Աստված իմ, ես լսել էի նրան 47 տարի առաջ, երբ սոված բանաստեղծ էի
և ահա նա, կրկին.
Իսկ ես արդեն մի քիչ հասել եմ հաջողությունների որպես գրող
Մահը հետ ու առաջ է անում այս սենյակում՝
Ծխելով իմ սիգարները, ձեռքը մեկնելով իմ գինուն
Իսկ Չայկը սղոցում է՝ իրեն մոռացած, իր « Պաթետիկ»-ով։
ճանապարհի արժանացա ես
և եթե նունիսկ իմ բախտը բերեց
ապա այն պատճառով,
որ ես ճիշտ եմ նետել զառը։
Սովամահ եմ եղել արվեստիս համար,
սովամահ եղա քանդակելու համար
5 անիծված րոպե, 5 ժամ, 5 օր
Ես ուզում էի ընդամենը կցել բառերը թղթին
Փառք, փող — ամենը անիմաստ է.
Ընդամենը կցել բառը թղթին
Իսկ նրանք ուզում էին, որ ես դառնամ պահեստապետ
Հանրախանութում․․․
Լավ, ասում է մահը, անցնելով իմ կողքով
Ես քեզ հասնելու եմ ինչ- որ ձևով
Ինչ էլ դու լինես՝ տաքսիստ, գրող, կավատ
Ես քեզ կհասնեմ․․․
Մենք իրար հետ խմում ենք
ինչպես ժամը 1-ը սահում է դեպի 2-ը.
միայն նա գիտի պահը
բայց ես հիմարացրի նրան.
ես անցկացրի 5 և ավելի անիծված րոպե․․․
Թարգմանությունը ռուսերենից՝ Նարեկ Խաչատրյանի
No comments:
Post a Comment