1․ Նա հիանալի օդաչու էր
Երկնքի մասին անընդհատ նշվում է Բրելի երգերի բառերում։ Երբեմն բոցկլտացող, երբեմն շատ ցածր, մթնոլորտային տրամադրությունը կարծես թե մեծ նշանակություն ունի երգչի համար։ Սենտ-Էքզյուպերիի երկրպագու լինելով՝ երգիչը որոշեց նրա նման օդաչու դառնալ, երբ լքել էր երաժշտության ասպարեզը։ Անգամ Հիվա Օաում (Մարկեզյան կղզեխմբում), որտեղ նա անցկացրել է կյանքի վերջին տարիները, մի աերոդրոմ նրա անունով կոչվում։
2. Նա իր կարիերայի համար (մասամբ) պարտական է Ֆելիքս Լեկլերին
1950-ական թվականներին Ֆելիքսը և Ժակը հանդիպեցին Փարիզում։ 1958 թվականին Ժակը որոշ ժամանակ անցկացրեց Քվեբեկում, ավելի ստույգ՝ Վոդրոյում՝ Լեկլերի տանը։ Նրա այցը արմատապես փոխեց մոտեցումը երաժշտությանը։ Ժակն ասել է, որ Ֆելիքսը սովորեցրել է իրեն ամեն ինչ և բացահայտել է երգին խոսել տալու իմաստը։ Դրանից հետո նա արձանագրեց իր ամենաերկար նվագը։
3․ Ժակ Բրելն առաջին Ֆրանսուա Պինյոնն էր
Ֆրանսիս Վեբերի՝ «Ընթրիք հիմարի հետ»-ը բեմադրելուց շատ ժամանակ առաջ Ժակ Բրելն էր խաղում հայտնի զզվեցնողի դերը նույնանուն մի ֆիլմում, որը բեմադրվել էր Էդուարդ Մոլինարոյի (Ֆրանսիս Վեբերի) սցենարի հիման վրա։ Նա խաղում է մի հուսահատ մարդու դեր, ով, ցանկանալով ինքնասպան լինել, խոչընդոտում է իր հյուրանոցային համարի հարևանի՝ մի վարձու մարդասպանի (Լինո Վենտուրա) ծրագրին։
4․ Նա պաշտում էր քվեբեկյան առոգանությունը
Մի քանի հարցազրույցներում Բրելը հաճախ խոսում է բրյուսելյան բարբառով և ասում է, թե որքան է սիրում մեղեդային բարբառները։ Երգիչը, որ 1950-ական թվականներին որոշ ժամանակ Քվեբեկում է անցկացրել, նաև պաշտում էր նրանց խոսելաձևը, ինչպես երևում է նրա հետ հարցազրույցում․
5․ Նա պաշտում էր Դոն Կիխոտին
Սերվանտեսի հերոսի մեջ Բրելը ինքն իրեն էր տեսնում՝ ժամանակավրեպ ասպետ, որ պաշտպանում է իր իդեալները՝ չնայած բոլոր դժվարություններին։ Ընդ որում, նա՝ կրելով զրահը, 1960-ական թվականների վերջին ֆրանսիական «Մարդը Լա Մանշից» ներկայացման (որ ինքն էր ադապտացրել ամերիկյան կատակերգական մյուզիքլ «Մարդը Լա Մանշից»-ից) դերասանական կազմից է եղել։ Քչերը գիտեն, որ «La Quête» երգը հենց այս կատակերգական մյուզիքլից է սերել։
6․ Նա ելույթ է ունեցել Մոնկալմի պալատում 1967 թվականին՝ որպես հրաժեշտի շրջագայություն
1967 թվականին Ժակ Բրելը հրաժեշտ տվեց շանսոնի աշխարհին։ Նա երեք համերգ ունեցավ Քվեբեկում՝ Մոնրեալում, Քվեբեկ քաղաքում և Շիկուտիմիում։
https://ici.radio-canada.ca/nouvelle/1162662/chanteur-jacques-brel-tournee-adieu-quebec-archives
7․ Նրա վերջին կյանքի ընկերը գվադելուպացի Մադլի Բամին էր
Ժակ Բրելը մի կին և մի քանի սիրուհի է ունեցել իր կյանքի ընթացքում։ Նրա վերջին կողակիցը՝ նա, որ նրան ուղեկցել է մինչև հանգստարանը Մարկիզներում, գվադելուպացի Մադլի Բամին էր։
Մադլին պարուհի, դերասանուհի և գրող է։ Քչերը գիտեն, որ վերջինս պարուհու հռչակ է ձեռք բերել սկզբում Կլոդ Ֆրանսուայի հետ պարելով․ նա և իր երկու քույրերը առասպելական «Կլոդետների» մի մասն են եղել։ Կլոդ Ֆրանսուայի տեսահոլովակներում նա ամենակարճ մազերովն է։
8․ Նրա երգերը ճամփորդել են ամբողջ աշխարհով
Մեծն Ժակի շատ երգեր դուրս են եկել ֆրանկոֆոն աշխարհից և վերակատարվել են միջազգային մեծ արտիստների կողմից։ Նինա Սիմոնը, Ֆրենկ Սինատրան և Սթինգը, ի դեպ, երգել են «Ne me quitte pas»-ն, Թերրի Ջեքսը՝ «Le Moribond»-ը («Season in the Sun») Դեյվիդ Բոուին՝ «Amsterdam»-ը։ Երգիչ Յուրի Բուենավենտուրան նույնիսկ նրա «Ne me quitte pas»-ի սալսա վերակատարում է արել․
9. Նա գրել է «Թենթենի արկածները․ Արևի տաճարը» անիմացոլ ֆիլմերի (1969)-ի երգերը
Մենք բոլորս ունենք Ciné–cadeau-ից մի հիշողություն, որտեղ մեզ հուզում էր փոքրիկ Զորինոյի անարդար և անխուսափելի մահապատիժը։ Առանց այդ մասին իմանալու՝ մենք Ժակ Բրելի ստեղծագործություններից մեկն էինք ունկնդրում։
10․ Նա նաև ռեժիսոր է եղել
Նա, ի թիվս այլ բաների, բեմադրել է «Ֆրանց» ֆիլմը (1971), որում նա խաղում է Բարբարայի հետ։ Ֆիլմը պատմում է մի նախկին ամաչկոտ վարձկանի մասին, որ պատերազմի վետերան էր, վնասվածք էր ստացել ու իր ապաքինման ընթացքում սիրահարվում է մի կնոջ։
Թարգմանությունը՝ Լուսի Ղարիբյանի
Խորհրդատու՝ Կարինե Թևոսյան
Խորհրդատու՝ Կարինե Թևոսյան
No comments:
Post a Comment