Friday, December 6, 2019

Չառլզ Բուկովսկի. Մենակ՝ բոլորի հետ

Մարմինը ծածկում է ոսկորները
և նրանք դնում են միտք այդտեղ
և երբեմն էլ հոգի,
և Կանայք ծաղկամանները
պատերին են տալիս
և տղամարդիկ խմում են
բավականին շատ
և ոչ ոք չի գտնում
այդ միակին,
բայց շարունակում է փնտրել,
մագլցել մահճակալից մահճակալ:
Մարմինը ծածկում է
ոսկորները և
փնտրում ավելին
քան մի մարմինն է:

Չկա ոչ մի շանս
մենք բոլորս
ճակատագրի եզակի
թակարդում ենք:

Ոչ ոք չի գտնում
այդ միակին:

Լցվում են փողոցի աղբամանները
լցվում են աղբի բակերը
լցվում են հոգեբուժարանները
լցվում են հիվանդանոցները
լցվում են գերեզմանները:

Ուրիշ էլ ոչինչ չի լցվում:


Թարգմանությունը՝ Մարինե Գալստյանի

No comments:

Post a Comment