Ռաֆայել Մորելլի |
Հայտնի իտալացի հոգեբույժՌաֆայել Մորելլին հորդորում է մեզ ավելի քիչ վերլուծել և ավելի շատ զգալ։ «Մի՛ վախեցեք նույն սխալը կատարելուց, — ասում է Մորելլին, — միևնույն սխալներ կյանքում չեն լինում»․ չէ՞ որ մենք արդեն նույն մարդը չենք, ինչ երեկ, կամ մեկ տարի առաջ։ Առաջարկում ենք հգեբույժի 15 իմաստուն ասույթ առողջ սիրո մասին քո և ուրիշների հանդեպ։
- Մեր հիվանդությունների մեծամասնության պատճառը մեր վերաբերմունքն է ինքներս մեր հանդեպ։ Մեր մարմինը միշտ գիտի՝ ինչ անի։ Եվ այն խոսում է, ասում է մեզ ամեն ինչ, նույնիսկ այն, ինչ մենք չենք ուզում լսել, կամ էլ ընդունակ չենք ընկալելու մեր մեջ։
- Երբ մենք փորձում ենք ազատվել ցավից, այն ավելի է ուժեղանում։ Սակայն մշտական խորհումը խնդիրների մասին դրանք խրոնիկ է դարձնում։
- Ոչ ոք սիրո պակաս չունի, քանի որ սերը արդեն մեր մեջ կա․ մնացածն արդեն բաց լինելու հարցն է։ Հպարտությունը և վախը խանգարում են մեզ բաց թողնելու հին վիրավորանքները․ չէ՞ որ հնարավոր է հանդիպել մարդկանց, որոնք մեզ վատ կվերաբերվեն։ Արդյունքում մենք հենց այդպիսի մարդկդանց էլ հանդիպում ենք։ Այս փակ շրջանը պետք է կտրվի։
- Ամենալավ սերը, որը մենք կարող ենք ստանալ, սերն է մեր նկատմամբ․ միայն այդ դեպքում մենք կարող ենք ճանաչել ազատությունը, և մեր միջիթաքնված հանճարը մեզ կզամացնի՝ տանելով այնտեղ, որտեղ մենք իսկապես ցանկանում ենք գնալ։
- Պատրանքները սերը թունավոր են դարձնում, դրանք մեզ ցավ են պատճառում, դրանք հոգու մեծագույն թշնամին են, դրանք դևեր են։ Պատրանքները համոզմունքներն են, որ նստած են մեր մեջ և առողջ սերը փոխարինում են «օրենքով ու կանոնադրուրյամբ»։
- Ինքնաբուխ և բնական եղեք, բերեք ձեր կյանք այնպիսի բաներ, որոնք ձեզ դուր են գալիս և խուսափեք մարդկանցից, որոնք խախտում են ձեր տարածությունը, ստիպում են ձեզ ապրել գորշ, անհետաքրքիր կյանքով։
- Սերը, որը սխալ է արտահայտվում, լցված է կշռադատումներով և կարծրատիպերով։ Իր ողջ հագեցածությամբ ամբողջությամբ ընդունված չլինելով՝ այն հիվանդ է դարձնում հոգին ու մարմինը։
- Եթե դուք սիրում եք, դուք առանց որևէ գնահատող մեկնաբանությունների դիտում եք այն ամենը, ինչ կատարվում է իմ մեջ։ Սերը ծաղկում է եզակիության ընկալումից, որը ունենք բոլորս։
- Դիմավորեք ձեր կյանքում ամեն նոր բանի առանց որևէ սպասելիքի և նախապաշարումի։ Կյանքի ամեն պահին մենք վերածնվում ենք և երբեք նույն սխալները չենք կատարում, նույնիսկ երբ այդպես է թվում։ Ամեն անգամը առաջին անգամվա պես է։ Այս պահին դուք արդեն այն չեք ինչ երեկ էիք։
- Դեպրեսիան ուղեղի փորձն է էլ չլսելու ոչ մեկին, մի կողմ թողնելու այն ամենը, ինչը տանում ձեր ես-ը, ոչ թե դեպի ձեր եզակիությունը, այլ հասարակության կողմից ընդունված մոդելները։
- Ամեն անգամ, երբ մենք նախատեսում ենք խուսափել խնդիրներից, միայն ամրապնդում ենք դրանք։ Մեր հիմա ապրած կյանքից ավելի լավ ապագա կյանքի մասին մտքերը դարձնում են մեզ անվստահ և թույլ։ Դուք կարող եք տարիներով բողոքել՝ ասելով, որ բարեկեցությունը կգա, երբ ամեն ինչ փոխվի, երբ շրջապատի մարդիկ սկսեն ձեզ ավելի լավ վերաբերվել։ Այս ամենը մի մեծ մոլորություն է։ Մեզ ցավեցնում է ոչ թե դրսինը, այլ այն, ինչ ներսում է, երբ մենք հույս չենք դնում մեր ինտուիցիայի վրա։ Այն շատ լավ գիտի, թե իրականում մեզ ինչ է հարկավոր։
- Այն ինչ այս պահին մեզ համար լավ է, կարող է միայն այս պահին ազդել։ Սխալ է ենթադրել, որ մենք միշտ կմնանք նույնը։ Պետք չէ հետաձգել զբաղմունքները, նրանք նույնպես կարող են արժեզրկվել։ Ինքնախաբեության ամենատարածված ու հիմար ձևը փորձելն է փոխվել և «արժանանալ» երջանկությանը։
- Դուք չեք ծնվել, որպեսզի տանջվեք։ Սովորեք դուրս գալ ցավից թարմացած, այլ ոչ թե ոչնչացած։
- Դուք վախենում եք ուրիշների քննադատությունից, քանի որ ինքներդ հաճախ քննադատում եք ձեզ։
- Ճիշտ չէ, թե ձեր կյանքում ոչինչ չի կատավում։ Ուղղակի դուք ճիշտ տեսանկյունից չեք նայում։
Աղբյուրը
Թարգմանությունը՝ Սյուզի Մելիքյանի
No comments:
Post a Comment