Չորս քաղաք, որտեղ սիրում են երթևեկել հեծանիվով
1.Ուտրեխտ, Նիդեռլանդներ
Ավելի քան 350000 բնակիչ ունեցող այս հոլանդական քաղաքում ամենօրյա ճանապարհորդությունների 40%-ը իրականացվում է հեծանվով։ Տեղի իշխանությունները կառուցել են աշխարհի հեծանիվների ամենամեծ կայանատեղին։
2. Կոպենհագեն, Դանիա
Բնակիչների կեսից ավելին հեծանվով է գնում աշխատանքի կամ դպրոց։ Սկած 2006թվականից վթարների թիվը նվազել է 23%-ով։ Երկար տարածություններ անցնելու համար օգտվողները կարող են վարձակալել և երթևեկել հեծանվային մայրուղիներով: Այֆեր Բայկալ (Կոմպենհագենում բնապահպանության և տեխնոլոգիաների պատասխանատու) «Հեծանվորդների անվտանգությունն ապահովելու նպատակով քաղաքով մեկ կառուցվել են հեծանվային ուղիներ: Կարևոր է պահպանել մեքենաների և հեծանիվների երթևեկության կանոնավորությունը։ Մարդիկ իրենց ապահով չեն զգում մեքենաների և ավտոբուսների մոտ հեծանիվ վարելիս։ Ահա՝ ինչու ենք մենք մեծ ներդրումներ կատարում հեծանիվներին նվիրված մեր ենթակառուցվածքներում»:
3.Սևիլիա, Իսպանիա
2006-2011թթ. Սևիլիայում քաղաքային հեծանիվ վարելը արագորեն աճում է` պիկ ժամին խցանումները նվազեցնելու համար։ Այսօր Սևիլիան ունի 120կմ հեծանվաուղիներ։
4.Մոնրեալ, Կանադա
Սա Հյուսիսային Ամերիկայի ամենաշատ հեծանիվ վարող քաղաքներից մեկն է՝ 780 կմ հեծանվային արահետներով։ 2009թ. քաղաքի ինքնասպասարկման հեծանիվների ընկերությունը՝ BIXI-ն, դառնում է համաշխարհային առաջատար ընկերություն։ Այն իր գաղափարները ցուցադրում է Փարիզում, Լոնդոնում, Չիկագոյում և Նյու Յորքում։
Աղբյուրը
Թարգմանությունը`Մարիաննա Մանուկյանի
***
Բելգիայում շուտով օրենքով կճանաչվի ֆեմիցիդը (կնասպանությունը)։
Բելգիայի դաշնային կառավարությունը օրինագիծ է ընդունել Կանասպանության կանխարգելման և պայքարի մասին։
Թարգմանությունը`Մարիաննա Մանուկյանի
***
Բելգիայում շուտով օրենքով կճանաչվի ֆեմիցիդը (կնասպանությունը)։
Բելգիայի դաշնային կառավարությունը օրինագիծ է ընդունել Կանասպանության կանխարգելման և պայքարի մասին։
Գենդերային հիմքով սպանությունների և դրանց նախորդած բռնությունների մասին։
Գենդերային հավասարության հարցերով պետքարտուղարի կողմից մշակված այս ապագա օրենքը հնարավորություն կտա պաշտոնապես սահմանելու կնասպանությունը(Սառա Շլից) ու հավաքելու վիճակագրական տվյալներ նման դեպքերի բացահայտման ու հետգա կանխարգելման համար։
Օրինագիծը նախատեսում է նաև այդ թեմայով վերապատրաստել ոստիկաններին և մագիստրատներին: Բռնության ենթարկված, բայց ողջ մնացած զոհերը կօգտվեն նոր իրավունքներից, ինչպես օրինակ՝ նրանք կարող են ընտրել, թե ինչ սեռի ոստիկանական զորքերի աշխատակից կարող է իրենց հարցաքննել իրենց հայեցողությամբ համապատասխան սենյակում։
Բայց իրականում ի՞նչ է «կնասպանությունը»:
Այս տերմինը սահմանվում է որպես կանանց կամ երիտասարդ աղջիկների սպանություն, նրանց գենդերային պատկանելության հիմքով։
Իսկ ինչպե՞ս են օրենքով ճանաչվում ֆեմինիցիդներ։
Եվրոպայում բելգիական այս օրինագիծը՝ « Դադարեցրեք կնասպանությունը », առաջիններից մեկն է։ 2004 թվականին Իսպանիան օրենք ընդունեց ընդդեմ գենդերային բռնության, իսկ 2013 թվականին Իտալիան հրապարակեց օրենք՝ կանանց նկատմամբ բռնության համար պատիժները խստացնելու մասին։
Իսկ Ֆրանսիայու՞մ։
« Ֆեմինիցիդ» տերմինը իրավականորեն գոյություն չունի։ Քրեական օրենսգրքում դա ամրագրված չէ։
Աղբյուրը
Թարգմանությունը՝ Մերի Երեմյանի
Խորհրդատու՝ Կարինե Թեւոսյան
No comments:
Post a Comment