Saturday, May 4, 2024

Նոր տարվա ծրագրերի մասին


Բացում ես նոթատետրը և «Եկող տարվա ծրագրեր» էջում հանկարծ չես գրում «ինքնակատարելագործում», «անձնական ինքնաբավության զարգացում» և նման բաներ։

Այլ գրում ես (ուրախ ձեռագրով, մանուշակագույն գրիչով, երբեմն ցատկելով նոթատետրի գծավոր տախտակներից)

Ծիծաղել, երբ ուզում եմ:

Հաղթահարել զայրույթը:


Սգալ այն, ինչ մնում է չսգացած:

Գնալ ծնողների մոտ և նրանց տանել պիկնիկների:

Շրջել այգում և նկատել գեղեցկությունը:

Համեղ բան ուտել, բայց ոչ վնասակար։

Հայելու մեջ նայելով ինքս ինձ  գովել (իսկ կշեռքը դնել մահճակալի տակ, կամ թողնել կատվին. նա սիրում է քնել դրա վրա):

Կարդալ մի քանի գրքեր այն ժանրերից, որոնք նախկինում լարվածություն էին առաջացնում (գոնե հանուն փորձարկման):

Հեծանիվ վարել մինչև «Ես քամին շնչեցի, ես կարող եմ ամեն ինչ» զգացողությունը:

Ծանոթանալ մի քանի մարդկանց հետ, որոնք տարօրինակ են թվում/յուրահատկություններ ունեն, սառը մտքով տեսնել նրանց աշխարհը և տալ նրանց քո ունեցածից ինչ-որ բան:

Գնալ մի ճամփորդության, որը իսկապես ցանկանում էի գնալ երկար ժամանակ, բայց վախենում էի։
Միշտ գոնե մի փոքր ուրախացնել ինձ, երբ տխուր եմ, և միայն դրանից հետո այլ գործերով զբաղվել։

Օգնել մեկին:

Ընդունել օգնությունը:

Կազմել փոքրիկ ամենօրյա ուրախությունների ցուցակ և նորից սկսել նկատել, թե որքան շատ են դրանք:

Չբարկանալ ինքս ինձ վրա, եթե այս ցուցակից ոչինչ չստացվի:

Թույլ տալ ինձ հանգստանալ՝ առանց դրա համար հիվանդանալու անհրաժեշտության։

Հրաժարվել մարդկանց հետ հանդիպելուց, եթե այդ հանդիպումները ոչինչ չեն բերում։

Ոչ միայն տոներին ասել իմ ընկերներին, որ նրանք ուժեղ են, տաղանդավոր և գեղեցիկ:

Թույլ տալ ինքս ինձ կծկվել և մենակ մնալ, երբ դրա կարիքը ունեմ:

Եվ միշտ հիշել. եթե դու անում ես այնքան, որքան կարող ես այս պահին, դու բավարար չափով անում ես: Ապրես դու։ Ուզում ես՝ գրիր սա այս ցուցակում, կամ գրիր այն ցուցամատով ապակու վրա: Ավելի լավ է՝  հաճախակի կրկնիր սա ինքդ քեզ, լա՞վ ։

Աղբյուր

Թարգմանությունը՝ Սինհա Մաքսի

No comments:

Post a Comment