Saturday, January 13, 2024

Օպ արվեստ


Այս նկարը ձեր աչքերը չի՞ խտղտացնում: Մի անհանգստացեք․ դա ձեզնից չէ, դա օպ արվեստն է:

Օպ արվեստը «օպտիկական արվեստ» բառի կրճատ ձեւն է: Օպտիկական բառն օգտագործվում է՝ նկարագրել այն, ինչ վերաբերում է մեր տեսածին: Նախկինում տեսե՞լ եք օպտիկական պատրանք: Նույն կերպ է աշխատում օպ արվեստը: Նկարիչները հատուկ ձևերով օգտագործում են ձևերը, գույները և նախշերը՝ պատկերներ ստեղծելու համար, որոնք կարծես շարժվող կամ լղոզված լինեն: Օպ արվեստը սկիզբ է առել 1960-ականներին, իսկ վերևում գտնվող նկարը Բրիջիթ Ռայլիին է, որ գլխավոր օպ ավեստագետներից մեկն է:

Ի՞նչ ձևեր կարող եք տեսնել ներքեւի նկարում: Սա Վիկտոր Վազարելի անունով օպ արվեստագետի հեղինակածն է:
Jesus Rafael Soto
Light Trap (1965)
Tate© ADAGP, Paris and DACS, London 2023

Բրիջիթ Ռայլին, Վիկտոր Վազարելին և մեկ այլ նկարիչ, որի անունն է Հիսուս Ռաֆայել Սոտո, ամենակարևոր օպ արվեստագետներից երեքն էին:


Bridget Riley
Untitled [Fragment 5/8] (1965)
Tate© Bridget Riley 2020. All rights reserved.

Jean-Pierre Yvaral
Ambiguous Structure No.92 (1969)
Tate© ADAGP, Paris and DACS, London 2023
Տեսեք, թե ինչպես են ձևերը, գույները և բաց ու մուգ երանգները օգտագործվում այս օպ աշխատանքների մեջ՝ փոխելով 2D պատկերների տեսքը: Ի՞նչ եք զգում, երբ նայում եք այս նկարներին:
Frank Stella
Untitled (Rabat) (1964)
Tate© ARS, NY and DACS, London 2023

Կան նաև աբստրակտ նկարիչներ, որոնք միշտ չէ, որ օպ ստեղծագործություններ են անում, բայց երբեմն սողոսկում են դրանց մեջ: Ֆրենկ Ստելլայի այս նկարում օգտագործված են վառ և խիտ գույներ, որոնք մեր աչքերին խաղի տպավորություն են ստեղծում: Որքա՞ն տարբեր կլիներ այն, եթե պարզապես սև ու սպիտակ լիներ:
Julio Le Parc
Continual Mobile, Continual Light (1963)
Tate© Julio Le Parc



Որոշ օպ արվեստագետներ ստեղծել են նկարմեր, որոնք ոչ միայ թվում է, որ շարժվում են, այլ իրականում շարժվում են: Շարժվող արվեստը երբեմն կոչվում է կինետիկ արվեստ: 

Վերևում գտնվող նկարը Խուլիո Լե Պարկ անունով նկարիչինն է, ով հաճախ հեռախոսներ էր ստեղծում: Այս աշխատանքը պատրաստելու համար նա մետաղի շատ մանր կտորներ է կախել գրեթե անտեսանելի կախված թելերի վրա: Մետաղական այս կտորները ցնցվում են և չնչին զեփյուռից շարժվում, իսկ սպիտակ ֆոնի վրա նրանց ստվերները նույնպես շարժվում են ու շարժվում: Կարո՞ղ եք տեսնել ստվերները:

Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կշարժվեր այս արվեստի գործը պատկերասրահում:


Թարգմանությունը՝ Անաիս Բիգլարյանի

No comments:

Post a Comment