Thursday, November 17, 2022

Ճնշվածություն աշխատանքից

 


Շատ մարդիկ ծանր ճնշումներ են զգում աշխատանքում, ինչը բացասաբար է ազդում նրանց արտադրողականության, անձնական և ընտանեկան կյանքի վրա:

Ահա որոշ նկատառումներ ըստ WeBMD-ի, որ ձեր աշխատանքը կարող է ազդել ձեր հոգեկան առողջության վրա.

1. Աշխատանքում դժվար է դրական զգացմունքներ ունենալ։ Աշխատանքից հեռու դուք մեծ ուրախություն և թեթևացում եք զգում, բայց աշխատավայր մտնելուց հետո չեք գտնի այս զգացմունքները: Փոխարենը միշտ ծայրաստիճան անհարմարության զգացում ունեք, կամ էմոցիոնալ հյուծված եք:
2. Աշխատանքային շաբաթից վերականգնվելու համար անհրաժեշտ են հանգստյան օրերն ամբողջությամբ։ Ձեր հոգեկան առողջությունը վատանվում է շաբաթվա ընթացքում: Երեքշաբթի օրը դուք ուժասպառ եք լինում և չեք կարող պատկերացնել, թե ինչպես կհասնեք ուրբաթին:
Երբ վերջապես սկսեք վերականգնվել, կգա աշխատանքի վերադառնալու ժամանակը:
3. Կիրակի երեկոյան դուք նյարդային եք և դյուրագրգիռ։ Ուրբաթ և շաբաթ գիշերը կարող եք գլխից հանել աշխատանքը, բայց մինչև կիրակի, չեք կարող ժխտել, այն վերադառնում է: Դժվար է ձեզ շրջապատող մարդկանց հետ հարաբերվել, և դուք չեք վայելում հանգստյան վերջին օրը, մինչ սպասում եք երկուշաբթի առավոտին:
4. Դուք միշտ երազում եք թոշակի անցնելու և աշխատանքից մշտական արձակուրդի մասին։ Դուք նույնիսկ կարող եք սկսել պլանավորել ձեր թոշակի անցնելը կամ մտածել հարստանալու ուղիների մասին, որպեսզի ստիպված չլինեք աշխատել:
5. Աշխատանքային օրերին շատ ավելի վատ եք քնում։ Թունավոր աշխատանքը կարող է ամբողջությամբ ոչնչացնել ձեր քունը: Որոշ մարդիկ զգում են այդ ազդեցությունը իրենց աշխատանքային օրերին (սովորաբար երկուշաբթիից ուրբաթ գիշեր), իսկ մյուսները կարող են նկատել դրանք աշխատանքային օրվան ասպասելիս (կիրակիից հինգշաբթի գիշեր):
6. Դուք հաճախ ֆիզիկապես հիվանդ եք։ Անհամար հետազոտություններ ցույց են տվել քրոնիկական սթրեսի ազդեցությունը իմունային համակարգի վրա: Եթե թունավորված եք աշխատանքային այս թունավոր միջավայրից, կզգաք դրա ազդեցությունը ոչ միայն ձեր մտքի և հոգու, այլև ձեր մարմնի վրա։ Դուք ասես բռնում եք յուրաքանչյուր տարածվող վիրուս, և վերականգնման համար ավելի ու ավելի շատ ժամանակ է պահանջվում, քան նախկինում:
7. Աշխատանքից շատ եք բացակայում, նույնիսկ երբ ֆիզիկապես հիվանդ չեք։ Որոշ օրեր արթնանում եք, և աշխատանքի գնալու գաղափարն անհնար է թվում։ Դուք կարող եք հասնել այն կետին, որ հագնվեք և նախաճաշեք, բայց հետո աշխատանքի գնալու միտքը ձեզ վրա հիվանդագին ազդեցություն ունենա։
8. Ձեզ դուր չի գալիս ձեր աշխատավայրը։ Թերևս ամենավառ նշանը, որ ձեր աշխատանքը թունավոր է, այն է, որ դա փոխում է ձեզ այնպես, որ ձեզ դուր չի գալիս: Դուք կարող եք ձեզնից հրաժարվել, եսակենտրոն և ցինիկ լինել: Սա կարող է անդրադառնալ ձեր ընտանիքի հետ տանը անցկացրած ժամանակի վրա, ինչը ձեզ համար ամենից տհաճն է:
Թարգմանությունը բնագրից՝ Մարիա Տիշաքճեանի

No comments:

Post a Comment