշտպանեին իրենց սպիտակամորթ բրիտանացիներից, որոնք հարձակվում էին իրենց վրա։
Երբ մեծացա,ես ցանկացա դառնալ օպերայի երգիչ կամ նավատորմի ճարտարապետ, որը նավեր է նախագծում, բայց մարդիկ ծիծաղում էին ինձ վրա։ Նրանք մտածում էին, որ ես այդպիսի ստեղծագործական աշխատանք չեմ կարողանա ձեռք բերել։ Հաճախ աֆրոամերիկացի զինվորները, որոնք այդ ժամանակ Բրիտանիայում էին, գալիս էին Նոթինգ Հիլլ, որպեսզի մասնակցեին մեր Կարիբյան խնջույքներին։ Մի օր մի աֆրոամերիկացի օդաչու իմ հայրիկին  մի տեսախցիկ տվեց։ Ես սիրում էի խաղալ դրանով։Ես նույնիսկ գնեցի մի գիրք, որը կոչվում էր «Ինքնուրույն լուսանկարիր»։ Հենց այսպես ես վաղ տարիքից սովորեցի լուսանկարել։ Ես չեմ գնացել  լուսանկարչական ոչ մի դպրոց, այլ կարդացել եմ, պարապել և սովորել եմ իմ սխալների վրա։ Ես լուսանկարում էի մարդկանց և համայնքի իրադարձությունները։ Ուղղարկի ցանկանում էի պահպանել նկարներ մարդկանց ամենօրյա կյանքից։ Սկզբում այս նկարները անում էի, որպեսզի Ջամայկա վերադառնալուն պես ցույց տամ մարդկանց, թե ինչպիսին է կյանքը «Մայր երկրում»։ Այդ ժամանակ չկային հեռախոսներ, ինտերնետ կամ էլեկտրոնային փոստեր։ Լուսանկարները արվում էին առանձին տեսախցիկով, որը ուներ պլաստիկե գլան։ Որպես լուսանկարիչ՝ ես ոչ միայն պետք է սովորեի լուսանկրել, այլև՝ ինչպես իմ լուսանկարները այդ պլաստիկե գլանից վերածեի իսկական նկարների։ Այսպիսով՝ ես ինձ սովորեցրեցի, թե ինչպես ստանամ լուսանկարներ։ Այդ ամենը անում էի գիշերը, երբ իմ ծնողները քնած էին լինում։ Ավելի ուշ լուսանկարեցի բազում կադրեր ամբողջ Եվրոպայում։ Որպես լուսանկարիչ՝ ես այնտեղ ավելի շատ հաջողություն ունեցա, քան Բրիտանիայում։ Այսօր իմ աշխատնքը ավելի ճանաչված է։ Իմ լուսանկարների շնորհիվ մարդիկ սովորում են արևմտյան Լոնդոնում ապրող սևամորթների աշխատանքային կյանքի մասին և Լոնդոնի պատմությունից մոռացված շատ հատվածներ։ Մինչ այսօր ես զբաղվում եմ լուսանկարչությամբ։Երբեմն լուսանկարում եմ նավերը և դեռ սիրում եմ օպերա գնալ։
Իսկ դուք կարո՞ղ եք ստեղծել այնպիսի մի աշխատանք, որը կներկայացնի ձեր համայնքի կյանքը։

Աղբյուրը
Թարգմանությունը՝ Մարի Մարկոսյանի

No comments:

Post a Comment